https://arm.sputniknews.ru/20251211/ynddimutjan-kvoghmic-miasnakan-pajqar-mghelu-khndir-ka-serzh-sargsjan-96782081.html
Ընդդիմության կողմից միասնական պայքար մղելու խնդիր կա. Սերժ Սարգսյան
Ընդդիմության կողմից միասնական պայքար մղելու խնդիր կա. Սերժ Սարգսյան
Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի խոսքով` ՀՀԿ–ն սպասում է Ամենայն հայոց կաթողիկոսի հորդորին։ 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T18:00+0400
2025-12-11T18:00+0400
2025-12-11T18:05+0400
հայաստան
սերժ սարգսյան
ընդդիմություն
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69084350_0:35:1280:755_1920x0_80_0_0_9a09a18f7c7535bb8a22151a278fd71b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը համակարծիք չէ, որ ընդդիմադիր ուժերը լուռ հետևում են իշխանության հակաեկեղեցական արշավին։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` միաժամանակ նշելով, որ ուժերը միավորելու կարիք կա։Սարգսյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Հանրապետականն սպասում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հորդորին։«Մենք պատրաստ ենք Վեհափառի հորդորով ցանկացած գործողության։ Մենք ինքնագլուխ՝ եկեղեցու հետ կապված գործողություն չենք անելու»,– ասաց նա։3–րդ նախագահն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե ինչու մինչև 2018 թվականը նախկին իշխանությունները չեն կարգավորել Արցախի հարցը։«Համեմատություն անեմ։ Դա նույնն է, որ կանանցից պահանջենք ու ասենք՝ ինչո՞ւ 5 ամսում երեխա չեն ունենում։ Ո՞վ է ժամկետ դրել, թե ինչ ժամկետում պետք է լուծվի։ Մենք ամեն ինչ արել ենք, որ լուծվի դրական ելքով, իսկ ինքը (Նիկոլ Փաշինյանը. խմբ.) եկավ, ամեն ինչը հանձնեց ու լուծեց»,– շեշտեց Սարգսյանը։Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը նոյեմբերի 2-ին հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ, այդ թվում` 2011 թվականին Կազանում քննարկված փաստաթուղթը, միջնորդների` 2019 թվականին ներկայացված առաջարկները, Սերժ Սարգսյանի նամակը և այլն։ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ծավալուն հոդվածով արձագանքեց փաստաթղթերի հրապարակմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69084350_200:0:1280:810_1920x0_80_0_0_c41678a9c0a56c5634ddb4200c65efbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերժ սարգսյան, ընդդիմություն, արցախ
հայաստան, սերժ սարգսյան, ընդդիմություն, արցախ
Ընդդիմության կողմից միասնական պայքար մղելու խնդիր կա. Սերժ Սարգսյան
18:00 11.12.2025 (Թարմացված է: 18:05 11.12.2025) Սերժ Սարգսյանի խոսքով` ՀՀԿ–ն սպասում է Ամենայն հայոց կաթողիկոսի հորդորին։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը համակարծիք չէ, որ ընդդիմադիր ուժերը լուռ հետևում են իշխանության հակաեկեղեցական արշավին։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` միաժամանակ նշելով, որ ուժերը միավորելու կարիք կա։
«Չեմ կարծում, որ բոլոր ընդդիմադիր ուժերը հետևում ու դրանից հաճույք են ստանում։ Այո, այդ խնդիրը կա՝ միասնական պայքար մղելու, բայց, ցավոք սրտի, դեռևս չի ստացվում։ Հիմա դուք ուզում եք, որ ես ուրիշների նման ընդդիմադիրներին քննադատե՞մ»,– ասաց նա։
Սարգսյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Հանրապետականն սպասում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հորդորին։
«Մենք պատրաստ ենք Վեհափառի հորդորով ցանկացած գործողության։ Մենք ինքնագլուխ՝ եկեղեցու հետ կապված գործողություն չենք անելու»,– ասաց նա։
3–րդ նախագահն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե ինչու մինչև 2018 թվականը նախկին իշխանությունները չեն կարգավորել Արցախի հարցը։
«Համեմատություն անեմ։ Դա նույնն է, որ կանանցից պահանջենք ու ասենք՝ ինչո՞ւ 5 ամսում երեխա չեն ունենում։ Ո՞վ է ժամկետ դրել, թե ինչ ժամկետում պետք է լուծվի։ Մենք ամեն ինչ արել ենք, որ լուծվի դրական ելքով, իսկ ինքը (Նիկոլ Փաշինյանը. խմբ.) եկավ, ամեն ինչը հանձնեց ու լուծեց»,– շեշտեց Սարգսյանը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը նոյեմբերի 2-ին
հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ, այդ թվում` 2011 թվականին Կազանում քննարկված փաստաթուղթը, միջնորդների` 2019 թվականին ներկայացված առաջարկները, Սերժ Սարգսյանի նամակը և այլն։
Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ծավալուն հոդվածով արձագանքեց փաստաթղթերի հրապարակմանը։