https://arm.sputniknews.ru/20251213/tigranashenum-tun-karucelu-tsragrvov-voreve-shaharu-chi-dimel-nakhararutjun-96834070.html
Տիգրանաշենում տուն կառուցելու ծրագրով որևէ շահառու չի դիմել. նախարարություն
Տիգրանաշենում տուն կառուցելու ծրագրով որևէ շահառու չի դիմել. նախարարություն
Sputnik Արմենիա
Ծրագրի շրջանակում տները կառուցվում են հարևան Պարույր Սևակ գյուղի տարածքում, որի կազմի մեջ է մտնում նաև Տիգրանաշեն բնակավայրը։ 13.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-13T20:40+0400
2025-12-13T20:40+0400
2025-12-13T21:56+0400
հայաստան
տիգրանաշեն
տուն
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0b/26065282_0:84:1601:984_1920x0_80_0_0_59fb735e9b5f9a569cddac6069686ec2.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տների կառուցման սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակում Տիգրանաշեն բնակավայրում բնակելի տուն կառուցելու նպատակով որևէ շահառու չի դիմել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։Հարցին, թե ծրագրի շրջանակում քանի տուն է կառուցվել կամ կառուցվում Պարույր Սևակ գյուղում (որի կազմում է ընդգրկված Տիգրանաշենը), նախարարությունից հայտնել են, որ կառուցվում է 70 բնակելի տուն:Նշենք, որ Sputnik Արմենիայի տվյալներով՝ Տիգրանաշենի միայն մեկ բնակիչ է կարողացել ծրագրից օգտվել Պարույր Սևակ գյուղում տուն կառուցելու համար։ Ընդ որում` ըստ բնակիչների` ծրագրից չեն կարողացել կամ չեն հասցրել օգտվել անգամ Պարույր Սևակի բնակիչները, որոնք արդեն երկար տարիներ ապրում են տնակներում: Գյուղի տների մի մասը որպես ամառանոցներ կառուցում են Երևանից և այլ մարզերից եկած քաղաքացիները, որոնք գյուղում հող են գնել ծրագրից օգտվելու համար։Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվել էինք, թե արդյոք նախատեսվում է շարունակել ծրագիրը տիգրանաշենցիների և Պարույր Սևակի բնակիչների համար:Գերատեսչությունից պատասխանել են, որ շինարարության բոլոր քվոտաները սպառվել են, բայց հիմա քննարկվում է ծրագրի վերաբացման հնարավորությունը։ Ուսումնասիրություններ և վերլուծություններ են իրականացվում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից հետո շինարարության թույլտվություն ստացած կամ 2024-2025 թվականներին հողամաս ձեռք բերած և շինարարության թույլտվություն չստացած քաղաքացիներին ծրագրում ընդգրկելու նպատակովՀավելենք, որ Տիգրանաշենի բնակիչներն այս ծրագրի շրջանակում դժվար թե կարողանան տներ կառուցել։Հաշվի առնելով «անկլավային անցյալը»՝ բնակիչների մեծ մասը չի կարողանում ստանալ տների կադաստրային փաստաթղթերը, դա հաջողվել է միայն մի քանի ընտանիքի։Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում պետությունը մինչև 16 մլն դրամ (մոտ 41 հազար դոլար) աջակցություն էր հատկացնում սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Անցյալ տարի ծրագիրը դադարեցվեց հայտերի մեծ քանակի պատճառով և շարունակեց գործել միայն Տավուշի մարզի չորս գյուղերում՝ Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում, որտեղ սուբսիդավորման չափը հասցվեց 21 մլն դրամի (մոտ 54 հազար դոլար)՝ պայմանով, որ հայտատուն ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված լինի տվյալ բնակավայրերում։ Նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցել է 2300 ընտանիք։Նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Telegram–ում գրեց, որ սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Այս հայտարարությունից հետո շատերը ենթադրեցին, որ Փաշինյանն զգուշացնում է Հայաստանի տարածքում նախկին ադրբեջանական անկլավներն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին։
տիգրանաշեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0b/26065282_88:0:1511:1067_1920x0_80_0_0_8aaa1bd52b715e699a1d67216d1556bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրանաշեն, տուն, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
հայաստան, տիգրանաշեն, տուն, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Տիգրանաշենում տուն կառուցելու ծրագրով որևէ շահառու չի դիմել. նախարարություն
20:40 13.12.2025 (Թարմացված է: 21:56 13.12.2025) Ծրագրի շրջանակում տները կառուցվում են հարևան Պարույր Սևակ գյուղի տարածքում, որի կազմի մեջ է մտնում նաև Տիգրանաշեն բնակավայրը։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տների կառուցման սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակում Տիգրանաշեն բնակավայրում բնակելի տուն կառուցելու նպատակով որևէ շահառու չի դիմել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցմանը։
Հարցին, թե ծրագրի շրջանակում քանի տուն է կառուցվել կամ կառուցվում Պարույր Սևակ գյուղում (որի կազմում է ընդգրկված Տիգրանաշենը), նախարարությունից հայտնել են, որ կառուցվում է 70 բնակելի տուն:
Նշենք, որ
Sputnik Արմենիայի տվյալներով՝ Տիգրանաշենի միայն մեկ բնակիչ է կարողացել ծրագրից օգտվել Պարույր Սևակ գյուղում տուն կառուցելու համար։ Ընդ որում` ըստ բնակիչների` ծրագրից չեն կարողացել կամ չեն հասցրել օգտվել անգամ Պարույր Սևակի բնակիչները, որոնք արդեն երկար տարիներ ապրում են տնակներում: Գյուղի տների մի մասը որպես ամառանոցներ կառուցում են Երևանից և այլ մարզերից եկած քաղաքացիները, որոնք գյուղում հող են գնել ծրագրից օգտվելու համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվել էինք, թե արդյոք նախատեսվում է շարունակել ծրագիրը տիգրանաշենցիների և Պարույր Սևակի բնակիչների համար:
Գերատեսչությունից պատասխանել են, որ շինարարության բոլոր քվոտաները սպառվել են, բայց հիմա քննարկվում է ծրագրի վերաբացման հնարավորությունը։ Ուսումնասիրություններ և վերլուծություններ են իրականացվում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից հետո շինարարության թույլտվություն ստացած կամ 2024-2025 թվականներին հողամաս ձեռք բերած և շինարարության թույլտվություն չստացած քաղաքացիներին ծրագրում ընդգրկելու նպատակով
«Արդյունքների ամփոփումից հետո կներկայացվի վերջնական առաջարկ ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ, որում հաշվի կառնվեն բոլոր այն պարտադիր պայմանները, որոնք առավել թիրախային կդարձնեն շահառուների ընտրությունն ու կբարձրացնեն ծրագրի արդյունավետությունը»,– ասված է նախարարության պատասխանում։
Հավելենք, որ Տիգրանաշենի բնակիչներն այս ծրագրի շրջանակում դժվար թե կարողանան տներ կառուցել։
Հաշվի առնելով «անկլավային անցյալը»՝ բնակիչների մեծ մասը չի կարողանում ստանալ տների կադաստրային փաստաթղթերը, դա հաջողվել է միայն մի քանի ընտանիքի։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում պետությունը մինչև 16 մլն դրամ (մոտ 41 հազար դոլար) աջակցություն էր հատկացնում սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Անցյալ տարի ծրագիրը դադարեցվեց հայտերի մեծ քանակի պատճառով և
շարունակեց գործել միայն Տավուշի մարզի չորս գյուղերում՝ Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում, որտեղ սուբսիդավորման չափը հասցվեց 21 մլն դրամի (մոտ 54 հազար դոլար)՝ պայմանով, որ հայտատուն ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված լինի տվյալ բնակավայրերում։ Նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցել է 2300 ընտանիք։
Նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Telegram–ում գրեց, որ սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Այս հայտարարությունից հետո շատերը ենթադրեցին, որ Փաշինյանն զգուշացնում է Հայաստանի տարածքում նախկին ադրբեջանական անկլավներն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին։