https://arm.sputniknews.ru/20251230/datarany-merzhel-e-samvel-karapetjani-hajcn-ynddem-hh-varchapeti-mamuli-qartughari-97389531.html
Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի
Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի
Sputnik Արմենիա
Հայցը ներկայացվել էր Նազելի Բաղդասարյանի գրառման համար, որում նա քննադատել էր Սամվել Կարապետյանին։ 30.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-30T22:04+0400
2025-12-30T22:04+0400
2025-12-30T22:24+0400
հայաստան
նազելի բաղդասարյան
սամվել կարապետյան
դատարան
հայց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/11/70156815_0:166:1600:1066_1920x0_80_0_0_f3e36b87790c88eddd55d4f6fa440893.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի։ Տեղեկությունը հայտնում է Բաղդասարյանի շահերը պաշտպանող փաստաբանական գրասենյակը։Հայցը ներկայացվել էր Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառման համար, որում նա քննադատել էր Սամվել Կարապետյանին։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/11/70156815_140:0:1561:1066_1920x0_80_0_0_fdc94228fdc0968691abdb5d939e2a21.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նազելի բաղդասարյան, սամվել կարապետյան, դատարան, հայց
հայաստան, նազելի բաղդասարյան, սամվել կարապետյան, դատարան, հայց
Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի
22:04 30.12.2025 (Թարմացված է: 22:24 30.12.2025) Հայցը ներկայացվել էր Նազելի Բաղդասարյանի գրառման համար, որում նա քննադատել էր Սամվել Կարապետյանին։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի
հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի։ Տեղեկությունը հայտնում է Բաղդասարյանի շահերը պաշտպանող փաստաբանական գրասենյակը։
«Հայցվոր կողմը պահանջել էր հրապարակայնորեն ներողություն խնդրել, հերքում տարարածել և 9 միլիոն դրամ որպես փոխհատուցում տրամադրել։ Դատարանը չընդունեց հայցվորի փաստարկները և գտավ, որ Նազելի Բաղդասարյանի գրառման մեջ բացակայում է վիրավորանքն ու զրպարտությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հայցը ներկայացվել էր Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառման համար, որում նա քննադատել էր Սամվել Կարապետյանին։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։