https://arm.sputniknews.ru/20260111/es-chei-karvogh-ajvo-chasel-masjacvotni-temi-nvor-teghapahy-bacatrel-e-ir-vorvoshumy-97641932.html
Ես չէի կարող «այո» չասել․ Մասյացոտնի թեմի նոր տեղապահը բացատրել է իր որոշումը
Ես չէի կարող «այո» չասել․ Մասյացոտնի թեմի նոր տեղապահը բացատրել է իր որոշումը
Sputnik Արմենիա
Նա այս պաշտոնին նշանակվել է հունվարի 10-ին՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ազատումից հետո։ 11.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-11T13:59+0400
2026-01-11T13:59+0400
2026-01-11T14:12+0400
հայ առաքելական եկեղեցի
մասյացոտնի թեմ
տեր ռուբեն վարդապետ զարգարյան
թեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0b/97642254_0:0:1281:720_1920x0_80_0_0_93cc31a2a38d018d923b9599a3b765bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվար-Sputnik. Եթե ես չընդունեի Վեհափառ հայրապետի որոշումը՝ ստաձնել Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը, ապա իմ վարդապետական քարոզչական գործունեությունը կզրոյանար։ Այս մասին այսօր Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցող պատարագի ժամանակ հայտարարեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։Նշենք, որ երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նրա փոխարեն առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի պաշտոնյաների հետ այսօր պատարագի է մասնակցել Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում, որտեղ ներկա է եղել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատմանը հետևեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը. նա գրեց, որ կաթողիկոսի կայացրած որոշումներն իրենց համար արժեք չունեն և հայտարարեց, որ «տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։Հավելենք, որ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագից հետո, Փաշինյանն «ուխտերթ» կազմակերպեց Երևանի կենտրոնում, որի ավարտին իր համախոհներին կոչ արեց մասնակցել պատարագներին և հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանը» ու զեղչել կաթողիկոսի անունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ես չէի կարող «այո» չասել․ Մասյացոտնի թեմի նոր տեղապահը բացատրել է իր որոշումը
Sputnik Արմենիա
Ես չէի կարող "այո" չասել․ Մասյացոտնի թեմի նոր տեղապահը բացատրել է իր որոշումը
2026-01-11T13:59+0400
true
PT0M58S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0b/97642254_151:0:1111:720_1920x0_80_0_0_aeb1838849286b455257a254de9a3108.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, մասյացոտնի թեմ, տեր ռուբեն վարդապետ զարգարյան, թեմ, видео
հայ առաքելական եկեղեցի, մասյացոտնի թեմ, տեր ռուբեն վարդապետ զարգարյան, թեմ, видео
Ես չէի կարող «այո» չասել․ Մասյացոտնի թեմի նոր տեղապահը բացատրել է իր որոշումը
13:59 11.01.2026 (Թարմացված է: 14:12 11.01.2026) Նա այս պաշտոնին նշանակվել է հունվարի 10-ին՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ազատումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվար-Sputnik. Եթե ես չընդունեի Վեհափառ հայրապետի որոշումը՝ ստաձնել Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը, ապա իմ վարդապետական քարոզչական գործունեությունը կզրոյանար։ Այս մասին այսօր Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցող պատարագի ժամանակ հայտարարեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Նշենք, որ երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն
ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նրա փոխարեն առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Ես 15 տարի մեր հանրապետության քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել։ Լավ թե վատ, բայց դժվար ծառայության ուղի է եղել։ Երբ այս փոթորկուն շրջանում մեր եկեղեցու կյանքում, երբ պառակտված է մեր եկեղեցին, ներսից, այս ընտրությունը դրվեց Վեհափառ Հայրապետի կողմից և նաև թեմի քահանայաց դասի մեծամասնության կողմից, ես չէի կարող «այո» չասել, այլապես իմ 7-ամյա կամ 10-ամյա վարդապետական քարոզչական գործունեությունը կզրոյացվեր»,- ասաց վարդապետը։
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի պաշտոնյաների հետ այսօր պատարագի է մասնակցել Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում, որտեղ ներկա է եղել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատմանը հետևեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը. նա գրեց, որ կաթողիկոսի կայացրած որոշումներն իրենց համար արժեք չունեն և հայտարարեց, որ «տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։
Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։
Հավելենք, որ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագից հետո, Փաշինյանն «
ուխտերթ» կազմակերպեց Երևանի կենտրոնում, որի ավարտին իր համախոհներին կոչ արեց մասնակցել պատարագներին և հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանը» ու զեղչել կաթողիկոսի անունը։