https://arm.sputniknews.ru/20251208/verin-ev-nerqin-petutjunneri-kapy-kpastvi-pashinjany-nvor-arajark-e-arel-96649523.html
«Վերին» և «ներքին» պետությունների կապը կփաստվի․ Փաշինյանը նոր առաջարկ է արել
«Վերին» և «ներքին» պետությունների կապը կփաստվի․ Փաշինյանը նոր առաջարկ է արել
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով՝ պետք է քննարկել ՀՀ տարածքում եկեղեցիների մուտքի մոտ կամ ներսում ՀՀ պետական դրոշի առկայության հարցը։ 08.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-08T10:20+0400
2025-12-08T10:20+0400
2025-12-08T10:23+0400
նիկոլ փաշինյան
հայ առաքելական եկեղեցի
դրոշ
օրհներգ
պատարագ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0a/95663348_319:302:894:626_1920x0_80_0_0_2855c88334dacda669b3b71ab65159f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան վերլուծել է Սուրբ պատարագի տեքստը, միևնույն ժամանակ առաջարկել է ՀՀ դրոշը կախել եկեղեցիներում։Ավելի վաղ, Փաշինյանը դեկտեմբերի 7-ին Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագի մասնակցելուց հետո սոցցանցում գրել էր, թե 301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Առաջարկել էր կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։Դեկտեմբերի 8-ին էլ նա սոցցանցերում տեսանյութ է տարածել, որտեղ բացատրում է, թե ինչու է նման առաջարկով հանդես եկել։Նա նաև ընդգծեց, որ պետք է քննարկել ՀՀ տարածքում եկեղեցիների մուտքի մոտ կամ ներսում ՀՀ պետական դրոշի առկայության հարցը։ Վստահեցրեց՝ սա մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։Հիշեցնենք` երեկ Փաշինյանը պատարագի էր մասնակցում Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցում` Սուրբ Աստվածածնի տաճարում, որը հայտնի է նաև Յոթ Վերք անունով։ Շիրակի թեմի հոգևերականները հայտարարել էին, որ չեն պատրաստվում պատարագ մատուցել` Փաշինյանի ցանկությամբ հանելով Վեհափառի անունը, ինչից հետո կապարակնքեցին եկեղեցին և երեկոյան հանձնեցին ուժայիններին։ Այսօր Յոթ Վերքում պատարագիչը Արմավիրի թեմից Մկրտիչ քահանան Մուշադյանն է։Մասնակցում էին նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։Անթիլիասը ոչ կըսէ. Արամ Առաջինը քննադատել է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0a/95663348_339:231:908:658_1920x0_80_0_0_a9308aa6cc5a47de65d4696172467263.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի, դրոշ, օրհներգ, պատարագ
նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի, դրոշ, օրհներգ, պատարագ
«Վերին» և «ներքին» պետությունների կապը կփաստվի․ Փաշինյանը նոր առաջարկ է արել
10:20 08.12.2025 (Թարմացված է: 10:23 08.12.2025) Փաշինյանի խոսքով՝ պետք է քննարկել ՀՀ տարածքում եկեղեցիների մուտքի մոտ կամ ներսում ՀՀ պետական դրոշի առկայության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան վերլուծել է Սուրբ պատարագի տեքստը, միևնույն ժամանակ առաջարկել է ՀՀ դրոշը կախել եկեղեցիներում։
Ավելի վաղ, Փաշինյանը դեկտեմբերի 7-ին Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագի մասնակցելուց հետո սոցցանցում գրել էր, թե 301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Առաջարկել էր կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։
Դեկտեմբերի 8-ին էլ նա սոցցանցերում տեսանյութ է տարածել, որտեղ բացատրում է, թե ինչու է նման առաջարկով հանդես եկել։
«Ինչու եմ առաջարկում, որ կիրակնօրյա սուրբ և անմար պատարագից առաջ եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը։ Պատարագը քահանաներն այսպես են սկսում․ «Խորհուրդ խորին, անհասանելի, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը, հրեղենների դասը փառապանծ, փառքով զարդարեցիր»։ Խոսքը վերին պետության մասին է, վերին։ Պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապը «վերին» և «ներքին» պետությունների միջև»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ պետք է քննարկել ՀՀ տարածքում եկեղեցիների մուտքի մոտ կամ ներսում ՀՀ պետական դրոշի առկայության հարցը։ Վստահեցրեց՝ սա մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։
Հիշեցնենք` երեկ Փաշինյանը պատարագի էր մասնակցում Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցում` Սուրբ Աստվածածնի տաճարում, որը հայտնի է նաև Յոթ Վերք անունով։ Շիրակի թեմի հոգևերականները
հայտարարել էին, որ չեն պատրաստվում պատարագ մատուցել` Փաշինյանի ցանկությամբ հանելով Վեհափառի անունը, ինչից հետո կապարակնքեցին եկեղեցին և երեկոյան հանձնեցին ուժայիններին։ Այսօր Յոթ Վերքում պատարագիչը Արմավիրի թեմից Մկրտիչ քահանան Մուշադյանն է։
Մասնակցում էին նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը։