00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ երկրների տնտեսական ցուցանիշները 2025-ի 10 ամիսներին. ինչպիսին են ՀՀ–ի արդյունքները

Բաժանորդագրվել
Հայաստանը, ինչպես և նախորդ ամիսներին, շինարարության ոլորտում աճի բարձր ցուցանիշներ է գրանցում, սակայն արդյունաբերության ոլորոտում տեմպերը ցածր են։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ–ն 2025 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ գնահատման տվյալների, աճել է 1,7%-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության դեպարտամենտը՝ մեջբերելով հունվար-հոկտեմբերին միության հիմնական մակրոտնտեսական տվյալները (մի շարք ցուցանիշներ բերված են հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար):
Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6%-ով, Բելառուսինը՝ 1,6%-ով, Ղազախստանինը՝ 6,3%-ով, Ղրղզստանինը՝ 10%-ով, Ռուսաստանինը՝ 1%-ով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.3%-ով։ Հայաստանում այն կրճատվել է 3%-ով, Բելառուսում նույնպես արձանագրվել է կրճատում 1,3%-ով, Ղազախստանում աճել է 7.3%-ով, Ղրղզստանում՝ 9,8 3%-ով, Ռուսաստանում՝ 1%-ով:
ԵԱՏՄ-ում բազմաթիվ առևտրային արգելքներ վերացել են. Վլադիմիր Պուտին
Հատկանշական է, որ Հայաստանում միաժամանակ զգալիորեն աճել են ներդրումները հիմնական կապիտալում (ինչը արտադրության հետագա աճի նախադրյալ է)։ Եթե ԵԱՏՄ-ում այդ ցուցանիշի աճը ընդհանուր առմամբ կազմել է 2,2 %, ապա Հայաստանում այն եղել է 20,7, Բելառուսում՝ 15,3, Ղազախստանում՝ 13,5, Ղրղզստանում՝ 18,8, իսկ Ռուսաստանում՝ 0,5 %։
ԵԱՏՄ երկրներում գյուղատնտեսական արտադրանքը հունվար-հոկտեմբերին աճել է 2,9%-ով։ Մասնավորապես` Հայաստանում այն աճել է 6,1%-ով, Ղազախստանում՝ 5,4%-ով, Ղրղզստանում՝ 2%-ով, Ռուսաստանում՝ 2,8%-ով։ Բելառուսում` նվազել 0,1%-ով։
Շինարարության ծավալն աճել է 4,5%-ով, այդ թվում Հայաստանում՝ 28,3%-ով, Բելառուսում՝ 9,5%-ով, Ղազախստանում՝ 15,1%-ով, Ղրղզստանում՝ 28,6%-ով, Ռուսաստանում՝ 3%-ով։
Շինարարական ծավալի աճի հետ մեկտեղ 2%-ով նվազել են պատրաստի բնակարանների շահագործման տեմպերը։ Հայաստանում այդ ծավալներն աճել են մոտ 1,9 անգամ (90%-ով), Բելառուսում՝ 8%-ով, Ղազախստանում՝ 4,5%-ով, Ղրղզստանում՝ 34,6%-ով, Ռուսաստանում՝ 4,6%-ով։
2026–ին ՀՀ–ն ի՞նչ քվոտաներ կունենա ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծման համար
ԵԱՏՄ-ում 12-ամսյա գնաճը (միջինացված՝ հաշվի առնելով անդամ հինգ երկրներից յուրաքանչյուրի ծավալները) 2025 թվականի հոկտեմբերին 2024 թվականի հոկտեմբերի համեմատ կազմել է 8,2%, այդ թվում՝ Հայաստանում՝ 3,7%, Բելառուսում՝ 6,9%, Ղազախստանում՝ 12,6%, Ղրղզստանում՝ 9,3%, Ռուսաստանում՝ 7,7%։
Հայաստանը, ինչպես և նախորդ ամիսներին, պետական արտոնությունների շնորհիվ շինարարության ոլորտում գրանցում է աճի բարձր ցուցանիշներ, սակայն արդյունաբերության ոլորտում տեմպերը ցածր են: Համեմատաբար ցածր գնաճը պայմանավորված է ԿԲ-ի կողմից ժամանակին իրականացվող միջոցառումներով (առանցքային տոկոսադրույքի բարձրացմամբ):
Լրահոս
0