https://arm.sputniknews.ru/20251219/2026in-hhn-inch-qvvotaner-kunena-eatm-andam-chhandisacvogh-erkrneric-nermutsman-hamar-97012921.html
2026–ին ՀՀ–ն ի՞նչ քվոտաներ կունենա ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծման համար
2026–ին ՀՀ–ն ի՞նչ քվոտաներ կունենա ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծման համար
Sputnik Արմենիա
Հայաստանը տավարի և խոզի մսի անմաքս ներմուծման քվոտաներ է ստացել, բայց հում շաքարավազի (ներքին վերամշակման համար) և կարագի համար քվոտաները չեն հաստատվել։ 19.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-19T08:55+0400
2025-12-19T08:55+0400
2025-12-19T09:29+0400
հայաստան
ապրանք
կարագ
միս
շաքարավազ
քվոտա
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/17/84236653_0:167:1600:1067_1920x0_80_0_0_ef1abf44d861e94f4a39556b4d715ac3.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև տարեվերջ հաստատել 2026 թվականին երրորդ երկրներից (ԵԱՏՄ անդամ չհանդիսացող) մսի և մի շարք այլ ապրանքների անմաքս ներմուծման քվոտաները։ Էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ որոշումը հավանաբար կընդունվի կառավարության առաջիկա նիստերից մեկում։Այս քվոտաներն ավելի վաղ համաձայնեցվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով և այժմ ենթակա են հաստատման ազգային մակարդակով։ Սահմանված պարամետրերի համաձայն՝ 2026 թվականին Հայաստանի համար տավարի մսի անմաքս ներմուծման քվոտան կկազմի 8000 տոննա (2025 թվականի 9000 տոննայի դիմաց), խոզի մսինը՝ 13000 տոննա (12000 տոննայի դիմաց), թռչնամսինը՝ 42000 տոննա (39100 տոննայի դիմաց), կաթնային շիճուկինը՝ 1000 տոննա (700 տոննայի դիմաց)։Այս ծավալների սահմաններում ներմուծումն անմաքս է։ Քվոտաների գերազանցման դեպքում մաքսային տուրքեր են գործում՝ տավարի մսի համար՝ 15%, խոզի մսի համար՝ մինչև 25%, թռչնամսի համար՝ 25% կամ 80%՝ կախված ապրանքի ենթատեսակից։Չի հաստատվել նաև կարագի անմաքս ներմուծման քվոտան (2025 թվականին այն 2000 տոննա էր կազմում)։ Հագուստի պարագաների՝ կայծակաճարմանդների, ճարմանդների և այլ բաղադրիչների համար քվոտան մասամբ է հաստատվել։ Այս արտադրանքի կարիքն ունեն եվրոպական և ռուսական շուկաների համար պատվերներ իրականացնող հայկական ընկերությունները։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում համաձայնեցրել է էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտաները 2026 թվականի համար։ Այն 8000-ից ավելացել է մինչև 15000 միավոր և կտարածվի ոչ միայն մարդատար մեքենաների, այլև բեռնատարների և ավտոբուսների վրա։Վիճակագրության համաձայն՝ վերջին հինգ տարում (2019–2024) Հայաստան միս և կարագ ներմուծելու հարցում ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը աճել է։ Տավարի մսի դեպքում աճել է 3%-ից մինչև 14%, բայց կարագի մասով ցածր է մնում՝ մոտ 4%։ Նույն ժամանակահատվածում կարագի ներքին արտադրությունն աճել է ավելի քան չորս անգամ՝ մոտավորապես 1.28 հազարից հասնելով 5.81 հազար տոննայի, թեև արտադրանքի մի մասը պատրաստվում է ներմուծված (այդ թվում` իրանական) հումքից։Թարմ և սառեցված մսի արտադրությունը վերջին հինգ տարում գրեթե չի փոխվել՝ ավելանալով 84-ից մինչև 87 տոննա, մինչդեռ արժեքային առումով շաքարավազի արտադրությունը 13 մլրդ դրամից աճել է մինչև 15 մլրդ դրամ (33.5 մլն դոլարից մինչև 39 մլն դոլար)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/17/84236653_36:0:1459:1067_1920x0_80_0_0_b63c7d00cd2ed504c8c1789004fd0b8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ապրանք, կարագ, միս, շաքարավազ, քվոտա, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, ապրանք, կարագ, միս, շաքարավազ, քվոտա, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
2026–ին ՀՀ–ն ի՞նչ քվոտաներ կունենա ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծման համար
08:55 19.12.2025 (Թարմացված է: 09:29 19.12.2025) Հայաստանը տավարի և խոզի մսի անմաքս ներմուծման քվոտաներ է ստացել, բայց հում շաքարավազի (ներքին վերամշակման համար) և կարագի համար քվոտաները չեն հաստատվել։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև տարեվերջ հաստատել 2026 թվականին երրորդ երկրներից (ԵԱՏՄ անդամ չհանդիսացող) մսի և մի շարք այլ ապրանքների անմաքս ներմուծման քվոտաները։ Էկոնոմիկայի նախարարությունից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ որոշումը հավանաբար կընդունվի կառավարության առաջիկա նիստերից մեկում։
Այս քվոտաներն ավելի վաղ համաձայնեցվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով և այժմ ենթակա են հաստատման ազգային մակարդակով։ Սահմանված պարամետրերի համաձայն՝ 2026 թվականին
Հայաստանի համար տավարի մսի անմաքս ներմուծման քվոտան կկազմի 8000 տոննա (2025 թվականի 9000 տոննայի դիմաց), խոզի մսինը՝ 13000 տոննա (12000 տոննայի դիմաց), թռչնամսինը՝ 42000 տոննա (39100 տոննայի դիմաց), կաթնային շիճուկինը՝ 1000 տոննա (700 տոննայի դիմաց)։
Այս ծավալների սահմաններում ներմուծումն անմաքս է։ Քվոտաների գերազանցման դեպքում մաքսային տուրքեր են գործում՝ տավարի մսի համար՝ 15%, խոզի մսի համար՝ մինչև 25%, թռչնամսի համար՝ 25% կամ 80%՝ կախված ապրանքի ենթատեսակից։
Միևնույն ժամանակ Հայաստանը 2026 թվականի համար հում շաքարավազի համար անմաքս ներմուծման քվոտա չի ստացել։ Այդ շաքարավազից երկրում ռաֆինացված շաքար են արտադրում։ Արտոնությունը գործում էր 10 տարի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու պահից։ 2025 թվականին կառավարությունը խնդրեց ևս հինգ տարով երկարաձգել այն, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) չաջակցեց նախաձեռնությանը, հավանաբար միության երկրներում (նախևառաջ Ռուսաստանում և Բելառուսում) շաքարի արտադրության մեծ ծավալների պատճառով։
Չի հաստատվել նաև կարագի անմաքս ներմուծման քվոտան (2025 թվականին այն 2000 տոննա էր կազմում)։ Հագուստի պարագաների՝ կայծակաճարմանդների, ճարմանդների և այլ բաղադրիչների համար քվոտան մասամբ է հաստատվել։ Այս արտադրանքի կարիքն ունեն եվրոպական և ռուսական շուկաների համար պատվերներ իրականացնող հայկական ընկերությունները։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում համաձայնեցրել է էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտաները 2026 թվականի համար։ Այն 8000-ից ավելացել է մինչև 15000 միավոր և կտարածվի ոչ միայն մարդատար մեքենաների, այլև բեռնատարների և ավտոբուսների վրա։
Վիճակագրության համաձայն՝ վերջին հինգ տարում (2019–2024)
Հայաստան միս և կարագ ներմուծելու հարցում ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը աճել է։ Տավարի մսի դեպքում աճել է 3%-ից մինչև 14%, բայց կարագի մասով ցածր է մնում՝ մոտ 4%։ Նույն ժամանակահատվածում կարագի ներքին արտադրությունն աճել է ավելի քան չորս անգամ՝ մոտավորապես 1.28 հազարից հասնելով 5.81 հազար տոննայի, թեև արտադրանքի մի մասը պատրաստվում է ներմուծված (այդ թվում` իրանական) հումքից։
Թարմ և սառեցված մսի արտադրությունը վերջին հինգ տարում գրեթե չի փոխվել՝ ավելանալով 84-ից մինչև 87 տոննա, մինչդեռ արժեքային առումով շաքարավազի արտադրությունը 13 մլրդ դրամից աճել է մինչև 15 մլրդ դրամ (33.5 մլն դոլարից մինչև 39 մլն դոլար)։