https://arm.sputniknews.ru/20251218/lemkini-instituty-trampin-kvoch-e-arel-ognel-vor-baqvum-pahvvogh-haj-gerinern-azat-ardzakven-97039791.html
Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն
Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն
Sputnik Արմենիա
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցրել է, որ նախագահ Թրափմը նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր պաշտպանել հայ քրիստոնյաներին: 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T23:00+0400
2025-12-18T23:00+0400
2025-12-18T23:04+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
դոնալդ թրամփ
լեմկինի ինստիտուտ
ցեղասպանություն
բաքու
կոչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96307525_0:49:946:581_1920x0_80_0_0_b0889723d2864414c13d5dd5e3c9593b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` հորդորելով ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։ Այս մասին հայտարարություն է տարածել ինստիտուտը` շեշտելով, որ հայ պատանդները փաստացի լքված են արտաքին աշխարհի կողմից այն դեքում, երբ նրանք գտնվում են մի պետությունում, որը վերջին հինգ տարվա ընթացքում երեք ցեղասպանական պատերազմ է մղել հայերի դեմ:Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցրել է, որ նախագահ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր պաշտպանել հայ քրիստոնյաներին: Նկատել են, որ Հայ առաքելական եկեցու հետևորդ քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին և հորդորել են մինչ այդ ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերից հայ գերիները տուն վերադառնան։Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։Չտարածել հայ գերիների չճշտված ցուցակներ. Բեգլարյանը հաստատված 23 անուն է հրապարակել
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96307525_52:0:892:630_1920x0_80_0_0_bd15e8edab17742aff87593ae2bc4eae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, դոնալդ թրամփ, լեմկինի ինստիտուտ, ցեղասպանություն, բաքու, կոչ
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, դոնալդ թրամփ, լեմկինի ինստիտուտ, ցեղասպանություն, բաքու, կոչ
Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն
23:00 18.12.2025 (Թարմացված է: 23:04 18.12.2025) Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցրել է, որ նախագահ Թրափմը նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր պաշտպանել հայ քրիստոնյաներին:
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը
բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` հորդորելով ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։ Այս մասին հայտարարություն է տարածել ինստիտուտը` շեշտելով, որ հայ պատանդները փաստացի լքված են արտաքին աշխարհի կողմից այն դեքում, երբ նրանք գտնվում են մի պետությունում, որը վերջին հինգ տարվա ընթացքում երեք ցեղասպանական պատերազմ է մղել հայերի դեմ:
«Նրանց ազատ արձակումը մեծ հումանիտար և աշխարհաքաղաքական հաղթանակ կլինի նախագահի համար (Դոնալդ Թրամփի–խմբ.) և կամրապնդի Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում տևական խաղաղություն հաստատելու նրա ջանքերը: Քանի որ նախագահ Թրամփը ձգտում է ցուցադրել ԱՄՆ-ի հզորությունն ամբողջ աշխարհում, Ադրբեջանից հայ քրիստոնյա պատանդներին ազատելու հաջողված փորձը կհաստատի նրա հեղինակությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Իսրայելի և Թուրքիայի նկատմամբ. ԱՄՆ երկու դաշնակիցներ, որոնք սովորություն են դարձրել թելադրել իրենց կամքը»,– ասված է բաց նամակում։
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցրել է, որ նախագահ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր պաշտպանել հայ քրիստոնյաներին: Նկատել են, որ Հայ առաքելական եկեցու հետևորդ քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին և հորդորել են մինչ այդ ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերից հայ գերիները տուն վերադառնան։
Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։