https://arm.sputniknews.ru/20251219/vov-e-benzin-nermutsel-adrbejanic-navtamterqn-arden-hajastanum-e-97066929.html
Ո՞վ է բենզին ներմուծել Ադրբեջանից․ նավթամթերքն արդեն Հայաստանում է
Ո՞վ է բենզին ներմուծել Ադրբեջանից․ նավթամթերքն արդեն Հայաստանում է
Sputnik Արմենիա
Ադրբեջանական բենզինը Հայաստան է հասել Վրաստանի տարածքով։ 19.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-19T16:55+0400
2025-12-19T16:55+0400
2025-12-19T16:56+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
բենզին
ադրբեջան
գնացք
https://cdn.am.sputniknews.ru/img/184/86/1848689_0:83:1601:983_1920x0_80_0_0_2ddf3991c2accaec16c7c731ea984b38.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանից բենզին տեղափոխող բեռնատար գնացքն արդեն Հայաստանում է։ Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ բեռը պատկանում է 2 մասնավոր ընկերությունների։Այս պահին ընկերությունների անունները դեռ չեն հրապարակվել։22 վագոնից բաղկացած գնացքում 1218 տոննա A95 տեսակի բենզին կա, որը Ադրբեջանից Տավուշի մարզի «Այրում» կայարան է հասել Վրաստանի տարածքով։Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին հայտնեց, որ Ադրբեջանից Հայաստան առաքվող ցորենի նոր խմբաքանակներ կան, որոնք ներկա պահին ճանապարհին են։ Նրա խոսքով` հայ գործարարների հետ քննարկվել է նաև նույն երթուղով կոնյակ արտահանելու տարբերակը, բայց բիզնեսը նպատակահարմար չի գտել ցամաքային ճանապարհով շշալցված արտադրանքի արտահանումը։
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/184/86/1848689_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e74941a3ca1e2e64e0e77e426ecfc423.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, բենզին, ադրբեջան, գնացք
հայաստան, վրաստանի հանրապետություն, բենզին, ադրբեջան, գնացք
Ո՞վ է բենզին ներմուծել Ադրբեջանից․ նավթամթերքն արդեն Հայաստանում է
16:55 19.12.2025 (Թարմացված է: 16:56 19.12.2025) Ադրբեջանական բենզինը Հայաստան է հասել Վրաստանի տարածքով։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանից բենզին տեղափոխող բեռնատար գնացքն արդեն Հայաստանում է։ Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ բեռը պատկանում է 2 մասնավոր ընկերությունների։
Այս պահին ընկերությունների անունները դեռ չեն հրապարակվել։
22 վագոնից բաղկացած գնացքում 1218 տոննա A95 տեսակի բենզին կա, որը Ադրբեջանից Տավուշի մարզի «Այրում» կայարան է հասել Վրաստանի տարածքով։
Պարզելու համար, թե որ ընկերություններն են ներկրել ադրբեջանական բենզինը`
Sputnik Արմենիան դիմեց CPS-Oil, Flash, ինչպես նաև իշխող ուժի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի ծառայություն (Սուքիասյանի ընտանիքին են պատկանում Gulf և Ran Oil բենզալցակայանները)։ Բոլորը պատասխանեցին, որ ադրբեջանական բենզինի խմբաքանակի հետ որևէ առնչություն չունեն։ Նավթամթերքի ներկրմամբ են զբաղվում նաև Max Oil-ը և Shell-ը, բայց նրանց հետ կապ հաստատել դեռ չի հաջողվել։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով
1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով
Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին
հայտնեց, որ Ադրբեջանից Հայաստան առաքվող ցորենի նոր խմբաքանակներ կան, որոնք ներկա պահին ճանապարհին են։ Նրա խոսքով` հայ գործարարների հետ քննարկվել է նաև նույն երթուղով կոնյակ արտահանելու տարբերակը, բայց բիզնեսը նպատակահարմար չի գտել ցամաքային ճանապարհով շշալցված արտադրանքի արտահանումը։