https://arm.sputniknews.ru/20260113/inchu-samvel-karapetjann-ajlevs-bac-namakner-kam-ugherdzner-chi-hghum-pastabany-bacatrum-e-97699142.html
Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այլևս բաց նամակներ կամ ուղերձներ չի հղում․ փաստաբանը բացատրում է
Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այլևս բաց նամակներ կամ ուղերձներ չի հղում․ փաստաբանը բացատրում է
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով՝ հանրության մի ստվար զանգվածի մոտ տպավորություն է, թե Կարապետյանի լռությունը պայմանավորված է «կուլիսային» պայմանավորվածություններով, սակայն... 13.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-13T16:47+0400
2026-01-13T16:47+0400
2026-01-13T16:47+0400
հայաստան
սամվել կարապետյան
տնային կալանք
արմեն ֆերոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97696848_0:0:1200:675_1920x0_80_0_0_47435528cc52698f227ddc21f76e2d4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հիմա ավելի խիստ սահմանափակումներ են կիրառվում, քան բանտային պայմաններում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նրա պաշտպանական խմբի անդամ Արմեն Ֆերոյանը։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97696848_68:0:968:675_1920x0_80_0_0_687d10bba20e9c58e7a69e44ede27cf3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, տնային կալանք, արմեն ֆերոյան
հայաստան, սամվել կարապետյան, տնային կալանք, արմեն ֆերոյան
Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այլևս բաց նամակներ կամ ուղերձներ չի հղում․ փաստաբանը բացատրում է
Փաստաբանի խոսքով՝ հանրության մի ստվար զանգվածի մոտ տպավորություն է, թե Կարապետյանի լռությունը պայմանավորված է «կուլիսային» պայմանավորվածություններով, սակայն պատճառը խիստ սահմանափակումների ռեժիմն է։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հիմա ավելի խիստ սահմանափակումներ են կիրառվում, քան բանտային պայմաններում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նրա պաշտպանական խմբի անդամ Արմեն Ֆերոյանը։
«Օրինակ` Սամվել Կարապետյանը հիմա իրենց տնից չի կարող զանգել իր տղային կամ աղջկան, հարցնել, թե ինչպես ես, որը բանտային պայմաններում կարող էր իրականացնել։ Բանտային պայմաններում կարող էր որոշակի հրապարակային ելույթներով հանդես գալ, տնային կալանքի պայմաններում դա ևս սահմանափակված է։ Հետևաբար մեր հանրության շատ ստվար զանգվածի մոտ եթե նույնիսկ թյուր ըմբռնում կա, թե իբր առկա է որոշակի համաձայնություն և այլն, ուզում եմ փարատել նրանց մտահոգությունը՝ նման համաձայնություն չկա, Սամվել Կարապետյանի դեպքում չի էլ կարող լինել»,- ասաց Ֆերոյանը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։