https://arm.sputniknews.ru/20251027/skandalajin-patarag-hvovhannavanqum-vovqer-en-kargalujts-qahanaji-het-pataragich-eghel-95158998.html
Սկանդալային «պատարագ» Հովհաննավանքում. ովքե՞ր են կարգալույծ քահանայի հետ «պատարագիչ» եղել
Սկանդալային «պատարագ» Հովհաննավանքում. ովքե՞ր են կարգալույծ քահանայի հետ «պատարագիչ» եղել
Sputnik Արմենիա
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայ Առաքելական եկեղեցու տարածքում պառակտիչ պատարագ է մատուցվել։ ՀՀ վարչապետը, որը գլխավորում է եկեղեցու հոգևոր վերնախավի... 27.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-27T22:21+0400
2025-10-27T22:21+0400
2025-10-27T22:21+0400
հովհաննավանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95153651_0:0:1600:901_1920x0_80_0_0_145359eb6a38bcb5fe24d27105872826.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հովհաննավանքում կիրակնօրյա արարողությունը գրավեց բոլորի ուշադրությունը, բայց եթե կարգալույծ լինելու առաջին օրը՝ հոկտեմբերի 21–ին, Հովհաննավանքի վանահայր Ստեփան Ասատրյանը միայնակ պսակադրության կարգ անցկացրեց, ապա այս անգամ` ՀՀ վարչապետի կազմակերպած միջոցառմանը, պետք է մասնակցեին նաև այլ անձինք:Հրապարակված տեսանյութերի և լուսանկարների հիման վրա Sputnik Արմենիան փորձել է հասկանալ, թե ովքեր են կարգալույծ եղած և Մայր աթոռի որոշումը չընդունած Ստեփան Ասատրյանի հետ (նախկինում` հայր Արամ) մասնակցել այդ արարողությանը և պղծել Հաղորդության խորհուրդը։Դատելով գրառումներից՝ կարգալույծ եղած Ասատրյանի հետ Հովհաննավանքում «պատարագը» մատուցել է Հաղարծինի գործող քահանա տեր Տարոն Հունանյանը: Ավելի վաղ նա հրապարակային աջակցություն էր հայտնել Ստեփան Ասատրյանին։ Տեր Տարոն քահանա Հունանյանին կարգալույծ անելու հարցը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնաժողովի օրակարգում է: Նա հանձնաժողովի նիստերից ոչ մեկին չի ներկայացել։«Պատարագին» մասնակից են եղել ևս երկուսը՝ նախկին սարկավագներ Ռոբերտ Աղազարյանը և Արթուր Կարապետյանը` չնայած նախկին, բայց սարկավագի հանդերձանքով և ուրարով: Ռոբերտ Աղազարյանը, որը վաղուց իրեն չի նույնականացնում Սուրբ Էջմիածնի հետ, արդեն հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին համեմատել էր Տիրամոր հետ, իսկ սոցցանցի իր էջի գլխավոր նկար էր ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լոգոն։Երկրորդ սարկավագը Արթուր Կարապետյանն է, որը բազմիցս Հանրային հեռուստատեսությանը և իշխանամետ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կոպիտ արտահայտություններ է թույլ տվել Գարեգին Բ կաթողիկոսի հասցեին՝ մերժելով ընդունել նրան որպես երկրի հոգևոր առաջնորդ:Sputnik Արմենիային նաև հայտնի է դարձել, որ կիրակնօրյա ներկայացման մյուս մասնակիցները դպիրներ են։ Նրանց նույնականացնել չի հաջողվել. հնարավոր է՝ ճեմարանի շրջանավարտներ են, որոնք հոգևոր որևէ կարգ չեն ստացել։ Ներգրավված են եղել նաև երեխաներ, որոնք ասմունքողի դերում են եղել։Ինչ վերաբերում է երգչախմբին, որը երեկ հոգևոր երգեր էր կատարում, ապա, ինչպես Sputnik Արմենիային ասաց Հովհաննավանքի քահանա տեր Սարգիս Սարգսյանը, Հովհաննավանքն իր երգչախումբը չունի, այն հիմնականում կազմվել է Օհանավան գյուղի բնակիչներից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95153651_134:0:1555:1066_1920x0_80_0_0_88b8302839f71a2dda8640d03a66613e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովհաննավանք
Սկանդալային «պատարագ» Հովհաննավանքում. ովքե՞ր են կարգալույծ քահանայի հետ «պատարագիչ» եղել
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայ Առաքելական եկեղեցու տարածքում պառակտիչ պատարագ է մատուցվել։ ՀՀ վարչապետը, որը գլխավորում է եկեղեցու հոգևոր վերնախավի վրա հարձակումները, պաշտոնապես հայտարարել է Մայր Աթոռի «ազատագրման» մեկնարկի մասին։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հովհաննավանքում կիրակնօրյա արարողությունը գրավեց բոլորի ուշադրությունը, բայց եթե կարգալույծ լինելու առաջին օրը՝ հոկտեմբերի 21–ին, Հովհաննավանքի վանահայր Ստեփան Ասատրյանը միայնակ պսակադրության կարգ անցկացրեց, ապա այս անգամ` ՀՀ վարչապետի կազմակերպած միջոցառմանը, պետք է մասնակցեին նաև այլ անձինք:
Հրապարակված տեսանյութերի և լուսանկարների հիման վրա Sputnik Արմենիան փորձել է հասկանալ, թե ովքեր են կարգալույծ եղած և Մայր աթոռի որոշումը չընդունած Ստեփան Ասատրյանի հետ (նախկինում` հայր Արամ) մասնակցել այդ արարողությանը և պղծել Հաղորդության խորհուրդը։
Դատելով գրառումներից՝ կարգալույծ եղած Ասատրյանի հետ Հովհաննավանքում «պատարագը» մատուցել է Հաղարծինի գործող քահանա տեր Տարոն Հունանյանը: Ավելի վաղ նա հրապարակային աջակցություն էր հայտնել Ստեփան Ասատրյանին։ Տեր Տարոն քահանա Հունանյանին կարգալույծ անելու հարցը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնաժողովի օրակարգում է: Նա հանձնաժողովի նիստերից ոչ մեկին չի ներկայացել։
«Պատարագին» մասնակից են եղել ևս երկուսը՝ նախկին սարկավագներ Ռոբերտ Աղազարյանը և Արթուր Կարապետյանը` չնայած նախկին, բայց սարկավագի հանդերձանքով և ուրարով: Ռոբերտ Աղազարյանը, որը վաղուց իրեն չի նույնականացնում Սուրբ Էջմիածնի հետ, արդեն հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին համեմատել էր Տիրամոր հետ, իսկ սոցցանցի իր էջի գլխավոր նկար էր ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լոգոն։
Երկրորդ սարկավագը Արթուր Կարապետյանն է, որը բազմիցս Հանրային հեռուստատեսությանը և իշխանամետ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կոպիտ արտահայտություններ է թույլ տվել Գարեգին Բ կաթողիկոսի հասցեին՝ մերժելով ընդունել նրան որպես երկրի հոգևոր առաջնորդ:
Sputnik Արմենիային նաև հայտնի է դարձել, որ կիրակնօրյա ներկայացման մյուս մասնակիցները դպիրներ են։ Նրանց նույնականացնել չի հաջողվել. հնարավոր է՝ ճեմարանի շրջանավարտներ են, որոնք հոգևոր որևէ կարգ չեն ստացել։ Ներգրավված են եղել նաև երեխաներ, որոնք ասմունքողի դերում են եղել։
Ինչ վերաբերում է երգչախմբին, որը երեկ հոգևոր երգեր էր կատարում, ապա, ինչպես Sputnik Արմենիային ասաց Հովհաննավանքի քահանա տեր Սարգիս Սարգսյանը, Հովհաննավանքն իր երգչախումբը չունի, այն հիմնականում կազմվել է Օհանավան գյուղի բնակիչներից։