00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական ծագման բենզինն այս րոպեներին հատում է Հայաստան-Վրաստան սահմանը. նախարար

© Photo : Social media of Gevorg PapoyanԲենզինի ցիստեռններ
Բենզինի ցիստեռններ - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2025
Բաժանորդագրվել
Պապոյանն ընդգծել է, որ սա Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է:
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 18-ին հաղորդեցին, որ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը` նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ է ուղարկվել 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։
«Թերևս սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև առհասարակ անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»,– գրել է Պապոյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին հայտնեց, որ Ադրբեջանից Հայաստան առաքվող ցորենի նոր խմբաքանակներ կան, որոնք ներկա պահին ճանապարհին են։ Նրա խոսքով` հայ գործարարների հետ քննարկվել է նաև նույն երթուղով կոնյակ արտահանելու տարբերակը, բայց բիզնեսը նպատակահարմար չի գտել ցամաքային ճանապարհով շշալցված արտադրանքի արտահանումը։
Լրահոս
0