00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից

© Sputnik / David GalstyanԿիրանց գյուղը
Կիրանց գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2025
Կիրանց գյուղը
Բաժանորդագրվել
Տավուշի մարզպետարանը հրաժարվում է մանրամասն տեղեկատվություն տրամադրել՝ հղում անելով «պետական գաղտնիքին»։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղի առնվազն վեց բնակիչ, Sputnik Արմենիայի տվյալներով, մինչ օրս հրաժարվում է Ադրբեջանին հանձնված գույքի դիմաց փոխհատուցումներից։
Ավելի վաղ` սահմանազատման գործընթացի շրջանակներում, Կիրանց գյուղի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջը, դեպի Վրաստան տանող ճանապարհի մի հատվածը և ավելի քան 50 հատ` տարբեր չափերի հողատարածք, անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հայաստանի իշխանություններն այս գործընթացի շրջանակներում մարդկանց փոխհատուցում առաջարկեցին այն գույքի համար, որի վերաբերյալ նրանք ունեին սեփականության բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Սակայն, մեր տվյալներով, ոչ բոլոր բնակիչներն են համաձայնել վերցնել այն՝ չհամակերպվելով ՀՀ կառավարության գործողությունների հետ։
Մենք մի քանի հարցով դիմել էինք Տավուշի մարզպետարան, մասնավորապես՝
1. Քանի՞ տուն և հողատարածք է հանձնվել Ադրբեջանին Կիրանցի հատվածում։
2. Քանի՞ քաղաքացի էր ընդգրկվել փոխհատուցման ենթակա մարդկանց ցուցակում։
3. Նրանցից քանի՞սն են այն ստացել։
4. Որքա՞ն է փոխհատուցման նվազագույն և առավելագույն գումարը։
Մարզպետարանը հրաժարվել է պատասխանել մեր հարցմանը՝ պատճառաբանելով, թե տեղեկատվությունը «պետական գաղտնիք է պարունակում»։

Թե կոնկրետ ո՞ր հարցի պատասխանն է պարունակում «պետական գաղտնիք» մի գործընթացում, որի ամեն դետալը համաձայնեցվել է Ադրբեջանի հետ, մարզպետարանից չեն պարզաբանել։

Նշենք, որ մի շարք դեպքերում (այդ թվում՝ դրանից հրաժարվողների պարագայում) փոխհատուցումը հասնում է տասնյակ հազարավոր դոլարների։
Ավելի վաղ Հայաստանի Կադաստրի կոմիտեն թարմացրել էր Կիրանցի հատվածի քարտեզը՝ այն համապատասխանեցնելով նոր սահմանին։
Կիրանցեցիների «կեղծ փաստաթղթերի» հետքերով. ինչպես են ԽՍՀՄ–ի տարիներին ճշգրտել սահմանները
Լրահոս
0