https://arm.sputniknews.ru/20260111/vostikannnery-zrucelu-npatakvov-ajcelum-en-masjacvotni-temi-qahananerin-hajtararutjun-97638623.html
Ոստիկաննները «զրուցելու» նպատակով այցելում են Մասյացոտնի թեմի քահանաներին. հայտարարություն
Ոստիկաննները «զրուցելու» նպատակով այցելում են Մասյացոտնի թեմի քահանաներին. հայտարարություն
Sputnik Արմենիա
Իրավապաշտպանները պատրաստակամություն են հայտնում անհրաժեշտ իրավական օգնություն ապահովելու հարցում։ 11.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-11T09:31+0400
2026-01-11T09:31+0400
2026-01-11T09:31+0400
մասյացոտնի թեմ
հայ առաքելական եկեղեցի
քահանա
իրավապաշտպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0b/97638731_0:3:1201:678_1920x0_80_0_0_1db80d7d293d8c58024504cebd885fd4.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» ահազանգեր է ստացել, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին:Այս մասին նշված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։Նրանք նաև հայտարարել են, որ իրավասու են իրենց համարում նկարահանելու և հանրայնացնելու որևէ իրավական հիմք չունեցող այդ գործընթացը:Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Ամենայն հայոց կաթողիկոսի հրամանով Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Դրան հետևեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը. նա գրեց, որ կաթողիկոսի կայացրած որոշումներն իրենց համար արժեք չունեն և հայտարարեց, որ «տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։Հավելենք, որ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագից հետո, Փաշինյանն «ուխտերթ» կազմակերպեց Երևանի կենտրոնում, որի ավարտին իր համախոհներին կոչ արեց մասնակցել պատարագներին և հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանը» ու զեղչել կաթողիկոսի անունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0b/97638731_0:0:1201:900_1920x0_80_0_0_292bacbe13d1bd075627a7f1a04c2951.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մասյացոտնի թեմ, հայ առաքելական եկեղեցի, քահանա, իրավապաշտպան
մասյացոտնի թեմ, հայ առաքելական եկեղեցի, քահանա, իրավապաշտպան
Ոստիկաննները «զրուցելու» նպատակով այցելում են Մասյացոտնի թեմի քահանաներին. հայտարարություն
Իրավապաշտպանները պատրաստակամություն են հայտնում անհրաժեշտ իրավական օգնություն ապահովելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» ահազանգեր է ստացել, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին:
Այս մասին նշված է նախաձեռնության տարածած
հայտարարության մեջ։
«Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անհրաժեշտ իրավական օգնություն ապահովելու հարցում»,-նշում են իրավապաշտպանները։
Նրանք նաև հայտարարել են, որ իրավասու են իրենց համարում նկարահանելու և հանրայնացնելու որևէ իրավական հիմք չունեցող այդ գործընթացը:
Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Ամենայն հայոց կաթողիկոսի հրամանով Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր
Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Դրան հետևեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը. նա գրեց, որ կաթողիկոսի կայացրած որոշումներն իրենց համար արժեք չունեն և հայտարարեց, որ «տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։
Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։
Հավելենք, որ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագից հետո, Փաշինյանն «
ուխտերթ» կազմակերպեց Երևանի կենտրոնում, որի ավարտին իր համախոհներին կոչ արեց մասնակցել պատարագներին և հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանը» ու զեղչել կաթողիկոսի անունը։