00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը թվարկեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշիինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշիինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2025
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ–ն շուտով ապրանք կարտահանի Ադրբեջան։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ցույց տալու համար, որ Հայաստանը դրական է գնահատում տեղի ունեցող գործընթացները։ Այս մասին Փաշինյանն այսօր ասաց լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ հայաստանյան իրականությունում պարզ բանաձևերն անընդհատ բարդացնում են և աշխարհաքաղաքական վերլուծություններ անում։
«Ինչ-որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, և Հայաստանը պետք է վերաբերմունք արտահայտի, թե ինչպես է վերաբերվում դրան։ Մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքը, որ դրական ենք վերաբերվում»,– ասաց նա։
Փաշինյանը թվարկեց Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների դրական տեղաշարժերը։ Առաջինը, ըստ վարչապետի, Ղազախստանից և Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրելու արգելքի վերացումն է։
«Ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղով գնալու սահմանափակում չկա։ Հիմա չենք գնում, որովհետև, իմ ընկալմամբ, մեր մտածողության և գործունեության մասշտաբը մի «ֆուռի» տրամաբանությամբ է աշխատում։ Այսինքն՝ չկա ընկալում, որ այդ գնացքը պետք է բեռնել, ապրանքը կոնսոլիդացնել միանգամից մի տեղ, որովհետև գնացքը չի կարող դատարկ գնալ, իսկ այս ամենը բարդ է»,– ասաց նա։
Փաշինյանը շնորհակալության պատճառների մեջ առանձնացրեց նաև այն, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել ՀՀ գործարարներին. ավելին՝ նավթն արդեն Հայաստանում է։ Նրա խոսքով՝ այս իրողությունները տարբեր հարթակներում պետք է արձանագրվեն, այդ թվում՝ ԵԱՏՄ նիստերի ժամանակ, քանի որ երկաթուղային կապ ենք ստացել ԵԱՏՄ-ի հետ, որը նախկինում չի եղել։ ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ շուտով Հայաստանն էլ ապրանք կարտահանի Ադրբեջան։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին հայտնեց, որ Ադրբեջանից Հայաստան առաքվող ցորենի նոր խմբաքանակներ կան, որոնք ներկա պահին ճանապարհին են։ Նրա խոսքով` հայ գործարարների հետ քննարկվել է նաև նույն երթուղով կոնյակ արտահանելու տարբերակը, բայց բիզնեսը նպատակահարմար չի գտել շշալցված արտադրանքի արտահանումը ցամաքային ճանապարհով։
Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։
Հաջորդ օրը նավթամթերքը հասավ Հայաստան։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական բենզինը հասանելի կլինի ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող լցակայանում։
Լրահոս
0