https://arm.sputniknews.ru/20251216/shish-brnvoghy-durs-e-mnacel-qpi-nakhyntrakan-cucakic-hraparak-96921154.html
«Շիշ բռնողը» դուրս է մնացել ՔՊ–ի նախընտրական ցուցակից. «Հրապարակ»
«Շիշ բռնողը» դուրս է մնացել ՔՊ–ի նախընտրական ցուցակից. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած 380 թեկնածուի մի մասն արդեն անցել է 20– հոգանոց վարչության «քավարանով»։ 16.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-16T09:27+0400
2025-12-16T09:27+0400
2025-12-16T09:29+0400
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
«քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ընտրություններ
հայկ սարգսյան
կարեն սարուխանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95386077_0:0:1501:844_1920x0_80_0_0_8b6b295409a4d21752bfc47e266c5f1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դուրս է մնացել նախընտրական ցուցակից: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:Ավելի վաղ թերթը գրել էր, որ ՔՊ վարչությունն ավարտել է պատգամավորության թեկնածուների հայտերի հավաքագրումը և անցած շաբաթվանից «քաստինգ» է իրականացնում` կանչում են, հարցեր տալիս, անկետաներ ուսումնասիրում։Նշվում է, որ վարչությունից ընդամենը 3 հոգի են կողմ եղել, որ Սարգսյանի անունն ընդգրկվի ցուցակում, մյուսները մերժել են։ Մյուս անձը, որին մերժել են՝ գյումրեցի Կարեն Սարուխանյանն է, որին անցած տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղարկել էր թմրանյութի թեստ հանձնելու:Հիշեցնենք` Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։ «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցական ցուցակով իր թեկնածությունն է առաջադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, կալանքի տակ է հունիսի 18–ից։ՀՀ–ն դեպի թակարդ տարած ուժերը ընտրությունների արդյունքում պետք է դուրս մղվեն. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95386077_56:0:1389:1000_1920x0_80_0_0_33be87d36fad1aedb45c58f46cb18364.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, ընտրություններ, հայկ սարգսյան, կարեն սարուխանյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, ընտրություններ, հայկ սարգսյան, կարեն սարուխանյան
«Շիշ բռնողը» դուրս է մնացել ՔՊ–ի նախընտրական ցուցակից. «Հրապարակ»
09:27 16.12.2025 (Թարմացված է: 09:29 16.12.2025) Նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած 380 թեկնածուի մի մասն արդեն անցել է 20– հոգանոց վարչության «քավարանով»։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դուրս է մնացել նախընտրական ցուցակից: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
Ավելի վաղ թերթը գրել էր, որ ՔՊ վարչությունն ավարտել է պատգամավորության թեկնածուների հայտերի հավաքագրումը և անցած շաբաթվանից «քաստինգ» է իրականացնում` կանչում են, հարցեր տալիս, անկետաներ ուսումնասիրում։
«Նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած 380 թեկնածուի մի մասն արդեն անցել է 20– հոգանոց վարչության «քավարանով»։ Տեղեկացանք, որ արդեն մի քանիսին «կտրել» են քննությունից։ Դուրս է մնացել «շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը, որի անունը կապվում է քրեական ենթամշակույթ կրողների և աղմկոտ պատմությունների, մասնավորապես` հայտնի հեղինակություն Չաղ Ռուստամի հետ»,- գրում է պարբերականը:
Նշվում է, որ վարչությունից ընդամենը 3 հոգի են կողմ եղել, որ Սարգսյանի անունն ընդգրկվի ցուցակում, մյուսները մերժել են։ Մյուս անձը, որին մերժել են՝ գյումրեցի Կարեն Սարուխանյանն է, որին անցած տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղարկել էր թմրանյութի թեստ հանձնելու:
Հիշեցնենք` Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։ «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցական ցուցակով իր թեկնածությունն է առաջադրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև
«Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, կալանքի տակ է հունիսի 18–ից։