00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհաքաղաքական ամենաթողության փուլը. ինչ դասեր քաղել Վենեսուելայում կատարվողից

© Photo : Social media of Nicolás MaduroՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2026
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Աշխարհաքաղաքական «ուժեղ տղերքի» ամենաթողությունը վերջին հարվածը հասցրեց միջազգային իրավունքի մնացորդներին և հանգեցրեց ուժի միջազգային վեկտորների միջև հավասարակշռության խախտման։ Վերլուծում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը շատ առումներով է ցուցանիշային։ Այսուհետ ջնջված են կարմիր գծերի վերջին մնացորդները և միջազգային հարաբերություններում եկել է համընդհանուր աշխարհաքաղաքական ամենաթողության փուլը։
ԱՄՆ-ն, ըստ էության, իրեն մի տեսակ «Յուպիտեր» է երևակայում (հիշեցնեմ՝ անտիկ «թիվ 1 աստված» Զևսը, նույն ինքը՝ Յուպիտերը, պատկերվում էր Եվրոպային առևանգող ցլի տեսքով), որին ամեն ինչ թույլատրելի է, այդ թվում` առևանգումը, իսկ մյուսներին՝ սովորական ցլերին, այսինքն՝ այն երկրներին, որոնց ԱՄՆ-ն իրենից ցածր է համարում, ոչինչ թույլատրված չէ։
Անկասկած շուտով մենք կտեսնենք նաև «քավության նոխազներին»՝ «քեռի Սեմի բարձր վստահությունը» չարդարացրած մյուս երկրների քաղաքական առաջնորդների և խաբված ժողովուրդների, որոնց, ինչպես «զոմբիացված ոչխարների», աշխարհաքաղաքական սպանդի կտանեն «արևմտյան նվագախմբի» աշխույժ երաժշտական ուղեկցությամբ։
Սակայն, վերադառնալով Վենեսուելային, պետք է արձանագրել, որ սա նոր իրողություն է, որում ընդամենը մեկ կանոն կա՝ ուժեղի իրավունքը։
ԱՄՆ-ն, թքած ունենալով «ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին» սեփական սկզբունքների վրա, բացեիբաց ցույց տվեց, որ տվյալ իրականությունում ԱՄՆ-ին դուր չեկող երկրներին անկախության և անվտանգության իրավունքից զրկելու հարցը կարող է «լուծվել» ցանկացած պահի։
Ոչ մի հոդաբաշխ հիմնավորում և ոչ մի բարոյական բարդույթ։ Եթե Թրամփին (այսինքն՝ ԱՄՆ-ին) այդպես է պետք, ուրեմն այդպես էլ լինելու է։ Քիսինջերի և Բրանդի դարաշրջանի քաղաքականությունն ու դիվանագիտությունը ավարտվել են։ Միայն կոշտ ուժ և ցանկացած եղանակով նպատակներին հասնելու վճռականություն։
Շուտով մենք նոր թրենդի վկաները կդառնանք, որտեղ միջազգային հարաբերությունները կղեկավարեն այն երկրները, որոնց ձեռքերը կարող են հասնել ցանկացածին, երբ պետք է, և նույնիսկ այնտեղ, որտեղ մարդիկ իբր պաշտպանված են օրենքով։
Ի դեպ, այդ թրենդը սկսել է ոչ թե ԱՄՆ-ն, այլ Իսրայելը, երբ Իրանի հետ բազմամյա հակամարտության մեջ հիմնական շեշտը դրեցին ԻԻՀ ռազմաքաղաքական վերնախավի զանգվածային ոչնչացման վրա։ Դա ԱՄՆ-ի ուժերով, լեգենդար իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունից դեռ շատ առաջ էր։
Վերոնշյալի համատեքստում մենք պարզապես պարտավոր ենք դուրս գալ միջազգային իրավունքի գերակայության մասին քաղցր ստի սիրահարների շարքերից և մտնել պրագմատիկ ու կոշտ ռեալիստների շարքերը։
Եթե, իհարկե, մենք ուզում ենք առնվազն պահպանել երկիրը, ապա մենք պետք է հասկանանք հետևյալը․
Երբ երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը ամրապնդված չեն ազգի միասնությամբ, ռազմական ուժով և այն կիրառելու վճռականությամբ, ապա պետության անկախության (ինչպես և քաղաքացիների ֆիզիկական անվտանգության) մասին կարելի է մոռանալ։
Աշխարհն իրականում վերածվել է առանց կանոնների դաժան մարտերի արենայի, այլ ոչ թե առևտրային հարթակի, որտեղ կարելի է «պայմանավորվել» նրանց հետ, ովքեր եկել են քեզնից խլելու քո ռեսուրսները, քո հայրենիքը և կյանքի քո իրավունքը։
Որևէ երկիր և ժողովուրդ չի կարող իր համար խաղաղություն երաշխավորել, եթե ի վիճակի չէ գոնե ուղիղ նայել ճշմարտության աչքերին։ Իսկ ճշմարտությունը մեկն է՝ միայն վճռականություն և մինչև վերջ կռվելու կամք, ընդ որում՝ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ, այլ ոչ թե առանձին քաղաքական գործիչների և զինվորականների, և միայն դա է խաղաղության երաշխիքը։
Խաղաղության, սահմանազատման և սահմանագծման կամ սահմանների ճանաչման մասին որևէ պայմանավորվածություն որպես զսպման մեխանիզմ այլևս չի աշխատում։ Միջազգային իրավունքն այլևս որևէ երկրի արտաքին միջամտությունից պաշտպանվելու երաշխիք չի տալիս։
Անկախություն և ինքնիշխանություն իրենց կարող են թույլ տալ միայն այն երկրները, որոնք բավականաչափ ռազմական ուժ, քաղաքական և ազգային կամք ունեն արտաքին ճնշմանը դիմակայելու համար։ Եվ այստեղ կարևոր է արձանագրել, որ միջազգային իրավունքը ոչ թե պարզապես չի աշխատում, այն այլևս չկա։
Դրա մնացորդները ոչնչացրեցին աշխարհաքաղաքական «ուժեղ տղերքի» ամենաթողությունը, ուժի միջազգային վեկտորների միջև հավասարակշռության խախտումը և վերջնականապես անհետացած հին ու բարի առողջ բանականությունը։
Որևէ տնտեսություն, որևէ պայմանագիր, որևէ «փոխշահավետ առևտուր» չեն կարող ինքնիշխանության երաշխիք լինել։ Դրանք բոլորը ֆեյք թղթե դեկորացիաներ են մեր աչքի առաջ ձևավորվող մի աշխարհում, որտեղ «ինչ-որ մեկը» որոշում է և հնարավորություն ունի այլ երկրներին հարվածներ հասցնել իր նեղ ազգային շահերից ելնելով։
Հենց այդ պատճառով էլ «խաղաղության» մասին ցինիկ սուտը, որը ներշնչում են հայ ժողովրդին, հատկապես ռիսկային է, եթե չասենք՝ հանցավոր։
Գլոբալ աշխարհաքաղաքական ամենաթողության պայմաններում հայ հասարակության մի մասի՝ խաղաղության մասին դատարկ ձևակերպումների հետևում թաքնվելու փորձը, խաղաղության, որը հիմնված է ագրեսորին զիջումների վրա, անխուսափելիորեն ավարտվելու է աղետով։
«Խաղաղության» միրաժը՝ «ինչ ուզում է լինի, կարևորը պատերազմից խուսափենք» տրամաբանությամբ, վաղ թե ուշ ցրվելու է և, իհարկե, հանգեցնելու է նրան, ինչից բոլորն այդքան վախենում են։
Հատուցումը դառն է լինելու, և Հայաստանի՝ որպես էթնոքաղաքական միավորի վերջնական դեգրադացիայի ծանրությունն ընկնելու է ժողովրդի ուսերին, որը, հավատալով խաղաղության մասին սուտ խոստումներին, կորցրել է իրականության զգացումը։
Լրահոս
0