00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
50 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՅԴ–ն ցանկանում է ԱԺ ընտրություններին մասնակցել դաշինքով. Իշխան Սաղաթելյան

© Sputnik / Asatur YesayantsԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2026
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանի խոսքով` 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան գործող իշխանության վերարտադրումը կանխելու միջոց։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցությունը կմասնակցի 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ նախապատվություն տալով դաշինքային ձևաչափին։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովի 29-րդ արտահերթ նիստի արդյունքները։
«Լիազորել ՀՅԴ ԳՄ-ին վարել ակտիվ նախընտրական բանակցություններ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ՝ ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունը և մոտեցումների արտացոլումը կարևորագույն հարցերում»,– ներկայացրեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ արտահերթ նիստի ժամանակ հայտարարություն է ընդունվել, որտեղ հստակ արձանագրվել է` 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան գործող իշխանության վերարտադրումը կանխելու միջոց, քանի որ իշխանափոխությունն օրվա հրամայական է։
«ՀՀ-ն ու ամբողջ հայ ժողովուրդը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների և անվտանգության լրջագույն սպառնալիքների առջև։ Գործող վարչախմբի ապազգային և հակապետական քաղաքականությունը կասկածի տակ է դրել ՀՀ պետականության ապագան ու երկրի տարածքային ամբողջականությունը»,– նշեց Սաղաթելյանը։
Թե ում հետ ՀՅԴ դաշինք կկազմի, ըստ Սաղաթելյանի, այս պահին որոշում չկա։ Միևնույն ժամանակ Սաղաթելյանը նշեց, որ առաջինը բանակցություններ կսկսեն «Հայաստան» դաշինքի հետ։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի քաղաքական առաջնորդը 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։
Հիշեցնենք, որ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18–ից, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Լրահոս
0