00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ է մատուցում Սիոն արքեպիսկոպոսը. ներկա է Նիկոլ Փաշինյանը

Բաժանորդագրվել
Արմավիրի թեմի առաջնորդի հետ պատարագ է մատուցում նաև անցած շաբաթ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցած՝ Արմավիրի թեմից տեր Մկրտիչ Մուշադյանը։
Արմավիրի մարզի Այգեշատի սուրբ Գևորգ եկեղեցում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, պատարագ է մատուցում Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը։ Նրան օգնում է անցած շաբաթ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցած՝ Արմավիրի թեմի քահանա տեր Մկրտիչ Մուշադյանը։
Տեր Մկրտիչ Մուշադյանը անցած շաբաթ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում զեղչել էր Կաթողիկոսի և Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7–ին պատարագի էր մասնակցել Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցում` Սուրբ Աստվածածնի տաճարում, որը հայտնի է նաև Յոթ Վերք անունով։ Շիրակի թեմի հոգևորականները հայտարարել էին, որ չեն պատրաստվում պատարագ մատուցել` Փաշինյանի ցանկությամբ զեղչելով Վեհափառի անունը, ինչից հետո կապարակնքեցին եկեղեցին և երեկոյան հանձնեցին ուժայիններին։ Դեկտեբերի 7–ին Յոթ Վերքում պատարագիչը Արմավիրի թեմից Մկրտիչ քահանա Մուշադյանն էր։
Մասնակցում էին նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Լրահոս
0