00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
On air
07:00
300 ր
On air
13:00
120 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործընթացը թիրախավորում է Հայ առաքելական եկեղեցու բուն էությունը. Ռոբերտ Ամստերդամ

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Ամստերդամ
Ռոբերտ Ամստերդամ - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2025
Բաժանորդագրվել
Փաստաբանը նշել է, որ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված անհեթեթ ու շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ կարճվեն, իսկ քրիստոնյա պատանդները պետք է անհապաղ տուն վերադառնան։
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելն ընդամենը մեկ դրվագ է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող շատ ավելի ընդգրկուն ու խորապես մտահոգիչ արշավում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Երեկ հայտնել էինք, որ դատարանը փոխել է գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվել է գրավով և տնային կալանքով։
Ըստ Ամստերդամի` այս ամբողջ գործընթացը թիրախավորում է Հայ առաքելական եկեղեցու բուն էությունը։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ վարչապետ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ։ Հայ Առաքելական եկեղեցին պետք է զերծ մնա քաղաքական ճնշումներից և պետական միջամտությունից»,– գրել է նա։
Փաստաբանը նշել է, որ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված անհեթեթ ու շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ կարճվեն, իսկ քրիստոնյա պատանդները պետք է անհապաղ տուն վերադառնան (նկատի ունի Բաքվում պահվող հայ գերիներին- խմբ.)։
«Հայաստանին պետք է հնարավորություն տրվի վերադառնալու իր պատմական ուղուն, որը խարսխված է հավատի, արժանապատվության, ինքնիշխանության և օրենքի գերակայության վրա»,– նշել է նա։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Նոյեմբերի 18-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Լրահոս
0