https://arm.sputniknews.ru/20251124/tsatapaghum-spanvats-tigrani-qujreghbajrnern-yntaniqum-antesvats-en-eghel-manramasner-96179023.html
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույր–եղբայրներն ընտանիքում անտեսված են եղել. մանրամասներ
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույր–եղբայրներն ընտանիքում անտեսված են եղել. մանրամասներ
Sputnik Արմենիա
Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրենի խոսքով` երեխաների հոգեբանական կարիքների գնահատում արվել է, և դրա արդյունքում... 24.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-24T19:56+0400
2025-11-24T19:56+0400
2025-11-24T20:31+0400
ծափաթաղ
երեխա
սպանություն
եղբայր
քույր
մայր
միրա անտոնյան
հայ օգնության ֆոնդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/18/96183517_0:4:1601:904_1920x0_80_0_0_e149b2a41e77675a393a073957bd9b7b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում սպանված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի քույրն ու 3 եղբայրները շատ տարբեր առողջական խնդիրներ ունեն։ Դրանք ոչ միայն կապված են փոքր եղբոր սպանության, այլև երեխաների կյանքի վատ որակի, մտավոր կարողությունների, հոգեկան առողջության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը։Նոյեմբերի 4–ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը հրատապ նիստ է հրավիրել, և Օվանեսովների ընտանիքի երեխաներին անհապաղ տեղափոխել ՀՕՖ։Անտոնյանի խոսքով` երեխաների հոգեբանական կարիքների գնահատում արվել է, և դրա արդյունքում հայտնաբերված խնդիրների մեծ փունջն առնչվում է Տիգրանի սպանությանը, և նրան, որ երեխաները հիմա իրենց ընտանիքում չեն։ Երեխաները դեռ սթրեսի մեջ են։Հարցին, թե որն է երեխաների մոտ հայտնաբերված ամենալուրջ խնդիրը, Անտոնյանը շեշտեց, որ առկա է խորը բարձիթողի վիճակ` իր բոլոր հետևանքներով։Հարցին, թե մոր կամ ընտանիքի մյուս անդամների կողմից հետաքրքրվածություն կա՞ երեխաների հանդեպ, երեխաներին այցելո՞ւմ են, Անտոնյանը նշեց, որ երեխաների հետ մայրն է հեռախոսով կապի մեջ, մի անգամ էլ ՀՕՖ–ից են այցելել մորը։«Մայրն է խոսում է երեխաների հետ, հանգստացնում է, բայց շատ լավ կլիներ, եթե առնվազն 6 ամիս երեխաները մնային այստեղ, և նրանց հետ մասնագիտական աշխատանք տարվեր, քանի որ բացթողումները շատ–շատ են։ Սովորաբար նման գործընթացներում ընտանիքի հետ վերամիավորումից առաջ մենք տալիս ենք մեր եզրակացությունը, թե ինչքանով ենք նպատակահարմար համարում երեխաների վերադարձ ընտանիք, կամ ինչքանով է դա անվտանգ»,–ասաց Անտոնյանը։Նա նաև ընդգծեց, որ բոլոր պարագաներում ընտանիքի վերամիավորման որոշումն իրենք չեն կայացնում, դա անում է խնամակալության և հոգաբարձության մարմինը։Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը` Արմեն Օվանեսովը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, դատարանի որոշմամբ նա կալանավորվեց 2 ամսով։
ծափաթաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/18/96183517_2:0:1422:1065_1920x0_80_0_0_f14b1b80c3cb3af29386ce88e926c7a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծափաթաղ , երեխա, սպանություն, եղբայր, քույր, մայր, միրա անտոնյան, հայ օգնության ֆոնդ
ծափաթաղ , երեխա, սպանություն, եղբայր, քույր, մայր, միրա անտոնյան, հայ օգնության ֆոնդ
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույր–եղբայրներն ընտանիքում անտեսված են եղել. մանրամասներ
19:56 24.11.2025 (Թարմացված է: 20:31 24.11.2025) Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրենի խոսքով` երեխաների հոգեբանական կարիքների գնահատում արվել է, և դրա արդյունքում հայտնաբերված խնդիրների մեծ փունջն առնչվում է Տիգրանի սպանությանը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում սպանված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի քույրն ու 3 եղբայրները շատ տարբեր առողջական խնդիրներ ունեն։ Դրանք ոչ միայն կապված են փոքր եղբոր սպանության, այլև երեխաների կյանքի վատ որակի, մտավոր կարողությունների, հոգեկան առողջության հետ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը։
Նոյեմբերի 4–ին
հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը հրատապ նիստ է հրավիրել, և Օվանեսովների ընտանիքի երեխաներին անհապաղ տեղափոխել ՀՕՖ։
Անտոնյանի խոսքով` երեխաների հոգեբանական կարիքների գնահատում արվել է, և դրա արդյունքում հայտնաբերված խնդիրների մեծ փունջն առնչվում է Տիգրանի սպանությանը, և նրան, որ երեխաները հիմա իրենց ընտանիքում չեն։ Երեխաները դեռ սթրեսի մեջ են։
Հարցին, թե որն է երեխաների մոտ հայտնաբերված ամենալուրջ խնդիրը, Անտոնյանը շեշտեց, որ առկա է խորը բարձիթողի վիճակ` իր բոլոր հետևանքներով։
«Ոչ թե կիսախնամք կամ վատ խնամք, այլ խորը անխնամություն։ Այսինքն` խոսում ենք ոչ թե վերջին 1-2 ամսվա վատ խնամքի, այլ այդ երեխաների անտեսված լինելու մասին։ Երեխաները կենցաղային հմտություններ, հիգիենա, առօրյայի կազմակերպում չեն սովորել։ Շփումներում դժվարություն ունեն, ուրիշ երեխաների հետ ագրեսիվ են, դժվար են կառավարում իրենց էմոցիաները։ Հնարավոր է` երեխաների մոտ առկա են ոչ միայն հոգեբանական, այլև հոգեբուժական խնդիրներ։ Ագրեսիվությունը 4 երեխաների մոտ էլ առկա է, բայց արդյոք դա հոգեբուժական խնդիր է, թե ոչ, ցույց կտա հետազոտությունը։ Համենայնդեպս, նման կասկածներ, անհանգստություն ունենք։ Երեխաներից մեկը չի խոսում, այժմ հետազոտվում է, որ հասկանանք խնդիրն օրգանական է, թե ոչ»,–ասաց Անտոնյանը։
Հարցին, թե մոր կամ ընտանիքի մյուս անդամների կողմից հետաքրքրվածություն կա՞ երեխաների հանդեպ, երեխաներին այցելո՞ւմ են, Անտոնյանը նշեց, որ երեխաների հետ մայրն է հեռախոսով կապի մեջ, մի անգամ էլ ՀՕՖ–ից են այցելել մորը։
«Մայրն է խոսում է երեխաների հետ, հանգստացնում է, բայց շատ լավ կլիներ, եթե առնվազն 6 ամիս երեխաները մնային այստեղ, և նրանց հետ մասնագիտական աշխատանք տարվեր, քանի որ բացթողումները շատ–շատ են։ Սովորաբար նման գործընթացներում ընտանիքի հետ վերամիավորումից առաջ մենք տալիս ենք մեր եզրակացությունը, թե ինչքանով ենք նպատակահարմար համարում երեխաների վերադարձ ընտանիք, կամ ինչքանով է դա անվտանգ»,–ասաց Անտոնյանը։
Նա նաև ընդգծեց, որ բոլոր պարագաներում ընտանիքի վերամիավորման որոշումն իրենք չեն կայացնում, դա անում է խնամակալության և հոգաբարձության մարմինը։
Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված
Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին
հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
ՀՀ ՆԳ նախարար
Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը` Արմեն Օվանեսովը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ
հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, դատարանի որոշմամբ
նա կալանավորվեց 2 ամսով։