00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաների ագրեսիան քչացել է. ծափաթաղցի Տիգրանի քույր–եղբայրները Ամանորը ՀՕՖ–ում են նշել

© Sputnik / Aram NersesyanԾափաթաղցի Տիգրանի քույրը
Ծափաթաղցի Տիգրանի քույրը - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2026
Ծափաթաղցի Տիգրանի քույրը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրենի խոսքով` Տիգրանի քույր–եղբայրներից բոլորի մոտ էլ քիչ թե շատ հոգեբուժական խնդիրներ կան։ Բժիշկի ցուցումով երեխաները դեղորայքային բուժում են ստանում։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում սպանված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի քրոջ և 3 եղբայրների հոգեբանական վիճակը քիչ–քիչ կայունանում է։ Երեխաներն Ամանորը Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնում են դիմավորել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը։
Նոյեմբերի 4–ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը հրատապ նիստ է հրավիրել, և Օվանեսովների ընտանիքի երեխաներին անհապաղ տեղափոխել ՀՕՖ։
«Երեխաների վարքի, հոգեբանական վիճակի մեջ դրական փոփոխություններ կան։ Շփոթ, քաոս վիճակն անցել է, հասկանում են հրահանգները, կարողանում են կոգնիտիվ մակարդակում ճիշտ դրսևորել իրենց, ավելի քիչ են հարձակում մյուս երեխաների վրա, ավելի քիչ ագրեսիա են ցուցաբերում։ Խաղաղ են, հանգիստ են, համեմատաբար լավ են»,–ասաց Անտոնյանը։
Հարցին, թե մոր կամ ընտանիքի մյուս անդամների կողմից հետաքրքրվածություն կա՞ երեխաների հանդեպ, երեխաներին այցելո՞ւմ են, Անտոնյանը նշեց, որ ոչ հաճախ, բայց մայրն այցելում է։ Այս ընթացքում ընտանիքի մյուս անդամներից ոչ մեկը երեխաներին չի այցելել։
Անտոնյանի խոսքով` խոցելի է մնում այն երեխայի վիճակը, որն ականատես է եղել, թե ինչպես է հայրը խեղդամահ անում Տիգրանին։
«Չնայած տղայի վիճակն ավելի խոցելի է, բայց կամաց–կամաց կարգավորվում է, ինքնակառավարումը մեծացել է, չէի ասի շատ, բայց որոշակի դրական տեղաշարժ կա։ Նրա ագրեսիան պակասել է։ Իհարկե երեխան չի խոսում, մեզ չեն ասել պատճառը, միայն գիտենք, որ հոգեբուժական սահմանային վիճակում է։ Սահմանային վիճակները հենց դրանով են բնութագրվում` վերջնական ախտորոշում չեն` կախված միջավայրից կարող են խորանալ, կամ ընդհակառակը։ Հիմա քանի որ երեխաներն ավելի բարենպաստ միջավայրում են գտնվում, ավելի հանգիստ են, սահմանային վիճակը տեղի է տալիս»,–ասաց Անտոնյանը։
Նա ընդգծեց, որ Տիգրանի քույր–եղբայրներից բոլորի մոտ էլ քիչ թե շատ հոգեբուժական խնդիրներ կան։ Բժիշկի ցուցումով երեխաները դեղորայքային բուժում են ստանում։ Իսկ խնամակալության և հոգաբարձության մարմինը ընտանիքի վերամիավորման որոշում դեռ չի կայացրել։
Ավելի վաղ Անտոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ երեխաների մոտ ոչ թե կիսախնամք կամ վատ խնամք է, այլ խորը անխնամություն։ Նրանք կենցաղային հմտություններ, հիգիենա, առօրյայի կազմակերպում չեն սովորել։ Շփումներում դժվարություն ունեն, ուրիշ երեխաների հետ ագրեսիվ են, դժվար են կառավարում իրենց էմոցիաները։
Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը` Արմեն Օվանեսովը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, դատարանի որոշմամբ նա կալանավորվեց 2 ամսով։
Լրահոս
0