https://arm.sputniknews.ru/20251221/jrajin-tshgnazham-parujr-sevak-gjughum-inch-lutsum-e-arajarkum-ishkhanutjuny-97110070.html
Ջրային ճգնաժամ Պարույր Սևակ գյուղում. ինչ լուծում է առաջարկում իշխանությունը
Ջրային ճգնաժամ Պարույր Սևակ գյուղում. ինչ լուծում է առաջարկում իշխանությունը
Sputnik Արմենիա
Պետական ծրագրի շրջանակներում մի քանի տասնյակ նոր տների կառուցման պատճառով գործող ենթակառուցվածքները չեն կարողանա բավարարել բնակիչների կարիքները: 21.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-21T16:30+0400
2025-12-21T16:30+0400
2025-12-21T16:30+0400
պարույր սևակ
գյուղ
արարատի մարզ
ջուր
«վեոլիա ջուր» ընկերություն
ոռոգման ջուր
տուն
բնակարանաշինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2001/21/20012121_0:85:1600:985_1920x0_80_0_0_ec3f6ae39a75b4c7fbd765a9841f16c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունները նախատեսում են կառուցել երկու խողովակաշար և թարմացնել պոմպակայանները՝ Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի ջրի խնդիրը լուծելու համար։ Sputnik Արմենիային հարցման իմ պատասխան հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:Նշենք, որ Պարույր Սևակ գյուղում մասնավոր բնակարանաշինության սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում կառուցվել կամ կառուցվում է 70 նոր տուն: Բնակիչները մտահոգություն ունեն, որ, առանց այն էլ ջրի պակաս ունեցող գյուղը, կկանգնի ջրի սակավության լուրջ ճգնաժամի առաջ:ՏԿԵՆ–ից Sputnik Արմենիային հայտնել են, որ Պարույր Սևակ և Տիգրանաշեն (խմբ.՝ ֆորմալ առումով մտնում է Պարույր Սևակի մեջ) գյուղերը ներառված չեն «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքում: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը Արարատ համայնքի սեփականություն են և դրանց սպասարկումը նույնպես գտնվում է համայնքի տնօրինության տակ:Տիգրանաշենում տուն կառուցելու ծրագրով որևէ շահառու չի դիմել. նախարարություն«Պարույր Սևակ բնակավայրում 2026 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել ջրամատակարարման 1470 մ ջրագիծ և 1506 մ կոյուղագիծ»,–ասված է պատասխանում։Երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին: Առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում պետք է վերանորոգվեն խողովակները, ինչը հնարավորություն կտա «Արազափ 2» պոմպակայանի միջոցով գյուղերին ապահովել անհրաժեշտ քանակությամբ ոռոգման ջրի մատակարարումը:Երրորդ փուլով նախատեսվում է հին պոմպերը փոխարինել նորերով՝ ժամանակակից և էներգախնայող մոդելներով:Բացի այդ, ՏԿԵՆ-ը նախատեսում է Պարույր Սևակում կառուցել օրվա կարգավորման ջրավազան (ՕԿՋ)։ Շինարարությունը ցանկանում են սկսել 2026 թվականին:Նշենք, որ ջրի խնդիրը միայն Պարույր Սևակ համայնքում չէ, այլև այն սահմանամերձ գյուղերում, որտեղ պետական ծրագրերով բնակարանաշինություն է իրականացվում։ Սակայն Պարույր Սևակ համայնքում խնդիրը սրվում է նաև կլիմայի փոփոխության և անապատացման պատճառով:Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՀիշեցնենք, որ ծրագրի շրջանակում պետությունը մինչև 16 մլն դրամ (մոտ 41 հազար դոլար) աջակցություն էր հատկացնում սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Անցյալ տարի ծրագիրը դադարեցվեց հայտերի մեծ քանակի պատճառով և շարունակեց գործել միայն Տավուշի մարզի չորս գյուղերում՝ Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում, որտեղ սուբսիդավորման չափը հասցվեց 21 մլն դրամի (մոտ 54 հազար դոլար)՝ պայմանով, որ հայտատուն ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված լինի տվյալ բնակավայրերում։ Նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցել է 2300 ընտանիք։
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2001/21/20012121_88:0:1512:1068_1920x0_80_0_0_94f9221c45fce61ac02acbce566d9d53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարույր սևակ, գյուղ, արարատի մարզ, ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, ոռոգման ջուր, տուն, բնակարանաշինություն
պարույր սևակ, գյուղ, արարատի մարզ, ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, ոռոգման ջուր, տուն, բնակարանաշինություն
Ջրային ճգնաժամ Պարույր Սևակ գյուղում. ինչ լուծում է առաջարկում իշխանությունը
Պետական ծրագրի շրջանակներում մի քանի տասնյակ նոր տների կառուցման պատճառով գործող ենթակառուցվածքները չեն կարողանա բավարարել բնակիչների կարիքները:
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունները նախատեսում են կառուցել երկու խողովակաշար և թարմացնել պոմպակայանները՝ Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի ջրի խնդիրը լուծելու համար։ Sputnik Արմենիային հարցման իմ պատասխան հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Նշենք, որ Պարույր Սևակ գյուղում մասնավոր բնակարանաշինության սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում կառուցվել կամ կառուցվում է 70 նոր տուն: Բնակիչները մտահոգություն ունեն, որ, առանց այն էլ ջրի պակաս ունեցող գյուղը, կկանգնի ջրի սակավության լուրջ ճգնաժամի առաջ:
ՏԿԵՆ–ից
Sputnik Արմենիային հայտնել են, որ Պարույր Սևակ և Տիգրանաշեն (խմբ.՝ ֆորմալ առումով մտնում է Պարույր Սևակի մեջ) գյուղերը ներառված չեն «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքում: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը Արարատ համայնքի սեփականություն են և դրանց սպասարկումը նույնպես գտնվում է համայնքի տնօրինության տակ:
«Պարույր Սևակ բնակավայրում 2026 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել ջրամատակարարման 1470 մ ջրագիծ և 1506 մ կոյուղագիծ»,–ասված է պատասխանում։
Ինչ վերաբերում է ոռոգման ջրին` հայտնել են, որ 2024 թվականին նախարարությունը նախաձեռնել է «Արազափ 1» պոմպակայանի եռափուլ վերանորոգման նախագիծը: Առաջին փուլն արդեն ավարտին մոտ է:
Երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին: Առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում պետք է վերանորոգվեն խողովակները, ինչը հնարավորություն կտա «Արազափ 2» պոմպակայանի միջոցով գյուղերին ապահովել անհրաժեշտ քանակությամբ ոռոգման ջրի մատակարարումը:
Երրորդ փուլով նախատեսվում է հին պոմպերը փոխարինել նորերով՝ ժամանակակից և էներգախնայող մոդելներով:
Բացի այդ, ՏԿԵՆ-ը նախատեսում է Պարույր Սևակում կառուցել օրվա կարգավորման ջրավազան (ՕԿՋ)։ Շինարարությունը ցանկանում են սկսել 2026 թվականին:
Նշենք, որ ջրի խնդիրը միայն Պարույր Սևակ համայնքում չէ, այլև այն սահմանամերձ գյուղերում, որտեղ պետական ծրագրերով բնակարանաշինություն է իրականացվում։ Սակայն Պարույր Սևակ համայնքում խնդիրը սրվում է նաև կլիմայի փոփոխության և անապատացման պատճառով:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում պետությունը մինչև 16 մլն դրամ (մոտ 41 հազար դոլար) աջակցություն էր հատկացնում սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Անցյալ տարի ծրագիրը դադարեցվեց հայտերի մեծ քանակի պատճառով և
շարունակեց գործել միայն Տավուշի մարզի չորս գյուղերում՝ Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում, որտեղ սուբսիդավորման չափը հասցվեց 21 մլն դրամի (մոտ 54 հազար դոլար)՝ պայմանով, որ հայտատուն ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված լինի տվյալ բնակավայրերում։ Նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցել է 2300 ընտանիք։