https://arm.sputniknews.ru/20251209/arcakhi-temakan-khvorhurdy-nvor-hajtararutjun-chi-yndunel-inch-e-hraparakvel-temi-ejum-96685207.html
Արցախի թեմական խորհուրդը նոր հայտարարություն չի ընդունել․ ի՞նչ է հրապարակվել թեմի էջում
Արցախի թեմական խորհուրդը նոր հայտարարություն չի ընդունել․ ի՞նչ է հրապարակվել թեմի էջում
Sputnik Արմենիա
Խորհրդի ատենապետը շեշտում է՝ դա արվել է Արցախի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջում և կայքում, ուստի դժվար չէ ենթադրել, թե այդ հաշիվների հասանելիություն ով կամ... 09.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-09T11:48+0400
2025-12-09T11:48+0400
2025-12-09T12:19+0400
հայաստան
արցախ
վրթանես եպիսկոպոս աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87754296_0:45:1024:621_1920x0_80_0_0_79ab206ee5218a72b42e3e7a552a691a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik․ Արցախի թեմական խորհուրդը երեկ որևէ նոր հայտարարություն չի ընդունել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 8-ի երեկոյան Արցախի թեմի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությանը։Դեկտեմբերի 2-ին Արցախի թեմական խորհուրդը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ խորհուրդը նախապես տեղեկացված չի եղել թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի քայլերի մասին (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին գահընկեց անելու «շարժմանը» միանալու մասին. խմբ․), և դրանք չեն բխել թեմի միասնական դիրքորոշումից ու ներարցախյան քննարկումների տրամաբանությունից։ Դեկտեմբերի 8-ի հայտարարությունում նշվում էր, թե վերջին շրջանում Արցախի թեմական խորհուրդը որևէ հայտարարություն չի ընդունել և չի տարածել, խորհրդի առանձին անդամներ քաղաքական նպատակներով իրենց անունից արվող հայտարարությունները վերագրել են թեմական խորհրդին՝ դուրս գալով թեմակալ առաջնորդին կից խորհրդակցական այս մարմնի անդամի իրենց ունեցած լիազորությունների սահմաններից։Լեռնիկ Հովհաննիսյանը շեշտեց` դեկտեմբերի 2-ին արված հայտարարությունն արվել է խորհրդի անդամների մեծամասնությամբ, և որևէ առարկություն չի եղել։Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է հայտարարությունը տարածվել, Հովհաննիսյանն ընդգծեց՝ դա արվել է Արցախի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջում և կայքում, ուստի դժվար չէ ենթադրել, թե այդ հաշիվների հասանելություն ով կամ ովքեր ունեն նման հայտարարություն տեղադրելու համար։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87754296_57:0:942:664_1920x0_80_0_0_b84adb5e8e0a5ca0b879ddc7215f5164.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, վրթանես եպիսկոպոս աբրահամյան
հայաստան, արցախ, վրթանես եպիսկոպոս աբրահամյան
Արցախի թեմական խորհուրդը նոր հայտարարություն չի ընդունել․ ի՞նչ է հրապարակվել թեմի էջում
11:48 09.12.2025 (Թարմացված է: 12:19 09.12.2025) Խորհրդի ատենապետը շեշտում է՝ դա արվել է Արցախի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջում և կայքում, ուստի դժվար չէ ենթադրել, թե այդ հաշիվների հասանելիություն ով կամ ովքեր ունեն։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik․ Արցախի թեմական խորհուրդը երեկ որևէ նոր հայտարարություն չի ընդունել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 8-ի երեկոյան Արցախի թեմի պաշտոնական
կայքում հրապարակված հայտարարությանը։
Դեկտեմբերի 2-ին Արցախի թեմական խորհուրդը
հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ խորհուրդը նախապես տեղեկացված չի եղել թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի քայլերի մասին (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին գահընկեց անելու «շարժմանը» միանալու մասին. խմբ․), և դրանք չեն բխել թեմի միասնական դիրքորոշումից ու ներարցախյան քննարկումների տրամաբանությունից։ Դեկտեմբերի 8-ի հայտարարությունում նշվում էր, թե վերջին շրջանում Արցախի թեմական խորհուրդը որևէ հայտարարություն չի ընդունել և չի տարածել, խորհրդի առանձին անդամներ քաղաքական նպատակներով իրենց անունից արվող հայտարարությունները վերագրել են թեմական խորհրդին՝ դուրս գալով թեմակալ առաջնորդին կից խորհրդակցական այս մարմնի անդամի իրենց ունեցած լիազորությունների սահմաններից։
Լեռնիկ Հովհաննիսյանը շեշտեց` դեկտեմբերի 2-ին արված հայտարարությունն արվել է խորհրդի անդամների մեծամասնությամբ, և որևէ առարկություն չի եղել։
«Քննարկումներ են եղել, որոնց արդյունքում ծնվել է այդ հայտարարությունը, թեմական խորհրդի 8 անդամներից առնվազն 6-ն իրենց համաձայնությունն են տվել, այդ թվում՝ հեռավար ռեժիմով, քանի որ խորհրդի մի քանի անդամներ արտերկրում են, իսկ երեկ տարածվածը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը, և այդ հայտարարությունը թեմական խորհրդի հետ ընդհանրապես առնչություն չունի»,- նշեց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է հայտարարությունը տարածվել, Հովհաննիսյանն ընդգծեց՝ դա արվել է Արցախի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջում և կայքում, ուստի դժվար չէ ենթադրել, թե այդ հաշիվների հասանելություն ով կամ ովքեր ունեն նման հայտարարություն տեղադրելու համար։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։