https://arm.sputniknews.ru/20251126/vigen-euljeqchjani-nerkajacucichnery-namak-en-grel-dvonald-trampin-96262706.html
Վիգեն Էուլջեքչյանի ներկայացուցիչները նամակ են գրել Դոնալդ Թրամփին
Վիգեն Էուլջեքչյանի ներկայացուցիչները նամակ են գրել Դոնալդ Թրամփին
Sputnik Արմենիա
Սա առաջին անգամը չէ, որ փաստաբանները դիմում են միջազգային կառույցներին։ 26.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-26T23:29+0400
2025-11-26T23:29+0400
2025-11-27T01:28+0400
վիգեն էուլջեքչյան
լիբանան
հայ գերիներ, անհետ կորածներ
բաքու
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0b/27507445_0:0:1600:900_1920x0_80_0_0_16894b126218a3a3ce0582f6f8198e94.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik․ Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի ներկայացուցիչները նամակ են գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` խնդրելով միջնորդնել, որ նա ազատ արձակվի բանտից։Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էուլջեքչյանի ընտանիքի մտերիմ, «Պայքար» թերթի խմբագրակազմի անդամ Բայդզիգ Քալաջյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Էուլջեքչյանի վիճակը բանտում կտրուկ վատացել է։ Նա չի կարողանում քայլել, կարիք ունի անվասայլակի, որը չի տրամադրվում։ Նրան տարել են բժշկի մոտ, բայց նա դեղորայք չի ստանում։ Նա մնում է առանց բժշկական օգնության՝ մարդասիրական տարրական նորմերի խախտմամբ։Քալաջյանը տեղեկացրեց, որ սա առաջին անգամը չէ, որ փաստաբանները դիմում են միջազգային կառույցներին։ Այս անգամ որոշեցին նամակները կրկին ուղարկել` նշելով նաև Էուլջեքչյանի առողջական վիճակի վատթարացումը։Այս պահին Էուլջեքչյանների ընտանիքը Բեյրութում է բնակվում։ Նրա կինը `Լինդա Էուլջեքչյանը փոքրիկ խանութ է բացել, որպեսզի կարողանա գումար վաստակել ընտանիքի կարիքները հոգալու համար։ Կատարվածը կամայական է․ Վիգեն Էուլջեքչյանի փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի աշխատանքային խմբինՀիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Նրան առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։
լիբանան
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0b/27507445_159:0:1359:900_1920x0_80_0_0_1425317a5036664b4c90a05595bff738.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիգեն էուլջեքչյան, լիբանան, հայ գերիներ, անհետ կորածներ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական
վիգեն էուլջեքչյան, լիբանան, հայ գերիներ, անհետ կորածներ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Վիգեն Էուլջեքչյանի ներկայացուցիչները նամակ են գրել Դոնալդ Թրամփին
23:29 26.11.2025 (Թարմացված է: 01:28 27.11.2025) Սա առաջին անգամը չէ, որ փաստաբանները դիմում են միջազգային կառույցներին։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik․ Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի ներկայացուցիչները նամակ են գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` խնդրելով միջնորդնել, որ նա ազատ արձակվի բանտից։
Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էուլջեքչյանի ընտանիքի մտերիմ, «Պայքար» թերթի խմբագրակազմի անդամ Բայդզիգ Քալաջյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էուլջեքչյանի վիճակը բանտում կտրուկ վատացել է։ Նա չի կարողանում քայլել, կարիք ունի անվասայլակի, որը չի տրամադրվում։ Նրան տարել են բժշկի մոտ, բայց նա դեղորայք չի ստանում։ Նա մնում է առանց բժշկական օգնության՝ մարդասիրական տարրական նորմերի խախտմամբ։
Քալաջյանը տեղեկացրեց, որ սա առաջին անգամը չէ, որ փաստաբանները դիմում են միջազգային կառույցներին։ Այս անգամ որոշեցին նամակները կրկին ուղարկել` նշելով նաև Էուլջեքչյանի առողջական վիճակի վատթարացումը։
«Նա ընտանիքի հետ էլ հիմա չի կարողանում հաճախ խոսել, Կարմիր խաչն էլ չի տեսակցում նրան... Վերջին անգամ իմացանք, որ անվասայլակի կարիք ունի, բայց նա այս պահին փաստորեն զրկված է նաև բժշկական օգնությունից»,– նշեց Քալաջյանը։
Այս պահին Էուլջեքչյանների ընտանիքը Բեյրութում է բնակվում։ Նրա կինը `Լինդա Էուլջեքչյանը փոքրիկ խանութ է բացել, որպեսզի կարողանա գումար վաստակել ընտանիքի կարիքները հոգալու համար։
Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Նրան առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։
Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին
20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։