https://arm.sputniknews.ru/20250926/hh-n-aktivvoren-erkkhvosutjun-e-varum-rdi-het-mvodulajin-aek-neri-veraberjal-pashinjan-93906881.html
ՀՀ-ն ակտիվորեն երկխոսություն է վարում ՌԴ–ի հետ մոդուլային ԱԷԿ-ների վերաբերյալ․ Փաշինյան
ՀՀ-ն ակտիվորեն երկխոսություն է վարում ՌԴ–ի հետ մոդուլային ԱԷԿ-ների վերաբերյալ․ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանը փնտրում է երկրի համար փոքր մոդուլային ատոմակայանների նախագծեր։ 26.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-26T02:39+0400
2025-09-26T02:39+0400
2025-09-26T02:55+0400
ատոմակայան
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
ատոմային էներգետիկա
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93905239_0:0:3078:1731_1920x0_80_0_0_17e9675fd4aebc181ad2bbb49c457ebd.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ակտիվորեն երկխոսություն է վարում Ռուսաստանի հետ մոդուլային ատոմակայանների տարբերակների վերաբերյալ։ Այս մասին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ ատոմային էներգետիկայի դերը մեծանում է, և համաշխարհային մասշտաբով ատոմային էներգիան արդեն համարվում է կանաչ էներգետիկայի տարբերակ։ Ատոմային էներգիան նույնպես շատ կարևոր է Հայաստանի համար։ՀՀ վարչապետի խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները, ընդհանուր առմամբ, կայուն զարգանում են։ Այս տարի երկու երկրների առևտրաշրջանառության մեջ նկատվել է աննշան անկում՝ պայմանավորված որոշակի համաշխարհային գործընթացներով։ Այնուամենայնիվ, Փաշինյանը կարծում է, որ երկու կողմերը կարող են աշխատել՝ ապահովելով փոխադարձ առևտրի շարունակի աճի տեմպ, որը նախանշվել է 2023 և 2024 թվականներին։Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, և կողմերը միշտ էլ շատ բան ունեն քննարկելու։Ինչպես արդե հայտնել ենք, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպմանը ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխարտգործնախարար Դմիտրի Լյուբինսկին, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը և «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։Թանկ ու ռիսկային. մասնագետը` ԱՄՆ–ի հետ Հայաստանի էներգետիկ համագործակցության մասինՀայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։Հիշեցնենք` Փաշինյանը Մոսկվա է մեկնել` մասնակցելու սեպտեմբերի 25-28-ը կայանալիք «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովին։ Այն նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի:Համաժողովին մասնակցում են ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93905239_0:0:2732:2048_1920x0_80_0_0_e3a98c0a15cd5a66a9b927cf9f383f14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ատոմակայան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, ատոմային էներգետիկա, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
ատոմակայան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, ատոմային էներգետիկա, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
ՀՀ-ն ակտիվորեն երկխոսություն է վարում ՌԴ–ի հետ մոդուլային ԱԷԿ-ների վերաբերյալ․ Փաշինյան
02:39 26.09.2025 (Թարմացված է: 02:55 26.09.2025) ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանը փնտրում է երկրի համար փոքր մոդուլային ատոմակայանների նախագծեր։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ակտիվորեն երկխոսություն է վարում Ռուսաստանի հետ մոդուլային ատոմակայանների տարբերակների վերաբերյալ։ Այս մասին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ատոմային էներգետիկայի դերը մեծանում է, և համաշխարհային մասշտաբով ատոմային էներգիան արդեն համարվում է կանաչ էներգետիկայի տարբերակ։ Ատոմային էներգիան նույնպես շատ կարևոր է Հայաստանի համար։
«Դուք ճիշտ նշեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ և աշխատում ենք Հայկական ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ Այժմ մենք աշխատում ենք և փնտրում ենք Հայաստանի համար հարմար փոքր մոդուլային ատոմակայանների նախագծեր։ Եվ, իհարկե, մենք նաև շատ ակտիվորեն երկխոսություն ենք վարում Ռուսաստանի Դաշնության հետ այս հարցի շուրջ։ Մենք շատ արդյունավետորեն համագործակցում ենք «Ռոսատոմ» կորպորացիայի հետ», - ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները, ընդհանուր առմամբ, կայուն զարգանում են։ Այս տարի երկու երկրների առևտրաշրջանառության մեջ նկատվել է աննշան անկում՝ պայմանավորված որոշակի համաշխարհային գործընթացներով։ Այնուամենայնիվ, Փաշինյանը կարծում է, որ երկու կողմերը կարող են աշխատել՝ ապահովելով փոխադարձ առևտրի շարունակի աճի տեմպ, որը նախանշվել է 2023 և 2024 թվականներին։
Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, և կողմերը միշտ էլ շատ բան ունեն քննարկելու։
Ինչպես արդե հայտնել ենք, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպմանը ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխարտգործնախարար Դմիտրի Լյուբինսկին, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը և «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք` Փաշինյանը Մոսկվա է մեկնել` մասնակցելու սեպտեմբերի 25-28-ը կայանալիք «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովին։ Այն նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի:
Համաժողովին մասնակցում են ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ: