https://arm.sputniknews.ru/20260106/vov-ev-inchu-er-uzum-erkaracnel-qristvosi-hambardzman-zhamanaky-patmaban-khvosrvoevi-varkatsy-97518899.html
Ով և ինչու էր ուզում երկարացնել Քրիստոսի Համբարձման ժամանակը. պատմաբան Խոսրոևի վարկածը
Ով և ինչու էր ուզում երկարացնել Քրիստոսի Համբարձման ժամանակը. պատմաբան Խոսրոևի վարկածը
Sputnik Արմենիա
Վաղ գնոստիկ աղանդների տեքստերում գրվում է, որ Հիսուսը համբարձվել է իր Հարությունից մեկուկես և նույնիսկ 12 տարի անց։ Ըստ երևույթին, այս զրույցների անվան տակ... 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T15:51+0400
2026-01-06T15:51+0400
2026-01-06T16:01+0400
հիսուս քրիստոս
ավետարան
աստվածաշունչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93838889_0:0:1600:901_1920x0_80_0_0_0d4d036dabf84c9630c22d43f30fb136.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ըստ կանոնիկ եկեղեցական ավանդույթի՝ Քրիստոսի Համբարձման օրը հաշվվում է Զատկի (Հարության) հետո 40-րդ օրվանից: Միևնույն ժամանակ, մեր թվարկության առաջին դարերի մի շարք աղբյուրներում այս ժամանակագրությունը այլ կերպ է մեկնաբանվում. առանձին տեքստերում Հարության և Համբարձման միջև ընկած ժամանակահատվածը զգալիորեն երկար է և կազմում է մինչև 12 տարի:2025 թվականին Սանկտ Պետերբուրգում հրապարակված հոդվածում այս հարցին է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելյան ձեռագրերի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Խոսրոևը։ Հետազոտության օրինակը գիտնականը սիրով տրամադրել Է Sputnik Արմենիային։Ներկայացնում ենք հոդվածը կրճատումներով:Հատկանշական է, որ Հարության օրվա մասով երբևէ տարաձայնություններ չեն եղել. և՛ կանոնիկ եկեղեցին, և՛ տարբեր աղանդներ միակարծիք են եղել, որ դա տեղի է ունեցել խաչելությունից հետո երրորդ օրը: Այլ է Համբարձման մեկնաբանությունը։ Նոր Կտակարանում այն նկարագրվում է միայն երկու անգամ։ «Գործք առաքելոց»-ի տեքստի հիման վրա ընդունվել է 40-օրյա ժամկետ, որն ամրագրված է բոլոր հիմնական քրիստոնեական եկեղեցիների տոնացույցերում:Այնուամենայնիվ, մեր թվարկության առաջին դարերի մի շարք տեքստերում Քրիստոսի Հարությունն ու Համբարձումը չէին տարանջատվում, քանի որ գոյություն ուներ այն գաղափարը, որ Հարությունն ինքնին արդեն նշանակում էր նրա համբարձումը երկինք, որտեղ նա գտնվում է Հայր Աստծո աջ կողմում: Որոշ տեքստերում նշվում է, որ Հիսուսը համբարձվել է Հարությունից երեք օր անց, իսկ Սիրիայի ու Պաղեստինի քրիստոնյաները մի քանի դար նշել են Համբարձումը Հոգեգալստյան հետ նույն օրը: Պաղեստինում այդ ավանդույթը 4-րդ դարի վերջին (այսինքն՝ Ավետարանի իրադարձություններից երեքուկես դար անց) Գալիայից (ներկայիս Ֆրանսիա) արձանագրել է ուխտավոր մի կին, ով այցելել էր Սուրբ երկիր (չանդրադառնանք այս տեքստի ծագման մանրամասներին):Այս գնոստիկ ուսմունքներից շատերը մեզ հասել են վաղ շրջանի աստվածաբանների վերապատմամբ, որոնք դրանք համարում էին հերետիկոսություն և պախարակում էին: Օրինակ՝ 2-րդ դարի աստվածաբան և եպիսկոպոս Հիրենեոս Լիոնացին վերապատմել է գնոստիկ-օֆիտների ուսմունքը։ Օֆիտները պաշտում էին օձի, որը Ադամին ու Եվային գայթակղել էր կենաց ծառի պտուղներով։ Օֆիտները օձը պաշտում էին որպես խորհրդանիշ իմաստության, որը Աստված, իբր, չէր ցանկանում տալ մարդկանց: Ըստ օֆիտների, Հիսուսը Հարությունից հետո 18 ամիս մնաց երկրի վրա և սովորեցրեց այս իմաստությունը իր աշակերտներին («նրանց, որոնց մասին գիտեր, որ կարող են ընկալել նման մեծ խորհուրդները»): Նմանատիպ ժամանակահատված (550 օր) հիշատակվում է «Հակոբի գաղտնի ուսմունքը» տեքստում, որի հունարեն բնագիրը հայտնաբերվել է մի քանի տարի առաջ։Այսպիսով, քրիստոնեության առաջին դարերում ոչ կանոնիկ տեքստերում (որոնք հետագայում չեն ներառվել Նոր Կտակարանում) Համբարձման ամսաթիվը նշվում է տարբեր ձևերով՝ տարբեր նպատակներով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93838889_135:0:1556:1066_1920x0_80_0_0_a3bf0f2541350b4614ee39101b296d79.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հիսուս քրիստոս, ավետարան, աստվածաշունչ
հիսուս քրիստոս, ավետարան, աստվածաշունչ
Ով և ինչու էր ուզում երկարացնել Քրիստոսի Համբարձման ժամանակը. պատմաբան Խոսրոևի վարկածը
15:51 06.01.2026 (Թարմացված է: 16:01 06.01.2026) Վաղ գնոստիկ աղանդների տեքստերում գրվում է, որ Հիսուսը համբարձվել է իր Հարությունից մեկուկես և նույնիսկ 12 տարի անց։ Ըստ երևույթին, այս զրույցների անվան տակ գնոստիկները ներկայացնում էին իրենց ուսմունքները, որոնք չեն ճանաչվում կանոնիկ եկեղեցու կողմից:
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ըստ կանոնիկ եկեղեցական ավանդույթի՝ Քրիստոսի Համբարձման օրը հաշվվում է Զատկի (Հարության) հետո 40-րդ օրվանից: Միևնույն ժամանակ, մեր թվարկության առաջին դարերի մի շարք աղբյուրներում այս ժամանակագրությունը այլ կերպ է մեկնաբանվում. առանձին տեքստերում Հարության և Համբարձման միջև ընկած ժամանակահատվածը զգալիորեն երկար է և կազմում է մինչև 12 տարի:
2025 թվականին Սանկտ Պետերբուրգում հրապարակված հոդվածում այս հարցին է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելյան ձեռագրերի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Խոսրոևը։ Հետազոտության օրինակը գիտնականը սիրով տրամադրել Է
Sputnik Արմենիային։
Ներկայացնում ենք հոդվածը կրճատումներով:
Հատկանշական է, որ Հարության օրվա մասով երբևէ տարաձայնություններ չեն եղել. և՛ կանոնիկ եկեղեցին, և՛ տարբեր աղանդներ միակարծիք են եղել, որ դա տեղի է ունեցել խաչելությունից հետո երրորդ օրը: Այլ է Համբարձման մեկնաբանությունը։ Նոր Կտակարանում այն նկարագրվում է միայն երկու անգամ։ «Գործք առաքելոց»-ի տեքստի հիման վրա ընդունվել է 40-օրյա ժամկետ, որն ամրագրված է բոլոր հիմնական քրիստոնեական եկեղեցիների տոնացույցերում:
Այնուամենայնիվ, մեր թվարկության առաջին դարերի մի շարք տեքստերում Քրիստոսի Հարությունն ու Համբարձումը չէին տարանջատվում, քանի որ գոյություն ուներ այն գաղափարը, որ Հարությունն ինքնին արդեն նշանակում էր նրա համբարձումը երկինք, որտեղ նա գտնվում է Հայր Աստծո աջ կողմում: Որոշ տեքստերում նշվում է, որ Հիսուսը համբարձվել է Հարությունից երեք օր անց, իսկ Սիրիայի ու Պաղեստինի քրիստոնյաները մի քանի դար նշել են Համբարձումը Հոգեգալստյան հետ նույն օրը: Պաղեստինում այդ ավանդույթը 4-րդ դարի վերջին (այսինքն՝ Ավետարանի իրադարձություններից երեքուկես դար անց) Գալիայից (ներկայիս Ֆրանսիա) արձանագրել է ուխտավոր մի կին, ով այցելել էր Սուրբ երկիր (չանդրադառնանք այս տեքստի ծագման մանրամասներին):
Ամենայն հավանականությամբ, այս հարցում միակարծության բացակայությունից օգտվել են տարբեր գնոստիկ աղանդների գաղափարախոսներ։ Իրենց տեքստերում նրանք երկարացրել են այն ժամանակահատվածը, որը Հիսուսն անցկացրել էր աշակերտների հետ մինչև Համբարձումը, և մանրամասն նկարագրել են այդ զրույցների բովանդակությունը՝ այդպիսով փոխանցելով իրենց ուսմունքները։ Որոշ տեքստերում նշվում էր 18 ամսվա, իսկ ավելի ուշ տարածված տեքստերում՝ անգամ 12 տարվա ժամկետ, ընդ որում՝ այդ տեքստերը կարող էին զբաղեցնել մի քանի հարյուր էջ։ Ակնհայտ է, որ գնոստիկները օգտվել են փաստից, որ Ավետարանում չի վերապատմվում աշակերտների հետ Հիսուսի զրույցների բովանդակությունը (նշվում է միայն, որ Հիսուսը նրանց հետ խոսել է Աստծո արքայության մասին)։
Այս գնոստիկ ուսմունքներից շատերը մեզ հասել են վաղ շրջանի աստվածաբանների վերապատմամբ, որոնք դրանք համարում էին հերետիկոսություն և պախարակում էին: Օրինակ՝ 2-րդ դարի աստվածաբան և եպիսկոպոս Հիրենեոս Լիոնացին վերապատմել է գնոստիկ-օֆիտների ուսմունքը։ Օֆիտները պաշտում էին օձի, որը Ադամին ու Եվային գայթակղել էր կենաց ծառի պտուղներով։ Օֆիտները օձը պաշտում էին որպես խորհրդանիշ իմաստության, որը Աստված, իբր, չէր ցանկանում տալ մարդկանց: Ըստ օֆիտների, Հիսուսը Հարությունից հետո 18 ամիս մնաց երկրի վրա և սովորեցրեց այս իմաստությունը իր աշակերտներին («նրանց, որոնց մասին գիտեր, որ կարող են ընկալել նման մեծ խորհուրդները»): Նմանատիպ ժամանակահատված (550 օր) հիշատակվում է «Հակոբի գաղտնի ուսմունքը» տեքստում, որի հունարեն բնագիրը հայտնաբերվել է մի քանի տարի առաջ։
Այսպիսով, քրիստոնեության առաջին դարերում ոչ կանոնիկ տեքստերում (որոնք հետագայում չեն ներառվել Նոր Կտակարանում) Համբարձման ամսաթիվը նշվում է տարբեր ձևերով՝ տարբեր նպատակներով: