00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արսեն Գասպարյան
Հեղափոխություններից հետո իշխանությունը սովորաբար փորձում է իրեն ենթարկեցնել նաև հոգևոր իշխանությանը․ Արսեն Գասպարյան
13:05
4 ր
Էդմոն Մարուքյան
Կաթողիկոս կա, բայց պետություն չկա. Էդմոն Մարուքյան
13:10
3 ր
Իշխան Սաղաթելյան
Վարչախումբը շարունակելու է թիրախավորել եկեղեցին`իր նպատակին հասնելու համար. Իշխան Սաղաթելյան
13:13
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեր Վրթանեսին երկու օրից դուրս կգրեն ինտենսիվ թերապիայի բաժանմունքից

© Sputnik / Aram NersesyanՏեր Վրթանես քահանա Բաղալյանը
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2025
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տեր Վրթանեսին տեսակցել է նաև Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը վիրահատությունից հետո անմիջապես Վեհափառ հայրապետի մասին է հետաքրքրվել։ Բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում պատմեց նրա կինը՝ Լիանա Պարոնիկյանը։ Նրա խոսքով՝ Վրթանես քահանան ինչքան էլ վատ լինի ֆիզիկապես, երբեք չի բողոքում։
«Նույնը երեկ էր՝ ձեռքով ցույց տվեց, որ լավ է։ Երեկ շատ կարճ եմ տեսակցել, այսօր արդեն նաև խոսել եմ բժշկի հետ և ասում է, որ գիշերը համեմատաբար ավելի լավ է եղել։ Դինամիկա չկա այս պահին, քանի որ պիտի սպասենք, մինչև կրիտիկական վիճակն անցնի։ Գիշերը ճնշումը կարգավորել են ապարատների միջոցով, շաքարը բարձր է։ Ասացին, որ դա վիրահատության հետևանք է»,– ասաց նա։
Տեր Վրթանեսին տեսակցել է նաև Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Վրթանես քահանային երկու օրից արդեն դուրս կգրեն ինտենսիվ թերապիայի բաժանմունքից։
«Միասին աղոթք արեցինք։ Տեր հայրը հաղորդություն էր ուզում և ստացավ Սուրբ Հաղորդությունը՝ ավելի զորանալով Տիրոջով»,– ասաց նա։
Տեր Սարգիսը, խոսելով երեկ Մայր աթոռում տեղի ունեցած իրադարձություններից և հետագա ընթացքից, նշեց, թե որևէ մեկը չգիտի՝ վաղն ինչ կարող է լինել։ Նա կարևորեց, որ յուրաքանչյուրն իր տեղում կատարի իր ծառայությունը։
«Տիրոջով զորանանք՝ ամենօրյա մեր աղոթքներով, իրար հետ սիրով ու քաղցրությամբ հարաբերվելով հզորանանք, որպեսզի այն, ինչ լինելու է, բարի ավարտ ունենա։ Տերը միշտ դեպի բարին է մեզ առաջնորդում։ Եթե խրատում էլ է, ուզում է, որ մենք այդ խրատն ընդունող, հասկացող և ուղղվող լինենք։ Այս փորձությունն էլ մեզ ավելի հզորացնելու համար է, քանի որ, հնարավոր է` առջևում ավելի մեծ մարտահրավերներ լինեն, և Տերն այսօր այս փորձություններով ուզում է, որ մենք ավելի պատրաստ լինենք»,– շարունակեց տեր Սարգիսը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները գնացել էին Մայր աթոռ` նամակ փոխանցելու։ Մայր աթոռում նաև նախատեսված էր միասնական աղոթք, իսկ հավատավոր ժողովուրդը հավաքվել էր իր աջակցությունը հայտնելու Վեհափառին։ Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացել է միասնական աղոթքից հետո։ Նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են, պարզվել է, որ տեր Վրթանեսի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Լրահոս
0