https://arm.sputniknews.ru/20251229/mirzvojany-khvosel-e-adrbejani-het-taradzajnutjunneri-ev-arevtrajin-hamagvortsakcutjan-masin-97317280.html
Միրզոյանը խոսել է Ադրբեջանի հետ տարաձայնությունների և առևտրային համագործակցության մասին
Միրզոյանը խոսել է Ադրբեջանի հետ տարաձայնությունների և առևտրային համագործակցության մասին
Sputnik Արմենիա
Նախարարը նաև մեկնաբանել է ադրբեջանական բենզինի ներկրման հարցը։ 29.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-29T00:41+0400
2025-12-29T00:41+0400
2025-12-29T01:38+0400
արարատ միրզոյան
խաղաղության պայմանագիր
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93896896_0:93:1600:994_1920x0_80_0_0_1c9c0bd30f245b62eb273b9b927fa5d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակում են պահպանվել տարաձայնությունները մի շարք սկզբունքային հարցերի շուրջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է կարգավորել զգալի թվով հարցեր, սակայն որոշ առանցքային թեմաների շուրջ դեռևս փոխըմբռնում ձեռք չի բերվել:Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ բազմիցս ընդգծել էր, որ Հայաստանի Սահմանադրության նախատեսվող փոփոխությունները, որոնց մասին նա խոսում է 2020 թվականի փետրվարից, կապված չեն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ և պայմանավորված են բացառապես ներքին գործոններով: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելուց հետո, որում Լեռնային Ղարաբաղի մասին կետ կա:«Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք դրանք չենք կիսում, և այդ հարցի շուրջ դեռևս համաձայնություն չկա»,- ասել է Միրզոյանը ՝ մեկնաբանելով դա։Նախարարը նաև հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի հետագա լրամշակման անհրաժեշտություն չկա: Նրա խոսքով՝ փաստաթուղթը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին և վավերացվել օգոստոսին։Նախարարը նաև մեկնաբանել է Հայաստան ադրբեջանական բենզինի ներկրման հարցը՝ նշելով, որ նման մատակարարումները շահավետ են հայ սպառողների համար: Միրոզյանի խոսքով՝ չնայած բոյկոտի կոչերին, ինքն անձամբ է տեսել հերթերը բենզալցակայաններում։ Ընդ որում, նշել է նախարարը, «իհարկե, ոչ բոլոր խնդիրներն են լուծված, և Բաքվի բանտերում մնում են ՀՀ քաղաքացիները»:Դեկտեմբերի 19-ին Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ժամանել Ադրբեջանից 22 վագոն՝ 1 218 տոննա ընդհանուր ծավալ բենզինով: Այս մատակարարումն առաջին ուղղակի առևտրային գործարքն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև անկախության շրջանում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93896896_92:0:1515:1067_1920x0_80_0_0_60a1aa245388b476fee67d5c61ed8ebf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, խաղաղության պայմանագիր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
արարատ միրզոյան, խաղաղության պայմանագիր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Միրզոյանը խոսել է Ադրբեջանի հետ տարաձայնությունների և առևտրային համագործակցության մասին
00:41 29.12.2025 (Թարմացված է: 01:38 29.12.2025) Նախարարը նաև մեկնաբանել է ադրբեջանական բենզինի ներկրման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակում են պահպանվել տարաձայնությունները մի շարք սկզբունքային հարցերի շուրջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է կարգավորել զգալի թվով հարցեր, սակայն որոշ առանցքային թեմաների շուրջ դեռևս փոխըմբռնում ձեռք չի բերվել:
«Կան կարևոր հարցեր, որոնց շուրջ համաձայնություն չկա։ Մենք պետք է շարունակենք աշխատանքը»,- նշել է ԱԳ նախարարը։ Նման հարցերից մեկը Միրզոյանը համարել է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու Բաքվի պահանջը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ բազմիցս ընդգծել էր, որ Հայաստանի Սահմանադրության նախատեսվող փոփոխությունները, որոնց մասին նա խոսում է 2020 թվականի փետրվարից, կապված չեն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ և պայմանավորված են բացառապես ներքին գործոններով: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելուց հետո, որում Լեռնային Ղարաբաղի մասին կետ կա:
«Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք դրանք չենք կիսում, և այդ հարցի շուրջ դեռևս համաձայնություն չկա»,- ասել է Միրզոյանը ՝ մեկնաբանելով դա։
Նախարարը նաև հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի հետագա լրամշակման անհրաժեշտություն չկա: Նրա խոսքով՝ փաստաթուղթը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին և վավերացվել օգոստոսին։
«Հիմա հարցն այն է, թե արդյոք մենք պայմանավորվում ենք ստորագրման վայրի և ժամանակի մասին, թե ոչ։ Առայժմ պայմանավորվածություն չկա»,- հայտարարել է Միրզոյանը։
Նախարարը նաև մեկնաբանել է Հայաստան ադրբեջանական բենզինի ներկրման հարցը՝ նշելով, որ նման մատակարարումները շահավետ են հայ սպառողների համար: Միրոզյանի խոսքով՝ չնայած բոյկոտի կոչերին, ինքն անձամբ է տեսել հերթերը բենզալցակայաններում։ Ընդ որում, նշել է նախարարը, «իհարկե, ոչ բոլոր խնդիրներն են լուծված, և Բաքվի բանտերում մնում են ՀՀ քաղաքացիները»:
Դեկտեմբերի 19-ին Վրաստանի տարածքով տարանցմամբ
Հայաստան է ժամանել Ադրբեջանից 22 վագոն՝ 1 218 տոննա ընդհանուր ծավալ բենզինով: Այս մատակարարումն առաջին ուղղակի առևտրային գործարքն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև անկախության շրջանում։