https://arm.sputniknews.ru/20260107/pashinjann-u-erdvoghann-aveli-shat-en-nman-irar-qan-tvum-e-97389066.html
Փաշինյանն ու Էրդողանն ավելի շատ են նման իրար, քան թվում է
Փաշինյանն ու Էրդողանն ավելի շատ են նման իրար, քան թվում է
Sputnik Արմենիա
Փաշինյանի տեսանյութերը պատահական թրենդ չեն, այլ մտածված իմիջային ռազմավարության մաս։ Ինչպե՞ս է ձևավորվում «ժողովրդից եկած» կերպարը, և ինչո՞ւ է այդ համատեքստում... 07.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-07T20:58+0400
2026-01-07T20:58+0400
2026-01-07T20:58+0400
հայաստան
թուրքիա
նիկոլ փաշինյան
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92977820_0:0:1670:940_1920x0_80_0_0_4e4689ea18cf7e0310a9c9c5488c9316.jpg
Գեղեցիկ Մանուկյան, Sputnik ԱրմենիաՀամացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տարածվող տեսանյութերը վաղուց դուրս են եկել տեղական մակարդակի ցանցային ֆենոմենի շրջանակից՝ այնքան, որ թեմային արդեն անդրադարձել են նաև համաշխարհային լրատվամիջոցները՝ տեղի ունեցածը դիտարկելով որպես ժամանակակից քաղաքական հաղորդակցության վառ օրինակ:Ու թեև օգտատերերի մի մասն այդ տեսահոլովակներն ընկալում է որպես պատահաբար հաջողված թրենդ, բայց դրանց դիտումների թիվը իրականում վարչապետի իմիջմեյքերների թիմի համակարգված աշխատանքի արդյունք է։ «Վիրուսայնությունն» այս դեպքում ոչ թե ինքնաբուխ հաջողություն է, այլ քաղաքական կերպարի ձևավորման և պահպանման ընդհանուր ռազմավարության մեջ ինտեգրված գործիք։Այս մոտեցումը ուղղակիորեն կապված է իմիջի ստեղծման տրամաբանության հետ, որը ենթադրում է ստեղծել այնպիսի կերպար, որը հնարավորինս հասկանալի և գրավիչ կլինի թիրախային լսարանի համար։ Քաղաքական իմիջն այս իմաստով դառնում է առանցքային գործոն, որն ազդում է ինչպես քաղաքական գործընթացների, այնպես էլ հասարակության կողմից առաջնորդի ընկալման վրա:Հենց այս համատեքստում է հատկանշական տարածաշրջանի՝ այսօր ամենաքննարկվող երկու քաղաքական գործիչների՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ, թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի համեմատությունը։ Առաջին հայացքից նրանց միջև ընդհանուր ոչինչ չկա՝ ո՛չ արտաքինի, ո՛չ բնավորության, ո՛չ էլ կառավարման ոճի մեջ։ Այնուամենայնիվ, ավելի ուշադիր ուսումնասիրելով՝ տպավորություն է ստեղծվում, որ նրանց հանրային կերպարները ձևավորվել են նմանատիպ մեխանիզմների և գործիքների կիրառմամբ:Տրամաբանական է, որ այս կերպարների վերլուծությունը պետք է սկսել մանկությունից, և այդ դեպքում ի հայտ են գալիս առաջին նմանությունները: Երկու գործիչներն էլ մեծացել են փոքր քաղաքում՝ Փաշինյանը՝ Իջևանում, Էրդողանը՝ Ստամբուլի Կասիմփաշայում։ Երկուսն էլ մեծացել են միջին վիճակագրական ընտանիքում: Էրդողանի հայրն առափնյա պահնորդության ծառայող է եղել, մայրը՝ տնային տնտեսուհի։ Փաշինյանի ծնողները նույնպես «հասարակ ժողովրդից» էին՝ հայրը մարզիչ էր և ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մայրը՝ տնային տնտեսուհի։Հատկանշական է նաև, թե ինչ ժամանակաշրջանում են անցել նրանց մանկությունն ու պատանեկությունը։ Թուրքիայում տեղի էին ունենում ռազմական հեղաշրջումներ, Հայաստանում ծավալվում էր Ղարաբաղյան շարժումը, որին Փաշինյանը, իր խոսքով, մասնակցել է 7-րդ դասարանից։ Սակայն հենց հաջորդ փուլում նրանց ճանապարհները սկզբունքորեն այլ ընթացք են ստանում։2026 թ-ին Հայաստան–Թուրքիա հարաբերություններում «խորհրդանշական քայլեր» կլինեն. ԷրդողանԷրդողանը կրոնական կրթություն է ստացել իմամ-հաթիբների վարժարաններում և վաղ տարիքում ձևավորել կարգապահ, կրոնական և ավանդապաշտ առաջնորդի կերպար։ Իսկ Փաշինյանը, ընտրելով լրագրողի մասնագիտությունը, կերտում էր ճշմարտության, արդարության և ժողովրդավարական արժեքների համար պայքարողի՝ ժողովրդի խնդիրները լավ իմացող և «ժողովրդից եկածի» կերպարը։Նրանց քաղաքական կենսագրությունները մոտեցնող ևս մեկ կարևոր տարր է բանտարկությունը, ընդ որում` քաղաքական ակտիվության գագաթնակետին: Երկուսի համար էլ այս փորձը ոչ միայն չդարձավ կարիերայի ավարտ, այլ, ընդհակառակը, հասարակության հետ գրագետ կառուցված հաղորդակցության շնորհիվ ամրապնդեց նրանց դիրքերը։Փաշինյանը դատապարտվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար և դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, սակայն իշխանությանն ուղղված` կոռուպցիայի և խոսքի ազատությունը ճնշելու մեղադրանքների ֆոնին ընկալվեց որպես ռեժիմի զոհ՝ «ժողովրդի համար նստած» մարդ։ Նույն ձևով ընկալվեց նաև Էրդողանի բանտարկությունը՝ պանթյուրքիստ Զիյա Գյոքալփի` փոփոխված տողերով բանաստեղծությունը կարդալու համար դատապարտվելուց հետո նա հանրային գիտակցության մեջ ամրապնդվեց որպես ռեժիմի կողմից անարդարացիորեն պատժված հավատացյալ և հայրենասեր քաղաքական գործչի խորհրդանիշ։Այս կերպարների բնույթն ու կայունությունը վերջնականապես ձևավորվեցին ճգնաժամային իրավիճակներում՝ 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի և 2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ։ Նման պայմաններում քաղաքական կերպարը կա՛մ տարրալուծվում է, կա՛մ, ընդհակառակը, ավելի ամրապնդվում։Փաշինյանը հույս ունի` Էրդողանը կգա Երևան` Եվրոպական քաղաքական գագաթնաժողովին մասնակցելուԷրդողանը, հեղաշրջման պահին դիմելով ժողովրդին և իշխանությունը պահելով լուրջ կորուստների գնով, հաստատվեց որպես անվախ և վճռական առաջնորդ։ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Երևանում անկարգություններ սկսվեցին, և վարչապետի վիճակը կրիտիկական էր թվում: Սակայն նրա քարոզչական թիմը շատ արագ կողմնորոշվեց, և նույն գիշերը վարկածներ պտտվեցին, թե իբր Փաշինյանին առևանգել են, նրան հարկադրել են, որ փաստաթուղթը ստորագրի։ Ու այս տեխնոլոգիան աշխատեց. արտահերթ ընտրություններում հաղթեց նրա կուսակցությունը, ու Փաշինյանը կրկին դարձավ վարչապետ, ինչը քաղաքական պրակտիկայում չլսված բան էր։Առանձին ուշադրության է արժանի նաև կրոնական գործոնը։ Հայ և թուրք հասարակություններում, չնայած տարբեր հավատքների՝ քրիստոնեության և իսլամի պատկանելությանը, կրոնը հավաքական ինքնության կարևոր բաղադրիչ է։ Թեև առաջնորդ ընտրելու հարցում որոշիչ չափանիշ չէ, բայց «ժողովրդից եկած» կերպարի համար մեծամասնության հավատքին պատկանելը կարևոր նշանակություն ունի։Էրդողանը մանկուց դաստիարակվել է կրոնական միջավայրում և ստացել հոգևոր կրթություն՝ հետևողականորեն ուժեղացնելով իսլամի դերը Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում և օգտագործելով կրոնական գործոնը որպես ազդեցության գործիք: Փաշինյանը, չունենալով կրոնական կրթություն և նախկինում հանդես գալով հակաեկեղեցական հայտարարություններով, այնուամենայնիվ ձևավորում է Հայ առաքելական եկեղեցու հետևորդի կերպար։ Կառավարման սկզբում նա ընդգծում էր եկեղեցու՝ որպես ազգային արժեքի նշանակությունը, սակայն ավելի ուշ սկսեց առաջ մղել եկեղեցու ազդեցության սահմանափակման քաղաքականությունը՝ եկեղեցին հարկելուց մինչև հանրային կյանքից դուրսմղում։ Փաշինյանի իմիջմեյքերների խնդիրն է նրանից «բարեփոխիչ-քրիստոնյայի» կերպար ստեղծելը՝ չնայած եկեղեցու դերի փաստացի թուլացման և հայկական ավանդական ինքնության վերափոխումների։Այսպիսով` Փաշինյանի և Էրդողանի կերպարներն իսկապես կառուցվում են «հասարակ ժողովրդին» մոտ լինելու գաղափարի վրա։ Սակայն սկզբունքային տարբերությունը ռազմավարության մեջ է` Փաշինյանն անընդհատ փոխում է օրակարգն ու մարտավարությունը՝ ակտիվ շահարկելով հանրային գիտակցությունը, մինչդեռ Էրդողանը հետևողականություն է դրսևորում ներքին և արտաքին քաղաքականության առանցքային հարցերում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92977820_186:0:1670:1113_1920x0_80_0_0_daa8196dc5546cce14211c0ca5bac327.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան
հայաստան, թուրքիա, նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան
Փաշինյանն ու Էրդողանն ավելի շատ են նման իրար, քան թվում է
Փաշինյանի տեսանյութերը պատահական թրենդ չեն, այլ մտածված իմիջային ռազմավարության մաս։ Ինչպե՞ս է ձևավորվում «ժողովրդից եկած» կերպարը, և ինչո՞ւ է այդ համատեքստում հատկանշական Էրդողանի հետ համեմատությունը՝ մեր վերլուծական նյութում։
Գեղեցիկ Մանուկյան, Sputnik Արմենիա
Համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տարածվող տեսանյութերը վաղուց դուրս են եկել տեղական մակարդակի ցանցային ֆենոմենի շրջանակից՝ այնքան, որ թեմային արդեն անդրադարձել են նաև համաշխարհային լրատվամիջոցները՝ տեղի ունեցածը դիտարկելով որպես ժամանակակից քաղաքական հաղորդակցության վառ օրինակ:
Ու թեև օգտատերերի մի մասն այդ տեսահոլովակներն ընկալում է որպես պատահաբար հաջողված թրենդ, բայց դրանց դիտումների թիվը իրականում վարչապետի իմիջմեյքերների թիմի համակարգված աշխատանքի արդյունք է։ «Վիրուսայնությունն» այս դեպքում ոչ թե ինքնաբուխ հաջողություն է, այլ քաղաքական կերպարի ձևավորման և պահպանման ընդհանուր ռազմավարության մեջ ինտեգրված գործիք։
Այս մոտեցումը ուղղակիորեն կապված է իմիջի ստեղծման տրամաբանության հետ, որը ենթադրում է ստեղծել այնպիսի կերպար, որը հնարավորինս հասկանալի և գրավիչ կլինի թիրախային լսարանի համար։ Քաղաքական իմիջն այս իմաստով դառնում է առանցքային գործոն, որն ազդում է ինչպես քաղաքական գործընթացների, այնպես էլ հասարակության կողմից առաջնորդի ընկալման վրա:
Հենց այս համատեքստում է հատկանշական տարածաշրջանի՝ այսօր ամենաքննարկվող երկու քաղաքական գործիչների՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և
Հայաստանի վարչապետ, թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի համեմատությունը։ Առաջին հայացքից նրանց միջև ընդհանուր ոչինչ չկա՝ ո՛չ արտաքինի, ո՛չ բնավորության, ո՛չ էլ կառավարման ոճի մեջ։ Այնուամենայնիվ, ավելի ուշադիր ուսումնասիրելով՝ տպավորություն է ստեղծվում, որ նրանց հանրային կերպարները ձևավորվել են նմանատիպ մեխանիզմների և գործիքների կիրառմամբ:
Տրամաբանական է, որ այս կերպարների վերլուծությունը պետք է սկսել մանկությունից, և այդ դեպքում ի հայտ են գալիս առաջին նմանությունները: Երկու գործիչներն էլ մեծացել են փոքր քաղաքում՝ Փաշինյանը՝ Իջևանում, Էրդողանը՝ Ստամբուլի Կասիմփաշայում։ Երկուսն էլ մեծացել են միջին վիճակագրական ընտանիքում: Էրդողանի հայրն առափնյա պահնորդության ծառայող է եղել, մայրը՝ տնային տնտեսուհի։ Փաշինյանի ծնողները նույնպես «հասարակ ժողովրդից» էին՝ հայրը մարզիչ էր և ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մայրը՝ տնային տնտեսուհի։
Հատկանշական է նաև, թե ինչ ժամանակաշրջանում են անցել նրանց մանկությունն ու պատանեկությունը։ Թուրքիայում տեղի էին ունենում ռազմական հեղաշրջումներ,
Հայաստանում ծավալվում էր Ղարաբաղյան շարժումը, որին Փաշինյանը, իր խոսքով, մասնակցել է 7-րդ դասարանից։ Սակայն հենց հաջորդ փուլում նրանց ճանապարհները սկզբունքորեն այլ ընթացք են ստանում։
Էրդողանը կրոնական կրթություն է ստացել իմամ-հաթիբների վարժարաններում և վաղ տարիքում ձևավորել կարգապահ, կրոնական և ավանդապաշտ առաջնորդի կերպար։ Իսկ Փաշինյանը, ընտրելով լրագրողի մասնագիտությունը, կերտում էր ճշմարտության, արդարության և ժողովրդավարական արժեքների համար պայքարողի՝ ժողովրդի խնդիրները լավ իմացող և «ժողովրդից եկածի» կերպարը։
Նրանց քաղաքական կենսագրությունները մոտեցնող ևս մեկ կարևոր տարր է բանտարկությունը, ընդ որում` քաղաքական ակտիվության գագաթնակետին: Երկուսի համար էլ այս փորձը ոչ միայն չդարձավ կարիերայի ավարտ, այլ, ընդհակառակը, հասարակության հետ գրագետ կառուցված հաղորդակցության շնորհիվ ամրապնդեց նրանց դիրքերը։
Փաշինյանը դատապարտվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար և դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, սակայն իշխանությանն ուղղված` կոռուպցիայի և խոսքի ազատությունը ճնշելու մեղադրանքների ֆոնին ընկալվեց որպես ռեժիմի զոհ՝ «ժողովրդի համար նստած» մարդ։ Նույն ձևով ընկալվեց նաև Էրդողանի բանտարկությունը՝ պանթյուրքիստ Զիյա Գյոքալփի` փոփոխված տողերով բանաստեղծությունը կարդալու համար դատապարտվելուց հետո նա հանրային գիտակցության մեջ ամրապնդվեց որպես ռեժիմի կողմից անարդարացիորեն պատժված հավատացյալ և հայրենասեր քաղաքական գործչի խորհրդանիշ։
Այս կերպարների բնույթն ու կայունությունը վերջնականապես ձևավորվեցին ճգնաժամային իրավիճակներում՝ 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի և 2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ։ Նման պայմաններում քաղաքական կերպարը կա՛մ տարրալուծվում է, կա՛մ, ընդհակառակը, ավելի ամրապնդվում։
Էրդողանը, հեղաշրջման պահին դիմելով ժողովրդին և իշխանությունը պահելով լուրջ կորուստների գնով, հաստատվեց որպես անվախ և վճռական առաջնորդ։ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Երևանում անկարգություններ սկսվեցին, և վարչապետի վիճակը կրիտիկական էր թվում: Սակայն նրա քարոզչական թիմը շատ արագ կողմնորոշվեց, և նույն գիշերը վարկածներ պտտվեցին, թե իբր Փաշինյանին առևանգել են, նրան հարկադրել են, որ փաստաթուղթը ստորագրի։ Ու այս տեխնոլոգիան աշխատեց. արտահերթ ընտրություններում հաղթեց նրա կուսակցությունը, ու Փաշինյանը կրկին դարձավ վարչապետ, ինչը քաղաքական պրակտիկայում չլսված բան էր։
Առանձին ուշադրության է արժանի նաև կրոնական գործոնը։ Հայ և թուրք հասարակություններում, չնայած տարբեր հավատքների՝ քրիստոնեության և իսլամի պատկանելությանը, կրոնը հավաքական ինքնության կարևոր բաղադրիչ է։ Թեև առաջնորդ ընտրելու հարցում որոշիչ չափանիշ չէ, բայց «ժողովրդից եկած» կերպարի համար մեծամասնության հավատքին պատկանելը կարևոր նշանակություն ունի։
Էրդողանը մանկուց դաստիարակվել է կրոնական միջավայրում և ստացել հոգևոր կրթություն՝ հետևողականորեն ուժեղացնելով իսլամի դերը Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում և օգտագործելով կրոնական գործոնը որպես ազդեցության գործիք: Փաշինյանը, չունենալով կրոնական կրթություն և նախկինում հանդես գալով հակաեկեղեցական հայտարարություններով, այնուամենայնիվ ձևավորում է Հայ առաքելական եկեղեցու հետևորդի կերպար։ Կառավարման սկզբում նա ընդգծում էր եկեղեցու՝ որպես ազգային արժեքի նշանակությունը, սակայն ավելի ուշ սկսեց առաջ մղել եկեղեցու ազդեցության սահմանափակման քաղաքականությունը՝ եկեղեցին հարկելուց մինչև հանրային կյանքից դուրսմղում։ Փաշինյանի իմիջմեյքերների խնդիրն է նրանից «բարեփոխիչ-քրիստոնյայի» կերպար ստեղծելը՝ չնայած եկեղեցու դերի փաստացի թուլացման և հայկական ավանդական ինքնության վերափոխումների։
Այսպիսով` Փաշինյանի և Էրդողանի կերպարներն իսկապես կառուցվում են «հասարակ ժողովրդին» մոտ լինելու գաղափարի վրա։ Սակայն սկզբունքային տարբերությունը ռազմավարության մեջ է` Փաշինյանն անընդհատ փոխում է օրակարգն ու մարտավարությունը՝ ակտիվ շահարկելով հանրային գիտակցությունը, մինչդեռ Էրդողանը հետևողականություն է դրսևորում ներքին և արտաքին քաղաքականության առանցքային հարցերում։