00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էջմիածնի քաղաքապետի սկեսուրի «տների բիզնեսի գործով» նոր քրեական վարույթ է նախաձեռնվել. ԶԼՄ

© Sputnik / Asatur YesayantsԴիանա Գասպարյան
Դիանա Գասպարյան - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2024
Դիանա Գասպարյան
Բաժանորդագրվել
Դիանա Գասպարյանը հարցաքննվել է ապօրինի շինարարության գործով քրեական վարույթի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսուրի «տների բիզնեսի գործով» նոր քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է «Հետքը»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետքի» «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» հոդվածը, նյութերն ուղարկել է գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ և միացվել ավելի վաղ հարուցված քրեական վարույթին։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը:
Ավելի վաղ կայքը գրել էր, որ Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել։ Այդ նպատակով գործընկերների օգնությամբ ձեռք է բերվել համայնքային հողատարածք, և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել։
Առուշ Առուշանյանը դիմում է ներկայացրել ՔՊ–ին անդամակցելու համար. ԶԼՄ
«Նարե Պլյուս» ՍՊԸ-ին (միակ սեփականատերը Դիանա Գասպարյանի ամուսնու` ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրն է) շինարարության 20 թույլտվություն է տրվել բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի:
Վաղարշապատի ավագանին 2022թ. հունիսի 24-ին արտահերթ նիստով որոշել է կառուցապատման նպատակով աճուրդի հանել վաճառել 0.9 հա մակերեսով համայնքային սեփականությունը։ Մեկնարկային գինը սահմանվել է 51 մլն 975 հազար դրամ (1 քմ` 5775 դրամ)։ Վաճառքն իրականացրել է համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը:
Աճուրդի միակ մասնակիցը եղել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը, որն էլ շահել է: Դրանից հետո համայնքից գնված հողի սեփականատեր է դարձել Դիանա Գասպարյանի ամուսնու մայրը:
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հարցաքննվել է քրեական վարույթի շրջանակում։
Լրահոս
0