https://arm.sputniknews.ru/20251211/menq-ejmiatsni-het-enq-akcia-mvoskvajum-hajastani-despanatan-mvot-96776632.html
«Մենք Էջմիածնի հետ ենք». ակցիա Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ
«Մենք Էջմիածնի հետ ենք». ակցիա Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ
Sputnik Արմենիա
Ակցիային մասնակցել է մոտ հազար մարդ։ 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T17:01+0400
2025-12-11T17:01+0400
2025-12-11T17:02+0400
հայաստան
ռուսաստան
դեսպանատուն
եկեղեցի
բողոքի ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96773969_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2edfccf77b49e2e7d0eb13e58f9feb56.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ֆոնին այսօր ՀՀ դեսպանատան մոտ ակցիա է կազմակերպվել ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու։ «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայի կազմակերպիչներն են «Նոյի ժառանգները» հասարակական շարժումը՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի աջակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik-ի թղթակիցը։Հավաքվածները պահանջում են, որ Հայաստանի կառավարությունը դադարեցնի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և եկեղեցու մյուս հոգևորականների դեմ հարձակումները, բանտերից ազատի չորս բարձրաստիճան հոգևորականներին:Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի պետական և հասարակական կառույցների հետ փոխգործակցության ներկայացուցիչ Լևոն Մուքանյանը նշել է, որ ակցիայի մասնակիցները հանդես են գալիս «Եկեղեցին հայ ազգային ինքնության հիմքն է», «Կաթողիկոսը Եկեղեցու գլուխն է, որն ընտրվել է ժողովրդի և Աստծո կողմից», «Ամոթ եկեղեցու պառակտիչներին և դավաճաններին», «Ամոթ հոգևորականներին հետապնդող իշխանությանը», «Եկեղեցու միասնությունը ժողովրդի միասնությունն է, ժողովրդի միասնությունը՝ Հայաստանի միասնությունը» կարգախոսներով։Նա նաև հայտնել է, որ «Նոյի ժառանգներ» շարժման մոսկովյան ակցիայի հայտարարության նման տեքստերը հայկական սփյուռքի ներկայացուցիչները կհանձնեն Բելգիայում և Գերմանիայում Հայաստանի դեսպաններին, ինչպես նաև Մարսելի և Լիոնի գլխավոր հյուպատոսներին:Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Մայր աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Митингом в поддержку арестованных священнослужителей ААЦ встретили Пашиняна представители армянской диаспоры
Sputnik Արմենիա
Митингом в поддержку арестованных священнослужителей ААЦ встретили Пашиняна представители армянской диаспоры
2025-12-11T17:01+0400
true
PT0M18S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96773969_240:0:1680:1080_1920x0_80_0_0_551f285fc6ce5bb8d392ed54689cf252.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, դեսպանատուն, եկեղեցի, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ռուսաստան, դեսպանատուն, եկեղեցի, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
«Մենք Էջմիածնի հետ ենք». ակցիա Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ
17:01 11.12.2025 (Թարմացված է: 17:02 11.12.2025) Ակցիային մասնակցել է մոտ հազար մարդ։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ֆոնին այսօր ՀՀ դեսպանատան մոտ ակցիա է կազմակերպվել ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու։ «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայի կազմակերպիչներն են «Նոյի ժառանգները» հասարակական շարժումը՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի աջակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik-ի թղթակիցը։
Հավաքվածները պահանջում են, որ Հայաստանի կառավարությունը դադարեցնի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և եկեղեցու մյուս հոգևորականների դեմ հարձակումները, բանտերից ազատի չորս բարձրաստիճան հոգևորականներին:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի պետական և հասարակական կառույցների հետ փոխգործակցության ներկայացուցիչ Լևոն Մուքանյանը նշել է, որ ակցիայի մասնակիցները հանդես են գալիս «Եկեղեցին հայ ազգային ինքնության հիմքն է», «Կաթողիկոսը Եկեղեցու գլուխն է, որն ընտրվել է ժողովրդի և Աստծո կողմից», «Ամոթ եկեղեցու պառակտիչներին և դավաճաններին», «Ամոթ հոգևորականներին հետապնդող իշխանությանը», «Եկեղեցու միասնությունը ժողովրդի միասնությունն է, ժողովրդի միասնությունը՝ Հայաստանի միասնությունը» կարգախոսներով։
«Հավաքվածները ծրագրում են ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին փոխանցել հայտարարություն, որում ընդգծվում է` որ երկրի պատմության մեջ՝ նույնիսկ բռնազավթած լինելու ժամանակ, ոչ ոք երբեք ոտնձգություն չի կատարել եկեղեցիների և սրբավայրերի նկատմամբ, իսկ եկեղեցին Հայաստանի համար եղել է ժողովրդի ինքնության կենտրոնը: Բայց այսօր Հայ առաքելական եկեղեցին Փաշինյանի ռեժիմի ջանքերով դադարել է ընդունվել որպես ազգի անվերապահ հոգևոր և բարոյական հիմք: Փաշինյանը եկեղեցին ներկայացնում է որպես իշխող իշխանության քաղաքական ընդդիմախոս», - հավելել է Մուքանյանը։
Նա նաև հայտնել է, որ «Նոյի ժառանգներ» շարժման մոսկովյան ակցիայի հայտարարության նման տեքստերը հայկական սփյուռքի ներկայացուցիչները կհանձնեն Բելգիայում և Գերմանիայում Հայաստանի դեսպաններին, ինչպես նաև Մարսելի և Լիոնի գլխավոր հյուպատոսներին:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։