https://arm.sputniknews.ru/20251207/sa-srbapghtsutjun-e-bazmativ-gjumreciner-irenc-vrdvovmunqn-en-hajtnum-katarvvoghi-handep-96630232.html
Սա սրբապղծություն է. բազմաթիվ գյումրեցիներ վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից
Սա սրբապղծություն է. բազմաթիվ գյումրեցիներ վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից
Sputnik Արմենիա
Յոթ Վերքում մատուցվող պատարագին մասնակցում են նաև ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը։ 07.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-07T10:57+0400
2025-12-07T10:57+0400
2025-12-07T11:46+0400
տեսանյութեր
գյումրի
նիկոլ փաշինյան
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/07/96629839_0:0:1275:717_1920x0_80_0_0_177b5b0517c1eccf85576981fa1f7276.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն արդեն ժամանել է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի, որտեղ այսօր պատարագ է մատուցելու ոչ Շիրակի թեմի հոգևորական, այլ Արմավիրի թեմից Մկրտիչ քահանան Մուշադյանը։ Եկեղեցում են արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Շիրակի և Լոռու մարզպետները, կառավարության անդամներ, պատգամավորներ, ՔՊ աջակիցներ։ Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, Շիրակի թեմի որևէ հոգևորական չի համաձայնել պատարագը մատուցել Փաշինյանի ցանկալի ձևով՝ զեղչելով ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։Եկեղեցու մոտ են նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից, քանի որ մեծ թվով ուժայիններ երեկվանից բերվել են Գյումրի, շրջապատել եկեղեցին՝ թույլ չտալով քաղաքացիներին ազատորեն մուտք գործել եկեղեցի։«Անգամ թուրքերն են թույլ տվել, որ այստեղ պատարագ լինի, էսօր դուք ի՞նչ եք անում, ամոթ է։ Գուզե Նիկոլ էղնի, ով գուզե էղնի, չի կարելի նման վերաբերմունք ցույց տալ։ Երկրի ղեկավար կոչվածն ինչ իրավունք ունի նման բան անել, թող բոլորիս ձերբակալեն, հետո՞»,–բարկացած գոռում էր մի տղամարդ։Յոթ Վերքում մատուցվող պատարագին մասնակցում են նաև ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և այլք։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սա սրբապղծություն է. բազմաթիվ գյումրեցիներ հավաքվել են Յոթ Վերք եկեղեցու մոտ և իրենց վրդովմունքն են հայտնում կատարվողի հանդեպ
Sputnik Արմենիա
Սա սրբապղծություն է. բազմաթիվ գյումրեցիներ հավաքվել են Յոթ Վերք եկեղեցու մոտ և իրենց վրդովմունքն են հայտնում կատարվողի հանդեպ
2025-12-07T10:57+0400
true
PT1M23S
Пашинян прибыл в церковь Семи Ран в Гюмри
Sputnik Արմենիա
Пашинян прибыл в церковь Семи Ран в Гюмри
2025-12-07T10:57+0400
true
PT0M54S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/07/96629839_149:0:1105:717_1920x0_80_0_0_f0aba0d3abdb63989ccdc88deab94137.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, գյումրի, նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի, видео
տեսանյութեր, գյումրի, նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի, видео
Սա սրբապղծություն է. բազմաթիվ գյումրեցիներ վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից
10:57 07.12.2025 (Թարմացված է: 11:46 07.12.2025) Յոթ Վերքում մատուցվող պատարագին մասնակցում են նաև ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն արդեն ժամանել է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի, որտեղ այսօր պատարագ է մատուցելու ոչ Շիրակի թեմի հոգևորական, այլ Արմավիրի թեմից Մկրտիչ քահանան Մուշադյանը։ Եկեղեցում են արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Շիրակի և Լոռու մարզպետները, կառավարության անդամներ, պատգամավորներ, ՔՊ աջակիցներ։ Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, Շիրակի թեմի որևէ հոգևորական չի համաձայնել պատարագը մատուցել Փաշինյանի ցանկալի ձևով՝ զեղչելով ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։
Եկեղեցու մոտ են նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից, քանի որ մեծ թվով ուժայիններ երեկվանից բերվել են Գյումրի, շրջապատել եկեղեցին՝ թույլ չտալով քաղաքացիներին ազատորեն մուտք գործել եկեղեցի։
«Անգամ թուրքերն են թույլ տվել, որ այստեղ պատարագ լինի, էսօր դուք ի՞նչ եք անում, ամոթ է։ Գուզե Նիկոլ էղնի, ով գուզե էղնի, չի կարելի նման վերաբերմունք ցույց տալ։ Երկրի ղեկավար կոչվածն ինչ իրավունք ունի նման բան անել, թող բոլորիս ձերբակալեն, հետո՞»,–բարկացած գոռում էր մի տղամարդ։
Յոթ Վերքում մատուցվող պատարագին մասնակցում են նաև ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և այլք։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։