00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:03
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ԱԷԿ-ը ԽՍՀՄ–ի լավագույն ատոմային նախագիծն է. «Ռոսատոմի» ղեկավար

Բաժանորդագրվել
«Ռոսատոմը» գործընկերներին «հրավիրում է» ատոմային էներգետիկայի չորրորդ սերունդ։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. «Ռոսատոմ» կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը խոշոր երկրաշարժից հետո կանգուն մնացած Հայկական ԱԷԿ-ն անվանել է Խորհրդային Միության լավագույն ատոմային նախագիծը։ Նա այդ մասին խոսել է «Ատոմ թանգարանում։
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Միխայիլ Միշուստինը, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Տուրչինը, Օլժաս Բեկտենովը, Ադիլբեկ Կասիմալիևը և Կոխիր Ռասուլզոդան, այսօր այցելել են Մոսկվայի Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) գտնվող «Ատոմ» թանգարան և ծանոթացել ցուցանմուշներին։
Մասնավորապես Լիխաչովը հիշեցրել է ՋՋԷՌ-440 սեյսմակայուն ռեակտորների հենքով Հայկական ԱԷԿ-ի պատմությունը, որը 1988 թվականին կանգուն էր մնացել Սպիտակի երկրաշարժի ժամանակ և որի աշխատանքը դադարեցվել էր։ Սակայն երկրորդ էներգաբլոկը հետագայում վերականգնվել էր և վերագործարկվել։
«Սա պարզապես մեր հպարտությունն է։ Սա Խորհրդային Միության լավագույն ատոմային նախագիծն է, որը մինչ օրս գործում է», – ասել է Լիխաչովը։
Նա հավելել է, որ ԱԷԿ-ի գործող բլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը: ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթաց սկսելու մասին։
«Գրեթե յուրաքանչյուր եռամսյակ ես անհանգստացնում եմ Նիկոլ Վովաևիչին (Փաշինյան, ՀՀ վարչապետ) և ասում`Նիկոլ Վովաևիչ, ե՞րբ մոտենանք, մենք պատրաստ ենք լուծել ամեն ինչ»,– հավելել է Լիխաչովը։
Հայաստանում տրամաբանականը կլիներ ռուսական նախագծով էներգաբլոկ կառուցել. ՄԱԳԱՏԷ–ի փոխտնօրեն
Նա նաև պատմել է, որ «Ռոսատոմը» գործընկերներին «հրավիրում է» ատոմային էներգետիկայի չորրորդ սերունդ, որը ենթադրում է ջրային տեխնոլոգիաների, արագ նեյտրոնային ռեակտորների զարգացում, ինչպես նաև միջուկային վառելիքի ցիկլի մշակում։
«Սա անվտանգության բոլորովին նոր մակարդակ է, սա թափոններից զերծ արտադրություն է, այն հարյուրապատիկ կրճատում է ուրանի պահանջարկը: Այսպիսով մենք մեզ հազարամյակներով կապահովենք հետախուզված հանքավայրերով», – ընդգծել է Լիխաչովը։
Հիշեցնենք` 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր ստորագրեցին կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին (իշխանությունները ցանկանում են մինչ այդ նոր կայան կառուցել)։ Գործող ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ մեկ երրորդը։
ՀՀ-ն ակտիվորեն երկխոսություն է վարում ՌԴ–ի հետ մոդուլային ԱԷԿ-ների վերաբերյալ․ Փաշինյան
Լրահոս
0