00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յոթ վերք եկեղեցու զանգերը 200 տարվա մեջ առաջին անգամ չեն ղողանջել․ Փաշինյանն է գնում

Բաժանորդագրվել
Շիրակի թեմի հոգևորականը նշում է, որ եկեղեցու զանգերը հնչել են անգամ խորհրդային բռնաճնշումների ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ Գյումրու Յոթ վերք եկեղեցու զանգերը 200 տարվա մեջ առաջին անգամ այսօր չեն ղողանջել։ Ֆեյսբուքյան իր էջում առավոտյան 8։30 հրապարակված տեսանյութում այս մասին ասում է Շիրակի թեմի հոգևորական Արտաշես սարկավագ Աջապահյանը։
Իսկ ժամերգությունը Շիրակի մայր տաճարում չի կայանում, որովհետև երեկ ուշ երեկոյան ԱԱԾ պետի հսկողությամբ տեղի քահանաները կապարակնքել են Յոթ Վերք եկեղեցին ու մի քանի ժամով հանձնել դատարկված շենքը։ Պատարագը, որին նաև Փաշինյանն է մասնակցելու, այսօր այստեղ այլ տեղից բերված հոգևորական է անցկացնելու` Սուրբ Սարգսի քահանա Արարատ Օրդոյանը։
«Երևի Յոթ վերքի կառուցման օրվանից առաջին անգամ զանգերը չեն հնչում։ Յոթ վերքի զանգերը հնչել են անգամ սովետական բռնաճնշումների ժամանակ։ Իսկ հիմա չի հնչում, որովհետև ծիսական կյանքը խաթարված է, ծես չի արվելու, առավոտյան ժամերգություն չի արվելու, հետևաբար զանգերն ըստ կանոնի չեն հնչելու՝ հավատացյալ ժողովրդին կանչելու համար»,- իր խոսքում ասում է հոգևորականը։
Նրա խոսքով՝ եկեղեցին բոլոր կողմերից շրջապատված է ուժայիններով, հավատավոր ժողովրդին թույլ չեն տալիս մտնել եկեղեցի։ Հոգևորականը շեշտում է, որ Գյումրիում շատ հավատավորներ իրենց օրը սկսում են վաղ առավոտյան եկեղեցի մտնելով և իրենց աղոթքն առ Աստված հղելով, ինչի հնարավորությունն այսօր չեն ունեցել։ «Յոթ վերքի» հոգևորականներն էլ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում են պատարագին մասնակցելու։
Նշենք, որ վաղ առավոտից մեծ թվով ուժայիններ են բերվել Գյումրի, այնտեղ են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի 3 տեղակալները՝ Վարդան Վարդանյանը, Կարեն Հակոբյանը, Արթուր Խուդինյանն ու ոստիկանության նորաստեղծ գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Լրահոս
0