https://arm.sputniknews.ru/20260103/glvobal-khndiry-chinastanamn-mrcakcutjunn-e-vori-kizaketum-venesuelan-e-amerikaget-97454680.html
Մադուրոն վճարում է նաև Չինաստանին տարածաշրջան բերելու համար․ ամերիկագետ
Մադուրոն վճարում է նաև Չինաստանին տարածաշրջան բերելու համար․ ամերիկագետ
Sputnik Արմենիա
Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ն բավականին խանդոտ է նայում Չինաստանի աճող ազդեցությանը և գլոբալ մրցավազքին, մանավանդ, երբ Պեկինը սկսում է ազդեցություն ձեռք բերել ԱՄՆ–ի... 03.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-03T21:14+0400
2026-01-03T21:14+0400
2026-01-03T21:52+0400
ամն
վենեսուելա
սուրեն սարգսյան
նիկոլաս մադուրո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1e/96379570_0:0:3072:1728_1920x0_80_0_0_253076000d16feea06eefcafeef4e6a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ Պեկինին ամրանալ Լատինական Ամերիկայում՝ հնարավոր բոլոր մեթոդներով խանգարելով դրան, իսկ Չինաստանի հիմնական գործընկերներից մեկը հենց Վենեսուելան է։ Այս մասին գրել է քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը։Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն բավականին խանդոտ է նայում Չինաստանի աճող ազդեցությանը և գլոբալ մրցավազքին, մանավանդ, երբ Պեկինը սկսում է ազդեցություն ձեռք բերել ԱՄՆ–ի քթի տակ՝ Լատինական Ամերիկայում։ Դրա վառ ապացույցը, ամերիկագետիր պնդմամբ, Պանաման էր, որի նեղուցը հանձնված էր չինական ընկերությունների կառավարմանը մինչ Թրամփի նախագահության գալը։Նա ընդգծել է, որ այս տրամաբանությամբ հաջորդը, ամենայն հավանականությամբ, լինելու է Կուբան։Ըստ քաղաքագետի՝ Լատինական Ամերիկայի նկատմամբ կոշտ դիրքավորում ունի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը միաժամանակ զբաղեցնում է նաև անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը։ Նշանակվելուց օրեր անց Ռուբիոն իր առաջին օտարերկրյա ուղևորությունն իրականացրեց հենց Լատինական Ամերիկա, ինչը հստակ ուղերձ էր։«Ի դեպ, Վենեսուելայում իշխանափոխության հիմնական ճարտարապետներից մեկը հենց Ռուբիոն էր։ Այնպես որ, Մադուրոն վճարում է ոչ միայն իր գործունեության, այլ նաև Չինաստանին տարածաշրջան բերելու համար»,-նշել է նա։Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:Մինչև առևանգումը Վենեսուելայի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտարարել է, որ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում, շուտով նրանք կկանգնեն դատարանի առջև:
ամն
վենեսուելա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1e/96379570_0:0:2732:2048_1920x0_80_0_0_c7a057f23d121c6bd582ac926cfae2c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, վենեսուելա, սուրեն սարգսյան, նիկոլաս մադուրո
ամն, վենեսուելա, սուրեն սարգսյան, նիկոլաս մադուրո
Մադուրոն վճարում է նաև Չինաստանին տարածաշրջան բերելու համար․ ամերիկագետ
21:14 03.01.2026 (Թարմացված է: 21:52 03.01.2026) Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ն բավականին խանդոտ է նայում Չինաստանի աճող ազդեցությանը և գլոբալ մրցավազքին, մանավանդ, երբ Պեկինը սկսում է ազդեցություն ձեռք բերել ԱՄՆ–ի քթի տակ՝ Լատինական Ամերիկայում։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ Պեկինին ամրանալ Լատինական Ամերիկայում՝ հնարավոր բոլոր մեթոդներով խանգարելով դրան, իսկ Չինաստանի հիմնական գործընկերներից մեկը հենց Վենեսուելան է։ Այս մասին
գրել է քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը։
«Իհարկե, նավթի, թմրամիջոցների, ապօրինի միգրացիայի և անվտանգային խնդիրները չափազանց կարևոր են Թրամփի վենեսուելական քաղաքականության կոնտեքստում, սակայն դրանք միայն լոկալ խնդիրներ են։ Կա նաև գլոբալ խնդիր` Չինաստանի հետ ԱՄՆ–ի մրցակցությունը, որի կիզակետում հայտնվել է նաև Վենեսուելան»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն բավականին խանդոտ է նայում Չինաստանի աճող ազդեցությանը և գլոբալ մրցավազքին, մանավանդ, երբ Պեկինը սկսում է ազդեցություն ձեռք բերել ԱՄՆ–ի քթի տակ՝ Լատինական Ամերիկայում։ Դրա վառ ապացույցը, ամերիկագետիր պնդմամբ, Պանաման էր, որի նեղուցը հանձնված էր չինական ընկերությունների կառավարմանը մինչ Թրամփի նախագահության գալը։
«Լատինական Ամերիկայի և Չինաստանի միջև առևտուրը արդեն իսկ 2024 թվականին կազմել է շուրջ $500 մլրդ և աճի հսակայական միտում ունի։ Իսկ Չինաստանի հիմնական գործընկերներից մեկը հենց Վենեսուելան է։ Ի դեպ, վենեսուելական չվերամշակված նավթի շուրջ 70 տոկոսը գնում է հենց Չինաստան, ինչը, բնականաբար, չի գոհացնում Թրամփի վարչակազմին»,-գրել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ այս տրամաբանությամբ հաջորդը, ամենայն հավանականությամբ, լինելու է Կուբան։
Ըստ քաղաքագետի՝ Լատինական Ամերիկայի նկատմամբ կոշտ դիրքավորում ունի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը միաժամանակ զբաղեցնում է նաև անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը։ Նշանակվելուց օրեր անց Ռուբիոն իր առաջին օտարերկրյա ուղևորությունն իրականացրեց հենց Լատինական Ամերիկա, ինչը հստակ ուղերձ էր։
«Ի դեպ, Վենեսուելայում իշխանափոխության հիմնական ճարտարապետներից մեկը հենց Ռուբիոն էր։ Այնպես որ, Մադուրոն վճարում է ոչ միայն իր գործունեության, այլ նաև Չինաստանին տարածաշրջան բերելու համար»,-նշել է նա։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ
ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Մինչև
առևանգումը Վենեսուելայի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտարարել է, որ
Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում, շուտով նրանք կկանգնեն դատարանի առջև: