https://arm.sputniknews.ru/20260103/trampn-asel-e-vortegh-e-ajzhm-gtnvum-madurvon-ev-bacahajtel-venesuelaji-masvov-ir-tsragiry-97451896.html
Թրամփն ասել է` որտեղ է այժմ գտնվում Մադուրոն և բացահայտել Վենեսուելայի մասով իր ծրագիրը
Թրամփն ասել է` որտեղ է այժմ գտնվում Մադուրոն և բացահայտել Վենեսուելայի մասով իր ծրագիրը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործող նախագահին գերեվարելու և Վենեսուելայից դուրս բերելու գործողությանը մասնակցել է ամերիկյան «Դելտա ֆորս» հատուկ նշանակության... 03.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-03T19:06+0400
2026-01-03T19:06+0400
2026-01-03T19:45+0400
ամն
վենեսուելա
դոնալդ թրամփ
նիկոլաս մադուրո
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451226_0:160:3072:1888_1920x0_80_0_0_8222c223155720f2603825d865fe578a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները Կարակասից «դուրս են բերել» Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը և նավով նրանց տեղափոխում են Նյու Յորք:Թրամփը հայտարարել է, որ Ամերիկան կմասնակցի Վենեսուելայի ապագայի կարգավորմանը:«Մենք չենք կարող ռիսկի դիմել և թույլ տալ, որ մեկ ուրիշը առաջնորդի և պարզապես զբաղեցնի այն տեղը, որտեղից նա (Մադուրոն – խմբ.) հեռացել է, ուստի հիմա որոշում ենք կայացնում: Մենք դրան ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու», - նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Վենեսուելայում գործողությանը Թրամփն ուղիղ եթերում հետևել է «այնպես, ինչպես կհետևեր հեռուստաշոուի»։ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ զինված ուժերը պատրաստ էին Վենեսուելայի դեմ հարվածների երկրորդ ալիքին, սակայն դրա անհրաժեշտությունը չկար։New York Times-ի փոխանցմամբ` Վենեսուելայի տարածքում ԿՀՎ-ի գործակալությունն աջակցել է Նիկոլաս Մադուրոյին հետևելուն, իսկ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները երկրի ներսում գործի են դրել քիչ նկատելի անօդաչուներ և իրազեկիչներ: Գործողությունն «ամրապնդվել է» 50 մլն դոլար պարգևով։Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտարարել էր, որ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում, շուտով նրանք կկանգնեն դատարանի առջև: Նրանց մեղադրում են մի քանի հոդվածներով, այդ թվում ՝ «հանցակցություն թմրահաբեկչության նպատակով, հանցակցություն կոկաին ներկրելու նպատակով և ավտոմատ զենքի ու պայթուցիկ սարքերի ապօրինի տիրապետում»:Ընդ որում, Վենեսուելայի ընդդիմությունը Մադուրոյի գերեվարումն անվանել է «պայմանավորված ելք»։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մոչադան հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի մասնակցել Մադուրոյի գերեվարման մասին Նահանգների որոշման կայացմանը: Նրա խոսքով՝ Մադուրոն կլքի իր պաշտոնն ամեն դեպքում՝ բանակցություններով, կամ այլ միջոցով։ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «խորապես անհանգստացել է» Մադուրոյի գերեվարմամբ և կոչ է արել պահպանել միջազգային իրավունքը: Տեղի ունեցածի կապակցությամբ իրենց անհանգստություն են հայտնել ինչպես Վենեսուելայի հարևան երկրները (Կոլումբիա և Բրազիլիա), այնպես էլ գործընկեր երկրները (Ռուսաստան, Չինաստան, Իրան, Կուբա, Մեքսիկա): Ընդ որում, ԱՄՆ-ն չի տեղեկացրել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Վենեսուելայի նկատմամբ իր ռազմական ծրագրերի մասին։ Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը, սակայն Մադուրոյին անվանել է «ոչ լեգիտիմ»։Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:Մինչև առևանգումը Վենեսուելայի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։
ամն
վենեսուելա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451226_171:0:2902:2048_1920x0_80_0_0_19586126adc51d47b9af25e5ffcdc0b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, վենեսուելա, դոնալդ թրամփ, նիկոլաս մադուրո
ամն, վենեսուելա, դոնալդ թրամփ, նիկոլաս մադուրո
Թրամփն ասել է` որտեղ է այժմ գտնվում Մադուրոն և բացահայտել Վենեսուելայի մասով իր ծրագիրը
19:06 03.01.2026 (Թարմացված է: 19:45 03.01.2026) Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործող նախագահին գերեվարելու և Վենեսուելայից դուրս բերելու գործողությանը մասնակցել է ամերիկյան «Դելտա ֆորս» հատուկ նշանակության ջոկատը:
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները Կարակասից «դուրս են բերել» Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը և նավով նրանց տեղափոխում են Նյու Յորք:
«Նրանք նավի վրա են։ Նրանք կուղևորվեն Նյու Յորք... Նրանց տարել են ուղղաթիռով, դա նրանց համար հաճելի թռիչք էր», - ասել է նա հեռուստաալիքի եթերում։
Թրամփը հայտարարել է, որ Ամերիկան կմասնակցի Վենեսուելայի ապագայի կարգավորմանը:
«Մենք չենք կարող ռիսկի դիմել և թույլ տալ, որ մեկ ուրիշը առաջնորդի և պարզապես զբաղեցնի այն տեղը, որտեղից նա (Մադուրոն – խմբ.) հեռացել է, ուստի հիմա որոշում ենք կայացնում: Մենք դրան ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու», - նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Վենեսուելայում գործողությանը Թրամփն ուղիղ եթերում հետևել է «այնպես, ինչպես կհետևեր հեռուստաշոուի»։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ զինված ուժերը պատրաստ էին Վենեսուելայի դեմ հարվածների երկրորդ ալիքին, սակայն դրա անհրաժեշտությունը չկար։
New York Times-ի փոխանցմամբ` Վենեսուելայի տարածքում ԿՀՎ-ի գործակալությունն աջակցել է Նիկոլաս Մադուրոյին հետևելուն, իսկ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները երկրի ներսում գործի են դրել քիչ նկատելի անօդաչուներ և իրազեկիչներ: Գործողությունն «ամրապնդվել է» 50 մլն դոլար պարգևով։
Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտարարել էր, որ
Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում, շուտով նրանք կկանգնեն դատարանի առջև: Նրանց մեղադրում են մի քանի հոդվածներով, այդ թվում ՝ «հանցակցություն թմրահաբեկչության նպատակով, հանցակցություն կոկաին ներկրելու նպատակով և ավտոմատ զենքի ու պայթուցիկ սարքերի ապօրինի տիրապետում»:
Ընդ որում, Վենեսուելայի ընդդիմությունը Մադուրոյի գերեվարումն անվանել է «պայմանավորված ելք»։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մոչադան հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի մասնակցել Մադուրոյի գերեվարման մասին Նահանգների որոշման կայացմանը: Նրա խոսքով՝ Մադուրոն կլքի իր պաշտոնն ամեն դեպքում՝ բանակցություններով, կամ այլ միջոցով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «խորապես անհանգստացել է» Մադուրոյի գերեվարմամբ և կոչ է արել պահպանել միջազգային իրավունքը: Տեղի ունեցածի կապակցությամբ իրենց անհանգստություն են հայտնել ինչպես Վենեսուելայի հարևան երկրները (Կոլումբիա և Բրազիլիա), այնպես էլ գործընկեր երկրները (Ռուսաստան, Չինաստան, Իրան, Կուբա, Մեքսիկա): Ընդ որում, ԱՄՆ-ն չի տեղեկացրել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Վենեսուելայի նկատմամբ իր ռազմական ծրագրերի մասին։ Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը, սակայն Մադուրոյին անվանել է «ոչ լեգիտիմ»։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ
ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Մինչև
առևանգումը Վենեսուելայի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։