00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ ու ՀԿ-ներ դատապարտում են իշխանություններին

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2025
Բաժանորդագրվել
Նրանք անընդունելի են համարում իշխանության կողմից եկեղեցու ավանդույթի, ծեսերի, խորհուրդների, նվիրապետական կարգի և եկեղեցական կյանքի այլ ոլորտների կամայական խմբագրման կամ փոփոխության ենթարկելու փորձերը։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շարունակում են միջամտել եկեղեցու գործունեության ինքնավարությանը և ազատությանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, Կրոնի կամ համոզմունքի ազատության միջազգային նորմերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումները։ Այդ մասին այսօր հայտարարություն են տարածել մի շարք հասարակական գործիչներ, այդ թվում` լրագրող–հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը, ինչպես նաև արևմտյան դրամաշնորհներով աշխատող մի շարք ՀԿ–ներ։
Նրանք դատապարտում են ՀՀ իշխանությունների գործողությունները, որոնք խաթարում են եկեղեցու ինքնավարութունը։
«Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական ՀԿ–ներս և անհատներս, մեր խոր մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում ՀՀ–ում տեղ գտած արատավոր իրադարձությունների վերաբերյալ։ Այսօր ականատես ենք լինում ՀՀ Սահմանադրության, իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և դատաիրավական համակարգի մարմինների անկախության ոտնահարումների, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ինքնավարության՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանված իրավունքի կոպիտ խախտմանը»,– ասված է հայտարարության մեջ։
Իշխանության փորձերը միջամտելու եկեղեցական կառավարման մարմինների ձևավորմանը և ներքին որոշումների կայացմանը հայտարարության հեղինակներն ապօրինի և դատապարտելի են համարում:
«Անընդունելի են նաև եկեղեցու ավանդույթի, ծեսերի, խորհուրդների, նվիրապետական կարգի և եկեղեցական կյանքի այլ ոլորտների՝ դարերի ընթացքում ձևավորված կանոնի կամայական խմբագրման կամ փոփոխության ենթարկելու փորձերը»,– նշել են նրանք։
Հայտարարության հեղինակները նաև խստորեն դատապարտել են ՀՀ ուժային կառույցների, ներառյալ` ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշման գործադրումը։
Նրանք մտահոգիչ են համարել քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի գործադրումը եկեղեցու սպասավորների նկատմամբ, այդ թվում՝ կալանավորումը՝ որպես պատիժ։ Ըստ նրանց` անընդունելի են ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակվող և եկեղեցու սպասավորների նկատմամբ ատելություն ու վիրավորանք պարունակող խոսույթի ձևավորումը, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների ապօրինի տարածումը, որը կարող է խիստ բացասականորեն ազդել արդեն իսկ փխրուն հանրային համերաշխության վրա։
Ըստ այդմ, հայտարարության հեղինակները պահանջում են` ՀՀ իշխանությունից և հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ձեռնպահ մնալ եկեղեցու գործունեության ազատությունն ու ինքնավարության վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Լրահոս
0