https://arm.sputniknews.ru/20251228/eatm-erkrneri-tntesakan-cucanishnery-2025-i-10-amisnerin-inchpisin-en-hhi-ardjunqnery-97280724.html
ԵԱՏՄ երկրների տնտեսական ցուցանիշները 2025-ի 10 ամիսներին. ինչպիսին են ՀՀ–ի արդյունքները
ԵԱՏՄ երկրների տնտեսական ցուցանիշները 2025-ի 10 ամիսներին. ինչպիսին են ՀՀ–ի արդյունքները
Sputnik Արմենիա
Հայաստանը, ինչպես և նախորդ ամիսներին, շինարարության ոլորտում աճի բարձր ցուցանիշներ է գրանցում, սակայն արդյունաբերության ոլորոտում տեմպերը ցածր են։ 28.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-28T18:40+0400
2025-12-28T18:40+0400
2025-12-28T18:40+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
շինարարություն
տնտեսություն
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97281570_0:0:1411:793_1920x0_80_0_0_487151a913a620574207285ae5151062.png
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ–ն 2025 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ գնահատման տվյալների, աճել է 1,7%-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության դեպարտամենտը՝ մեջբերելով հունվար-հոկտեմբերին միության հիմնական մակրոտնտեսական տվյալները (մի շարք ցուցանիշներ բերված են հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար):Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6%-ով, Բելառուսինը՝ 1,6%-ով, Ղազախստանինը՝ 6,3%-ով, Ղրղզստանինը՝ 10%-ով, Ռուսաստանինը՝ 1%-ով:Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.3%-ով։ Հայաստանում այն կրճատվել է 3%-ով, Բելառուսում նույնպես արձանագրվել է կրճատում 1,3%-ով, Ղազախստանում աճել է 7.3%-ով, Ղրղզստանում՝ 9,8 3%-ով, Ռուսաստանում՝ 1%-ով:ԵԱՏՄ-ում բազմաթիվ առևտրային արգելքներ վերացել են. Վլադիմիր ՊուտինՀատկանշական է, որ Հայաստանում միաժամանակ զգալիորեն աճել են ներդրումները հիմնական կապիտալում (ինչը արտադրության հետագա աճի նախադրյալ է)։ Եթե ԵԱՏՄ-ում այդ ցուցանիշի աճը ընդհանուր առմամբ կազմել է 2,2 %, ապա Հայաստանում այն եղել է 20,7, Բելառուսում՝ 15,3, Ղազախստանում՝ 13,5, Ղրղզստանում՝ 18,8, իսկ Ռուսաստանում՝ 0,5 %։ԵԱՏՄ երկրներում գյուղատնտեսական արտադրանքը հունվար-հոկտեմբերին աճել է 2,9%-ով։ Մասնավորապես` Հայաստանում այն աճել է 6,1%-ով, Ղազախստանում՝ 5,4%-ով, Ղրղզստանում՝ 2%-ով, Ռուսաստանում՝ 2,8%-ով։ Բելառուսում` նվազել 0,1%-ով։Շինարարության ծավալն աճել է 4,5%-ով, այդ թվում Հայաստանում՝ 28,3%-ով, Բելառուսում՝ 9,5%-ով, Ղազախստանում՝ 15,1%-ով, Ղրղզստանում՝ 28,6%-ով, Ռուսաստանում՝ 3%-ով։Շինարարական ծավալի աճի հետ մեկտեղ 2%-ով նվազել են պատրաստի բնակարանների շահագործման տեմպերը։ Հայաստանում այդ ծավալներն աճել են մոտ 1,9 անգամ (90%-ով), Բելառուսում՝ 8%-ով, Ղազախստանում՝ 4,5%-ով, Ղրղզստանում՝ 34,6%-ով, Ռուսաստանում՝ 4,6%-ով։2026–ին ՀՀ–ն ի՞նչ քվոտաներ կունենա ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծման համարԵԱՏՄ-ում 12-ամսյա գնաճը (միջինացված՝ հաշվի առնելով անդամ հինգ երկրներից յուրաքանչյուրի ծավալները) 2025 թվականի հոկտեմբերին 2024 թվականի հոկտեմբերի համեմատ կազմել է 8,2%, այդ թվում՝ Հայաստանում՝ 3,7%, Բելառուսում՝ 6,9%, Ղազախստանում՝ 12,6%, Ղրղզստանում՝ 9,3%, Ռուսաստանում՝ 7,7%։Հայաստանը, ինչպես և նախորդ ամիսներին, պետական արտոնությունների շնորհիվ շինարարության ոլորտում գրանցում է աճի բարձր ցուցանիշներ, սակայն արդյունաբերության ոլորտում տեմպերը ցածր են: Համեմատաբար ցածր գնաճը պայմանավորված է ԿԲ-ի կողմից ժամանակին իրականացվող միջոցառումներով (առանցքային տոկոսադրույքի բարձրացմամբ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97281570_102:0:1303:901_1920x0_80_0_0_505231d39439f2ad2e88a7ea1e3a1564.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, շինարարություն, տնտեսություն, գնաճ, инфографика
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, շինարարություն, տնտեսություն, գնաճ, инфографика
ԵԱՏՄ երկրների տնտեսական ցուցանիշները 2025-ի 10 ամիսներին. ինչպիսին են ՀՀ–ի արդյունքները
Հայաստանը, ինչպես և նախորդ ամիսներին, շինարարության ոլորտում աճի բարձր ցուցանիշներ է գրանցում, սակայն արդյունաբերության ոլորոտում տեմպերը ցածր են։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ–ն 2025 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ գնահատման տվյալների, աճել է 1,7%-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության դեպարտամենտը՝ մեջբերելով հունվար-հոկտեմբերին միության հիմնական մակրոտնտեսական տվյալները (մի շարք ցուցանիշներ բերված են հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար):
Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6%-ով, Բելառուսինը՝ 1,6%-ով, Ղազախստանինը՝ 6,3%-ով, Ղրղզստանինը՝ 10%-ով, Ռուսաստանինը՝ 1%-ով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.3%-ով։ Հայաստանում այն կրճատվել է 3%-ով, Բելառուսում նույնպես արձանագրվել է կրճատում 1,3%-ով, Ղազախստանում աճել է 7.3%-ով, Ղրղզստանում՝ 9,8 3%-ով, Ռուսաստանում՝ 1%-ով:
Հատկանշական է, որ Հայաստանում միաժամանակ զգալիորեն աճել են ներդրումները հիմնական կապիտալում (ինչը արտադրության հետագա աճի նախադրյալ է)։ Եթե ԵԱՏՄ-ում այդ ցուցանիշի աճը ընդհանուր առմամբ կազմել է 2,2 %, ապա Հայաստանում այն եղել է 20,7, Բելառուսում՝ 15,3, Ղազախստանում՝ 13,5, Ղրղզստանում՝ 18,8, իսկ Ռուսաստանում՝ 0,5 %։
ԵԱՏՄ երկրներում գյուղատնտեսական արտադրանքը հունվար-հոկտեմբերին աճել է 2,9%-ով։ Մասնավորապես` Հայաստանում այն աճել է 6,1%-ով, Ղազախստանում՝ 5,4%-ով, Ղրղզստանում՝ 2%-ով, Ռուսաստանում՝ 2,8%-ով։ Բելառուսում` նվազել 0,1%-ով։
Շինարարության ծավալն աճել է 4,5%-ով, այդ թվում Հայաստանում՝ 28,3%-ով, Բելառուսում՝ 9,5%-ով, Ղազախստանում՝ 15,1%-ով, Ղրղզստանում՝ 28,6%-ով, Ռուսաստանում՝ 3%-ով։
Շինարարական ծավալի աճի հետ մեկտեղ 2%-ով նվազել են պատրաստի բնակարանների շահագործման տեմպերը։ Հայաստանում այդ ծավալներն աճել են մոտ 1,9 անգամ (90%-ով), Բելառուսում՝ 8%-ով, Ղազախստանում՝ 4,5%-ով, Ղրղզստանում՝ 34,6%-ով, Ռուսաստանում՝ 4,6%-ով։
ԵԱՏՄ-ում 12-ամսյա գնաճը (միջինացված՝ հաշվի առնելով անդամ հինգ երկրներից յուրաքանչյուրի ծավալները) 2025 թվականի հոկտեմբերին 2024 թվականի հոկտեմբերի համեմատ կազմել է 8,2%, այդ թվում՝ Հայաստանում՝ 3,7%, Բելառուսում՝ 6,9%, Ղազախստանում՝ 12,6%, Ղրղզստանում՝ 9,3%, Ռուսաստանում՝ 7,7%։
Հայաստանը, ինչպես և նախորդ ամիսներին, պետական արտոնությունների շնորհիվ շինարարության ոլորտում գրանցում է աճի բարձր ցուցանիշներ, սակայն արդյունաբերության ոլորտում տեմպերը ցածր են: Համեմատաբար ցածր գնաճը պայմանավորված է ԿԲ-ի կողմից ժամանակին իրականացվող միջոցառումներով (առանցքային տոկոսադրույքի բարձրացմամբ):