https://arm.sputniknews.ru/20251225/arkadi-ghukasjann-u-bakvo-sahakjany-nujnpes-chen-yndunel-baqvi-meghadranqnery-97255978.html
Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը նույնպես չեն ընդունել Բաքվի մեղադրանքները
Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը նույնպես չեն ընդունել Բաքվի մեղադրանքները
Sputnik Արմենիա
«Նիստը» կշարունակվի դեկտեմբերի 26-ին: 25.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-25T21:29+0400
2025-12-25T21:29+0400
2025-12-25T21:33+0400
բաքու
դատարան
արցախ
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան հակամարտություն
բակո սահակյան
արկադի ղուկասյան
լևոն մնացականյան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97253523_0:0:1500:844_1920x0_80_0_0_abfa96254cd67886d1ffca7b4aa2c103.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների շինծու դատավարությունը, որի ժամանակ նրանցից մի քանիսը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Նշվում է, որ այսօր իր եզրափակիչ ելույթն է ավարտել ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ինչպես նաև եզրափակիչ ելույթներով են հանդես եկել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Նրանք նույնպես չեն ընդունել Բաքվի մեղադրանքները։Արկադի Ղուկասյանը, մասնավորապես, հայտարարել է, որ հանցավոր չի համարում «Խորհրդային Ղարաբաղ» թերթի գործունեությունը, որտեղ ժամանակին աշխատել է որպես գլխավոր խմբագրի տեղակալ։Նշենք, որ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն արդեն հանդես է եկել վերջին խոսքով ու չի ընդունել իր մեղադրանքները։«Նիստը» կշարունակվի դեկտեմբերի 26-ին:Հիշեցնենք` 2025–ի հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:Հիշեցնենք նաև, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն
բաքու
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97253523_0:0:1332:999_1920x0_80_0_0_c345939f048082156f7aed28de5d7966.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, դատարան, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, բակո սահակյան, արկադի ղուկասյան, լևոն մնացականյան, դատ
բաքու, դատարան, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, բակո սահակյան, արկադի ղուկասյան, լևոն մնացականյան, դատ
Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը նույնպես չեն ընդունել Բաքվի մեղադրանքները
21:29 25.12.2025 (Թարմացված է: 21:33 25.12.2025) «Նիստը» կշարունակվի դեկտեմբերի 26-ին:
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների շինծու դատավարությունը, որի ժամանակ նրանցից մի քանիսը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ այսօր իր եզրափակիչ ելույթն է ավարտել ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ինչպես նաև եզրափակիչ ելույթներով են հանդես եկել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Նրանք նույնպես չեն ընդունել Բաքվի մեղադրանքները։
Արկադի Ղուկասյանը, մասնավորապես, հայտարարել է, որ հանցավոր չի համարում «Խորհրդային Ղարաբաղ» թերթի գործունեությունը, որտեղ ժամանակին աշխատել է որպես գլխավոր խմբագրի տեղակալ։
Նշենք, որ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն արդեն հանդես է եկել վերջին խոսքով ու չի ընդունել իր մեղադրանքները։
«Նիստը» կշարունակվի դեկտեմբերի 26-ին:
Հիշեցնենք` 2025–ի հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով:
Հիշեցնենք նաև, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։