00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային

© Photo : Luciana MinassianՎիգեն Էուլջեքչյանն ու կինը՝ Լինդա Էուլջեքչյանը
Վիգեն Էուլջեքչյանն ու կինը՝ Լինդա Էուլջեքչյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2025
Վիգեն Էուլջեքչյանն ու կինը՝ Լինդա Էուլջեքչյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Լինդա Էուլջեքչյանը նշել է, որ Մեհրիբան Ալիևայի կարեկցանքի դեպքում իր տուն խաղաղություն կգա։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Բաքվում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, դիմել է Ադրբեջանի նախագահի տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Լինդան նամակը հրապարակել է սոցցանցերում, որն ուղղել է Բաքու օգոստոսի 1-ին։
«Դիմում եմ ձեզ ոչ միայն որպես Ադրբեջանի առաջին փոխնախագահ, այլև որպես կին, մայր և դուստր։ Ես Վիգեն Էուլջեքչյանի կինն եմ, որն արդեն 5 տարի է Ադրբեջանում անազատության մեջ է։ Թեև Վիգենը արժանապատվորեն դիմանում է իր բանտարկությանը, բայց նրա բացակայությունը ցավալի դատարկություն է թողնում մեր ընտանիքում։ Նրա մայրը մահացավ, երբ նա ճաղերի հետևում էր. նրան մերժեցին ողբալու, թաղելու իրավունքից։ Այժմ էլ իմ մայրը՝ Վիգենի զոքանչը, քաղցկեղի վերջին, ծանր փուլում է։ Մայրս կամ չի խոսում, կամ երբեմն Վիգենի անունն է շշնջում»,- գրել է Լինդան։
Վիգեն Էուլջեքչյանի կինը նշել է, որ Մեհրիբան Ալիևայի կարեկցանքը ոչ միայն խաղաղություն կարող է բերել իրենց տուն, այլև խաղաղության կոչ լինել ամբողջ աշխարհին։ Լինդան նաև ընդգծել է՝ ներումն իր ամուսնուն կվերադարձնի ընտանիք, որտեղ նրան սիրում ու կարոտում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էուլջեքչյանի վիճակը բանտում կտրուկ վատացել է։ Նա չի կարողանում քայլել, կարիք ունի անվասայլակի, որը չի տրամադրվում։ Նրան տարել են բժշկի մոտ, բայց նա դեղորայք չի ստանում։ Նրա միջազգային փաստաբանները բազմիցս դիմել են միջազգային տարբեր կառույցների։
Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Նրան առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։
Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։
Լրահոս
0