https://arm.sputniknews.ru/20251230/miqajel-srbazanin-krkin-tujl-chen-talis-masnakcel-pataragi-na-ugherdz-e-hghel-buzhkentrvonic-97389860.html
Միքայել սրբազանին կրկին թույլ չեն տալիս մասնակցել պատարագի. նա ուղերձ է հղել բուժկենտրոնից
Միքայել սրբազանին կրկին թույլ չեն տալիս մասնակցել պատարագի. նա ուղերձ է հղել բուժկենտրոնից
Sputnik Արմենիա
Միքայել սրբազանը զրկված է կալանավորի հիմնարար իրավունքից, այն է՝ մասնակցել կրոնական արարողություններին։ 30.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-30T22:17+0400
2025-12-30T22:17+0400
2025-12-30T22:21+0400
հայաստան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
«իզմիրլյան» բկ
պատարագ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93462049_0:0:1201:676_1920x0_80_0_0_cbb46aaa9feb62cf810b3a9b7d4795b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին թույլ չեն տալիս մասնակցել պատարագի, քանի որ չեն ապահովում «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից Սուրբ պատարագի մատուցումը։ Տեղեկությունը հայտնում է Միքայել արքեպիսկոպոսի պաշտպանների թիմը՝ հրապարակելով սրբազանի ուղերձը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միքայել սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ հաղորդություն ստանալու հնարավորությունից։Բարձրաստիճան հոգևորականն ընդգծել է, որ սրանով փորձում են իրեն զրկել հոգևոր մխիթարությունից։ Չնայած գալիք տոները նշելուց զրկված լինելուն` այնուամենայնիվ սրբազանը հայ ժողովրդին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ` մաղթելով Աստծո օրհնությունը և ամենայն բարիք:Նա կոչ է արել սուրբ տաճարներում աղոթել կալանավորված և դատապարտված հոգևորականների համար, ինչպես իրենք են աղոթում ժողովրդի համար՝ ազատազրկման պայմաններում:Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը` նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք ներկայացրին առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ` խնդրելով ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93462049_0:0:1065:799_1920x0_80_0_0_cbca9cb80fdf4302b8b15a39330c9103.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, «իզմիրլյան» բկ, պատարագ
հայաստան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, «իզմիրլյան» բկ, պատարագ
Միքայել սրբազանին կրկին թույլ չեն տալիս մասնակցել պատարագի. նա ուղերձ է հղել բուժկենտրոնից
22:17 30.12.2025 (Թարմացված է: 22:21 30.12.2025) Միքայել սրբազանը զրկված է կալանավորի հիմնարար իրավունքից, այն է՝ մասնակցել կրոնական արարողություններին։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին թույլ չեն տալիս մասնակցել պատարագի, քանի որ չեն ապահովում
«Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից Սուրբ պատարագի մատուցումը։ Տեղեկությունը հայտնում է
Միքայել արքեպիսկոպոսի պաշտպանների թիմը՝ հրապարակելով սրբազանի ուղերձը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Միքայել սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ հաղորդություն ստանալու հնարավորությունից։
«Տասնմեկ աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից Սուրբ պատարագի մատուցումը։ Դրա հետևանքով առաջիկայում զրկված եմ լինելու ինչպես հունվարի 4-ի կիրակնօրյա, այնպես էլ հունվարի 1-ի ամանորյա և հունվարի 5-6-ի Սուրբ ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց: Այս համատեքստում ընդամենը ինձ մնում է ևս մեկ անգամ Աստծո դատաստանին հանձնել հերթական ապօրինությունն ու անարդարությունը կատարողներին՝ իրենց գլխավոր մոլագարի հետ միասին»,- նշել է Շիրակի թեմի առաջնորդը:
Բարձրաստիճան հոգևորականն ընդգծել է, որ սրանով փորձում են իրեն զրկել հոգևոր մխիթարությունից։ Չնայած գալիք տոները նշելուց զրկված լինելուն` այնուամենայնիվ սրբազանը հայ ժողովրդին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ` մաղթելով Աստծո օրհնությունը և ամենայն բարիք:
Նա կոչ է արել սուրբ տաճարներում աղոթել կալանավորված և դատապարտված հոգևորականների համար, ինչպես իրենք են աղոթում ժողովրդի համար՝ ազատազրկման պայմաններում:
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի
դատավճիռը` նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին
վերաքննիչ բողոք ներկայացրին առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ` խնդրելով ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ
վերաքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։