00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցուն վերաբերող բոլոր դիմումները ներպետական տիրույթում մերժվում են. Արա Զոհրաբյան

© Photo«Պատարագ» Հովհաննավանքում
«Պատարագ» Հովհաննավանքում - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2025
Բաժանորդագրվել
Պատարագի ընթացակարգի «խմբագրումը», փաստաբանի գնահատմամբ, նույնպես եկեղեցու ներքին գործերին ուղղակի միջամտություն է։ Իսկ, եթե դա արվում է ԱԱԾ–ի ճնշման տակ, ապա արդեն քրեական հանցագործություն է։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերին Հովհաննավանքում իշխանությունների կազմակերպած «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին քննչական մարմիններ ներկայացված դիմումները մերժվել են, բողոքարկումները առայժմ մնացել են անպատասխան. Sputnik Արմենիային հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ - խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» է մատուցել։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։
«Հովհաննավանքի մասով մենք հաղորդում էինք ներկայացրել գլխավոր դատախազին, խնդրել էինք բարձրացնել Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության հարցը։ Հիմքերը հետևյալն էին` մենք գտնում ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն Հովհաննավանքում խոչընդոտվել է կրոնական ծեսի կատարումը, ընդ որում` իշխանական կամ ծառայական լիազորություններով պայմանավորված, ինչը ավելի որակյալ է դարձնում հանցագործությունը։ Մենք կարծում ենք, որ վարչապետի, ոստիկանության, քննչական մարմնի ծառայողների, ինչպես նաև Ստեփան Ասատրյանի և այլ քաղաքական անձանց գործողություններով խոչընդոտվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը։ Մենք նաև համարել ենք, որ այստեղ կա նաև ծառայական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանցակազմ, և այդ հարցը նույնպես բարձրացրել ենք։ Բայց քննչական մարմինը քրեական վարույթ չնախաձեռնեց։ Մենք բողոքարկել ենք դատախազին, այնուհետև` դատարան։ Բողոքը մինչև հիմա էլ այս պահին դեռ դատարանում է, պատասխան չունենք»,– ասել է փաստաբանը։
Փաշինյանը չի հերքում, որ ԱԱԾ-ն կարող է քահանաներին «խնդրել» կաթողիկոսի անունը զեղչել
Քննչական կոմիտեից ու դատախազությունից բացի, Զոհրաբյանը Հովհաննավանքի դեպքերով նաև ոստիկանություն էր դիմել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովաննավանքը սեփականության իրավունքով պատկանում է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, իսկ ՀՀ կառավարության կողմից կա հատուկ սահմանված ընթացակարգ, որով սահմանվում է, որ սեփական տարածք որևէ մեկի ներխուժման կամ տարածքը սեփականատրոջ կամքին հակառակ զբաղեցնելու դեպքում սեփականատերը պետք է դիմի ոստիկանություն։
«Հիմա մենք պաշտոնապես դիմել ենք, այդ բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք դեռևս հոկտեմբերին, ոստիկանությունը ոչ Էլ որևէ քայլ արել է։ Նույնիսկ բողոք ենք ներկայացրել, վիճարկել ենք իրենց անգործությունը վերադասության կարգով։ Մի քանի օր առաջ ոստիկանության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել վարչական վարույթի նիստ, մեր ներկայացուցիչը մասնակցել է, բայց դեռ որոշումը չունենք։ Այսինքն` արդեն 2 ամիս է անցել համարյա, բայց մենք որևէ առաջընթաց այդ հարցով չունենք»,– նշում է Զոհրաբյանը։
Մեկ այլ հաղորդում իրավաբանները ներկայացրել էին դեռ հուլիսին` կապված Սահմանադրությամբ եկեղեցուն վերապահված իրավունքների խախտման հետ։ Բանն այն է, որ, ինչպես Հայաստանի Սահմանադրությամբ, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության և եկեղեցու փոխհարաբերությունների մասին» և «Կրոնական կազմակերպությունների մասին» օրենքներով, եկեղեցին անջատված է պետությունից, և պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործունեությանն ու ներքին կյանքին։
«Մինչդեռ Հայաստանի վարչապետը` Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է կաթողիկոսին փոխելու օրակարգ։ Եվ, բնականաբար, ճնշում է գործադրում եկեղեցու նկատմամբ։ Եվ մենք այս փաստով դիմել ենք դատախազություն` քրեական վարույթն նախաձեռնելու համար։ Վարույթը չի նաախաձեռնվել, իսկ բողոքարկման վերաբերյալ դատարանի որոշումը դեռևս չենք ստացել»,– հայտնեց Արա Զոհրաբյանը։
Փաստաբանը նկատում է, որ մինչ իրավական կառույցները լռում են ու փորձում են հնարավորինս ձգձգել գործընթացները, այդ ընթացքում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ նոր խախտումների դեպքեր են գրանցվում։ Պատարագի ընթացակարգի «խմբագրումը», Արա Զոհրաբյանի գնահատմամբ, նույնպես եկեղեցու ներքին գործերին, ուղղակի միջամտություն է։ Իսկ, եթե դա արվում է ԱԱԾ–ի ճնշման տակ, ապա արդեն քրեական հանցագործություն է։
«Այս ամենը ծայրից ծայր անօրինականություն է, բայց ներպետական տիրույթում, այսպես ասեմ, շանսերը որևէ բանի հասնելու, շատ փոքր են։ Ինչպես արդեն ասացի` մենք հաղորդումներ ենք ներկայացրել տարբեր առիթներով, որոնք մերժվում են, բայց մենք շարունակում ենք բողոքարկումներով գնալ առաջ, վերադասության բողոքներ ենք ներկայացնում, արձանագրում ենք բոլոր մեղավորներին։ Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է։ Իսկ այս պահին մեր քայլերը` որպես իրավաբան կատարում ենք հոգևորականների հետ կապված, նրանց նկատմամբ ճնշումներ կան, հարցաքննությունների են կանչում, տարբեր բաներ են անում, փորձում ենք նրանց շահերը պաշտպանել»,– վստահեցնում է Զոհրաբյանը։
Ժողովուրդը չպաշտպանեց Փաշինյանին և կանգնեց կաթողիկոսի կողքին. Նարեկ Կարապետյան
Դեկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելու և դրանից հետո, իր ձևակերպմամբ` եկեղեցին նորոգելու ճանապարհային քարտեզ է ներկայացրել։
Մինչ այդ Փաշինյանը ֆեյսբուքում երկու այլ գրառում էր արել՝ նոր փոփոխություն առաջարկելով եկեղեցական ծիսակարգում։
«Կարծում եմ` ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10։55-ին, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,–գրել է Փաշինյանը։ Երկրորդ հրապարակման մեջ վարչապետն առաջարկել է բոլոր եկեղեցիներում տեղադրել ՀՀ դրոշը։
Լրահոս
0