https://arm.sputniknews.ru/20251219/arcakhi-nakhkin-razmaqaghaqakan-ghekavarneric-mi-qanisy-baqvi-datin-ezrapakich-khvosq-en-asel-97081813.html
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից մի քանիսը Բաքվի «դատին» եզրափակիչ խոսք են ասել
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից մի քանիսը Բաքվի «դատին» եզրափակիչ խոսք են ասել
Sputnik Արմենիա
Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքներն ու հակափաստարկներ են ներկայացրել։ 19.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-19T21:51+0400
2025-12-19T21:51+0400
2025-12-19T21:55+0400
բաքու
ադրբեջան
դատ
արցախ
լեռնային ղարաբաղ
արցախի նախագահ արայիկ հարությունյան
բակո սահակյան
արկադի ղուկասյան
դավիթ բաբայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/13/97080374_0:49:945:581_1920x0_80_0_0_77dd35d03a08030a3083b9f40d6fa0a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների շինծու դատավարությունը, որի ընթացքում նրանցից մի քանիսը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։Մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատարանում եզրափակիչ խոսք են ասել։Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով դատախազների փաստարկների հիմնազուրկ լինելու մասին։ Նրանք իրենց հակափաստարկներն են ներկայացրել մեղադրանքի առնչությամբ։Հաջորդ նիստը կանցկացվի դեկտեմբերի 22-ին:Հիշեցնենք` 2025–ի հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:Հիշեցնենք նաև, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն
բաքու
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/13/97080374_53:0:893:630_1920x0_80_0_0_9a35eba02c6d3a654cde44bebc9c84a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, ադրբեջան, դատ, արցախ, լեռնային ղարաբաղ, արցախի նախագահ արայիկ հարությունյան, բակո սահակյան, արկադի ղուկասյան, դավիթ բաբայան
բաքու, ադրբեջան, դատ, արցախ, լեռնային ղարաբաղ, արցախի նախագահ արայիկ հարությունյան, բակո սահակյան, արկադի ղուկասյան, դավիթ բաբայան
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից մի քանիսը Բաքվի «դատին» եզրափակիչ խոսք են ասել
21:51 19.12.2025 (Թարմացված է: 21:55 19.12.2025) Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքներն ու հակափաստարկներ են ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների շինծու դատավարությունը, որի ընթացքում նրանցից մի քանիսը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։
Մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատարանում եզրափակիչ խոսք են ասել։
Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով դատախազների փաստարկների հիմնազուրկ լինելու մասին։ Նրանք իրենց հակափաստարկներն են ներկայացրել մեղադրանքի առնչությամբ։
Հաջորդ նիստը կանցկացվի դեկտեմբերի 22-ին:
Հիշեցնենք` 2025–ի հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով:
Հիշեցնենք նաև, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։