00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիանա Գասպարյանի գործը շուտով կմտնի դատարան. Հակակոռոպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել

© Photo : press office of Vagharshapat municipalityԴիանա Գասպարյան
Դիանա Գասպարյան - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2025
Բաժանորդագրվել
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նախկին պաշտոնյան համայնքապատկան հողամասն իրենն ու ընտանիքինը դարձնելու համար ձևական աճուրդի միջոցով օտարել է այն։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված 4 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտել է։ Այդ մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն` ներկայացնելով գործի մանրամասները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմություններում են հայտնվել, մայիսի 15-ին հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետ նվիրել ընտանիքին: Ավելի ուշ ԶԼՄ–ները գրեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Էջմիածնի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրել փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Վաղարշապատ համայնքի ղեկավարը Էջմիածին քաղաքի Վ. Տերյան փողոց 971/8 հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով համայնքապատկան հողամասն իրենն ու ընտանիքինը դարձնելու դիտավորությամբ որոշել է ձևական աճուրդի միջոցով օտարել այն, որից հետո համայնքի ղեկավարի ամուսնու հոր՝ Ա. Մ.–ի հանձնարարությամբ և նրա ֆինանսավորմամբ, վերջինիս հետ փոխկապակցված անձը ձևականորեն մասնակցել և 2022 թ. օգոստոսի 8–ին կայացած աճուրդում հաղթող է ճանաչվել որպես միակ մասնակից:
189 մլն 200 հազար դրամ շուկայական արժեք ունեցող գույքը ձևական առուվաճառքի պայմանագրով ավելի քան 3.5 անգամ պակաս գնով՝ 51 մլն 975 հազար դրամով, օտարվել է վերոնշյալ անձին՝ փաստացի դառնալով համայնքի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների սեփականությունը:
Դրանից հետո կրկին Ա. Մ.–ի հանձնարարությամբ և Դիանա Գասպարյանի իմացությամբ 2022 թ. հոկտեմբերի 21–ին նրանց հետ փոխկապակցված նույն անձը դիմում է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարան՝ խնդրելով ընդլայնման նպատակով օտարել սեփականության իրավունքով իբրև իրեն պատկանող 0․9 հա հողամասին կից գտնվող համայնքային նշանակության հողամասը։ Դրանից հետո համայնքի ղեկավարն աճուրդի միջոցով վաճառքի ենթակա 54 մլն 200 հազար դրամ շուկայական արժեք ունեցող համայնքապատկան գույքն ուղղակի վաճառքով` առանց ավագանու որոշման, շուրջ 10 անգամ պակաս գնով՝ 5.509.350 դրամով օտարել է նույն անձին:
Այնուհետև 0.9 հա և 0.1908 հա մակերեսով հողամասերի ծագման աղբյուրն ու պատկանելությունը թաքցնելու նպատակով Գասպարյանի որոշմամբ դրանք միավորվել և որպես մեկ միավոր անշարժ գույք գրանցվել են վերոնշյալ անձի անվամբ:
Նշված գույքը Գասպարյանի ամուսնու օժանդակությամբ ձևական առուվաճառքի պայմանագրերով վաճառվել է նրանց հետ փոխկապակցված այլ անձանց, իսկ 2023 թ. հունիսի 14-ին կնքված ևս մեկ ձևական առուվաճառքի պայմանագրով 63 մլն 500 հազար դրամով վաճառել է Գասպարյանի ամուսնու մորը, որն այն ներդրել է իր կողմից հիմնադրված ընկերությունում:
Նշված գույքի մի մասի գործառնական նշանակությունը հետագայում հասարակականից փոփոխվել է բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, որից հետո համայնքապետի մեկ այլ որոշմամբ այն բաժանվել է տարբեր հասցեների և տրամադրվել է բնակելի տների կառուցապատման թույլտվություն:
Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրան օժանդակելու և փողերի լվացման համար մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքապետի հետ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ ամուսնուն և վերջինիս հորը: Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է ներկայացվել նաև առանձնապես խոշոր չափերի գույքը չհայտարարագրելու համար (4 դրվագ):
Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք` 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետք»-ի «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» հոդվածը, նյութերն ուղարկել էր գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու փաստը և հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:
2025 թ. մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում կրակոց է հնչել, 36-ամյա տղամարդ է մահացել։ Ըստ ԶԼՄ-ների՝ իրավապահները սպանության գործով փնտրում են Արմավիրի մարզում «ՃԱՊ» մականունով հայտնի 33-ամյա Կարեն Բադալյանին։ Ըստ տեղեկությունների՝ մարտի 25-ին կատարված սպանության գործով իրավապահները խուզարկություն են կատարել Դիանա Գասպարյանի տանը։
Մարտին հայտնի դարձավ նաև, որ Դիանա Գասպարյանը 13,6 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, և այդ փաստով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։
Հավելենք` դեռ 2023թ․ լրատվամիջոցները գրում էին, որ Դիանա Գասպարյանի սկեսուրը Վաղարշապատում ապօրինի շինարարությամբ է զբաղվում։ Այն ժամանակ ևս Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր վարույթ, Դիանա Գասպարյանը հարցաքննվել էր։
Լրահոս
0