https://arm.sputniknews.ru/20260103/mvoskvan-vashingtvonic-pahanjel-e-shtap-parzabanel-madurvoji-arevangman-het-kapvats-iravitshaky-97447527.html
Մոսկվան Վաշինգտոնից պահանջել է շտապ պարզաբանել Մադուրոյի առևանգման հետ կապված իրավիճակը
Մոսկվան Վաշինգտոնից պահանջել է շտապ պարզաբանել Մադուրոյի առևանգման հետ կապված իրավիճակը
Sputnik Արմենիա
Ռուսաստանն անհանգստացած է Վենեսուելայի նախագահին և նրա տիկնոջը երկրից բռնի ուժով դուրս բերելու տեղեկատվությամբ: 03.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-03T16:02+0400
2026-01-03T16:02+0400
2026-01-03T16:15+0400
վենեսուելա
ամն կոնգրես
նիկոլաս մադուրո
առևանգում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97443262_0:0:1081:608_1920x0_80_0_0_448ebe904bd6096da88e97b47dfa4649.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ պարզաբանել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ԱՄՆ-ի կողմից առևանգելու հետ կապված իրավիճակը: Մոսկվան հայտարարել է, որ խիստ անհանգստացած այդ մասով առկա հաղորդագրություններից։Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկացի զինվորականները գերեվարել են Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը։ Ավելին` Մադուրոն կկանգնի ԱՄՆ դատարանի առաջ։Ռուսաստանի ԱԳՆ-ն «խիստ անհանգստացած է այն հաղորդագրություններից, որ Մադուրոն և իր կինը ԱՄՆ-ի այսօրվա ագրեսիվ գործողությունների ընթացքում բռնի կերպով դուրս են բերվել երկրից»:Վենեսուելայի իրադարձությունների վերաբերյալ իր առաջին հայտարարության մեջ Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է զինված ագրեսիայի ակտ՝ նշելով, որ Կարակասի դեմ ամերիկյան հարձակումները խորը մտահոգություն և դատապարտում են առաջացնում, իսկ պատրվակները, որոնք բերվում են այդ ագրեսիան հիմնավորելու համար, անհիմն են:Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:Մինչև առևանգումը Վենեսուելայի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։
վենեսուելա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97443262_0:0:1081:810_1920x0_80_0_0_44a149cf081d2792d8d49a2b69013f7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վենեսուելա, ամն կոնգրես, նիկոլաս մադուրո, առևանգում
վենեսուելա, ամն կոնգրես, նիկոլաս մադուրո, առևանգում
Մոսկվան Վաշինգտոնից պահանջել է շտապ պարզաբանել Մադուրոյի առևանգման հետ կապված իրավիճակը
16:02 03.01.2026 (Թարմացված է: 16:15 03.01.2026) Ռուսաստանն անհանգստացած է Վենեսուելայի նախագահին և նրա տիկնոջը երկրից բռնի ուժով դուրս բերելու տեղեկատվությամբ:
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ պարզաբանել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ԱՄՆ-ի կողմից առևանգելու հետ կապված իրավիճակը: Մոսկվան հայտարարել է, որ խիստ անհանգստացած այդ մասով առկա հաղորդագրություններից։
«Նման գործողությունները, եթե դրանք իրապես տեղի են ունեցել, անընդունելի ոտնձգություն են անկախ պետության ինքնիշխանության դեմ, որը հարգելը միջազգային իրավունքի առանցքային սկզբունքն է», - ասված է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ-ն «խիստ անհանգստացած է այն հաղորդագրություններից, որ Մադուրոն և իր կինը ԱՄՆ-ի այսօրվա ագրեսիվ գործողությունների ընթացքում բռնի կերպով դուրս են բերվել երկրից»:
Վենեսուելայի իրադարձությունների վերաբերյալ իր առաջին հայտարարության մեջ Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է զինված ագրեսիայի ակտ՝ նշելով, որ Կարակասի դեմ ամերիկյան հարձակումները խորը մտահոգություն և դատապարտում են առաջացնում, իսկ պատրվակները, որոնք բերվում են այդ ագրեսիան հիմնավորելու համար, անհիմն են:
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ
ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Մինչև
առևանգումը Վենեսուելայի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։