https://arm.sputniknews.ru/20251211/anglalezu-inch-vor-pastatught-e-tatevik-svoghvojany-qk-ghekavari-hajtararutjan-masin-96781064.html
Անգլալեզու ինչ-որ փաստաթուղթ է. Տաթևիկ Սողոյանը` ՔԿ ղեկավարի հայտարարության մասին
Անգլալեզու ինչ-որ փաստաթուղթ է. Տաթևիկ Սողոյանը` ՔԿ ղեկավարի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Տաթևիկ Սողոսյանի խոսքով` մեղադրական եզրակացության մեջ չկա քննչական կոմիտեի հայտնած փաստերը։ 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T17:45+0400
2025-12-11T17:45+0400
2025-12-11T17:45+0400
բագրատ սրբազան
տեր բագրատ գալստանյան
դատ
դատարան
տաթևիկ սողոյան
հհ քննչական կոմիտե
սրբազան պայքար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96290320_242:239:1600:1003_1920x0_80_0_0_4b932c5e0572a487b2858ecee3992c28.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ թղթերի մասին է խոսել ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը, երբ հրապարակայնորեն մեղադրում էր սրբազանին։Նշենք, որ նոյեմբերի 5-ին ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ գրավոր ապացույցներ կան, որ «Սրբազան պայքարի» գործով անցնող անձինք իրենք իրենց արարքը որակել են ահաբեկչություն։ Բագրատ սրբազանը դատական մի քանի նիստում հերքել էր՝ ասելով, որ նման բան գրողին պետք է ոչ թե դատարան, այլ հոգեբուժարան տանեին։ Բուն դատական նիստին Բագրատ սրբազանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ո՛չ իր հրապարակային, ո՛չ գրավոր դիմումների ի պատասխան ՔԿ-ի ղեկավարը չի պարզաբանել իր կողմից անհիմն մեղադրանքը։Նշենք, որ այսօր դատական նիստը հետաձգվեց, քանի որ ներկա չէր փաստաբաններից Ալեքսանդր Կոչուբաևը, իսկ դատարանում քննարկվելու էր ապացույցների ծավալի հարցը։Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 18–ին, ժամը 15:30-ին։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր 3 ամսով։ Նոյեմբերի 13–ին երկարացվեց ևս երեք ամսով։Հավելենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96290320_90:0:1511:1066_1920x0_80_0_0_b5ea1f4787cc23c112596081c47f60e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, դատ, դատարան, տաթևիկ սողոյան, հհ քննչական կոմիտե, սրբազան պայքար
բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, դատ, դատարան, տաթևիկ սողոյան, հհ քննչական կոմիտե, սրբազան պայքար
Անգլալեզու ինչ-որ փաստաթուղթ է. Տաթևիկ Սողոյանը` ՔԿ ղեկավարի հայտարարության մասին
Տաթևիկ Սողոսյանի խոսքով` մեղադրական եզրակացության մեջ չկա քննչական կոմիտեի հայտնած փաստերը։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ թղթերի մասին է խոսել ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը, երբ հրապարակայնորեն մեղադրում էր սրբազանին։
Նշենք, որ նոյեմբերի 5-ին ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ գրավոր ապացույցներ կան, որ «Սրբազան պայքարի» գործով անցնող անձինք
իրենք իրենց արարքը որակել են ահաբեկչություն։ Բագրատ սրբազանը դատական մի քանի նիստում հերքել էր՝ ասելով, որ նման բան գրողին պետք է ոչ թե դատարան, այլ հոգեբուժարան տանեին։
«Անգլալեզու ինչ-որ փաստաթուղթ է, որը Բագրատ սրբազանի կեցավայրի խուզարկությամբ հայտնաբերվել է նամակների տրցակից։ Հայտնի չէ՝ ինչպես է այն այնտեղ հայտնվել։ Բացատրեմ, որ հանրությանն էլ պարզ լինի. 2024 թվականին շարժման ժամանակ, երբ Կիրանցից Երևան էին գալիս, հարյուրավոր մարդիկ մոտենում էին ու սրբազանին կամ նրա աջակիցներին թղթեր փոխանցում, մարդիկ, ելնելով քաղաքավարությունց, վերցնում էին։ Այսինքն՝ ամեն մեկը ՀՀ փրկության իր պլանն էր ներկայացնում, և այդ թղթերից ինչ-որ տեղ մնացել է։ Բայց ԱԺ-ում քննչական կոմիտեի ղեկավարն ասում է, որ սրբազանի ձեռքով է գրված, ինչն անհեթեթություն է։ Անգամ իր քննիչներն այդ ամենը չեն դրել մեղադրանքի եզրակացության հիմքում»,– ասաց նա։
Բուն դատական նիստին Բագրատ սրբազանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ո՛չ իր
հրապարակային, ո՛չ գրավոր դիմումների ի պատասխան ՔԿ-ի ղեկավարը չի պարզաբանել իր կողմից անհիմն մեղադրանքը։
Նշենք, որ այսօր դատական նիստը հետաձգվեց, քանի որ ներկա չէր փաստաբաններից Ալեքսանդր Կոչուբաևը, իսկ դատարանում քննարկվելու էր ապացույցների ծավալի հարցը։
Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 18–ին, ժամը 15:30-ին։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը
երկարաձգվել էր 3 ամսով։ Նոյեմբերի 13–ին
երկարացվեց ևս երեք ամսով։
Հավելենք, որ ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։