https://arm.sputniknews.ru/20251218/majr-atvory-zgastutjan-kvoch-e-ughghum-vtangashat-havaqi-nakhadzernats-10episkvopvosnerin-96994787.html
Մայր աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաք նախաձեռնած 10 եպիսկոպոսներին
Մայր աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաք նախաձեռնած 10 եպիսկոպոսներին
Sputnik Արմենիա
Հավատավոր ժողովրդին Մայր աթոռը հորդորում է պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T11:24+0400
2025-12-18T11:24+0400
2025-12-18T11:34+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
եպիսկոպոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/02/95362724_0:8:1501:852_1920x0_80_0_0_282cc0da801b32033a6299658283d7b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով և զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած սրբազան հայրերին։Նշենք, որ կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսները երեկ հայտարարություն են տարածել` նշելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով այսօր գնալու են Մայր աթոռ։ Հայտարարությունից հետո բազմաթիվ օգտատերեր հանդես են եկել կոչով՝ գնալ Էջմիածին՝ ի աջակցություն Գարեգին Երկրորդի և եկեղեցու։Իսկ հավատավոր ժողովրդին Մայր աթոռը հորդորում է պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։«Մայր աթոռ ուղղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ Սուրբ Էջմիածնի անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ եկեղեցին»,–ասված է կոչի մեջ։Արագածոտնի թեմի հոգևորականների միասնական աղոթքն այս անգամ Մայր աթոռում կանցկացվիՀիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/02/95362724_0:0:1501:1125_1920x0_80_0_0_fa4c5e85aa9351c200ed7dc41ce9cd95.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, եպիսկոպոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
մայր աթոռ սուրբ էջմիածին, եպիսկոպոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Մայր աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաք նախաձեռնած 10 եպիսկոպոսներին
11:24 18.12.2025 (Թարմացված է: 11:34 18.12.2025) Հավատավոր ժողովրդին Մայր աթոռը հորդորում է պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով և զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած սրբազան հայրերին։
Նշենք, որ կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսները երեկ
հայտարարություն են տարածել` նշելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով այսօր գնալու են Մայր աթոռ։ Հայտարարությունից հետո բազմաթիվ օգտատերեր հանդես են եկել կոչով՝ գնալ Էջմիածին՝ ի աջակցություն Գարեգին Երկրորդի և եկեղեցու։
«Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը»,–ասված է հոգևոր կենտրոնի տարածած
հաղորդագրության մեջ։
Իսկ հավատավոր ժողովրդին Մայր աթոռը հորդորում է պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։
«Մայր աթոռ ուղղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ Սուրբ Էջմիածնի անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ եկեղեցին»,–ասված է կոչի մեջ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։