https://arm.sputniknews.ru/20251206/ishkhanutjunnery-vat-en-zgum-vor-ka-hamahajkakan-mi-karujc-i-dems-ekeghecu-manvojan-96613999.html
Իշխանությունները վատ են զգում, որ կա համահայկական մի կառույց` ի դեմս եկեղեցու. Մանոյան
Իշխանությունները վատ են զգում, որ կա համահայկական մի կառույց` ի դեմս եկեղեցու. Մանոյան
Sputnik Արմենիա
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը հնարավոր չի համարում եկեղեցու պառակտումը և հակաթոռի ստեղծումը, թեև չի բացառում, որ նման փորձեր... 06.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-06T17:09+0400
2025-12-06T17:09+0400
2025-12-06T17:12+0400
կիրո մանոյան
հայ առաքելական եկեղեցի
սփյուռք
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0f/37569799_0:84:1600:984_1920x0_80_0_0_3c0c9c5d2a39c28182f45dfcf94e849a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Այն, ինչ այսօր կատարվում է եկեղեցու դեմ, մաս է կազմում ՀՀ գործող իշխանությունների քաղաքական ուղեգծին` հարվածել մեր ազգային հարստությանը, ազգային արժեքներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։Արդյոք հայկական սփյուռքն այս հարցում միասնական կարծիք ունի՞ հարցին Մանոյանը պատասխանեց` նշելով, որ հնարավոր չէ ունենալ մեկ միասնական կարծիք, քանի որ սփյուռքը մեկ կառույց չէ, և կան տարբեր տեսակետներ։Նրա խոսքով` իշխանությունները վատ են զգում, որ կա մի համահայկական կառույց` ի դեմս եկեղեցու, որը վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը։Մանոյանը հնարավոր չի համարում եկեղեցու պառակտումը և հակաթոռի ստեղծումը, թեև չի բացառում, որ նման փորձեր կլինեն։«Դա ծիծաղելի բան է, դա ոչինչ չի տա. իրական պառակտում թեմերի մեջ չի լինի կամ հակառակ կեցվածք չի որդեգրվի։ Խոսվում էի Միացյալ Նահանգների արևմտյան թեմի մասին և այն մասին, որ Հովնան արքեպիսկոպոսն է կաթողիկոսի` իշխանության թեկնածուն։ Հավանաբար դա է պատճառը, որ նա հրապարակային դեռ ոչինչ չի ասել, թեև իր անունը հայտնի ցուցակի մեջ կար, սակայն չէր ստորագրել։ Կարծես այդպիսով տեղ է թողնում հետ գալու»,– ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը։Բացի այդ, նա հիշեցրեց, որ այս օրերին պիտի կայանա եպիսկոպոսաց ժողովը, որը շատ հարցերի պատասխան կտա, սակայն ակնհայտ է, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ ժողովից բացակայեն սկզբունքային կեցվածք ցուցաբերած բոլոր եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները։Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ մի քանի եպիսկոպոսներ հայտարարություն են տարածել` դատապարտելով Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ կաթողիկոսի որոշումը, և պահանջում են վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը։ Նույն օրը երեկոյան նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0f/37569799_89:0:1512:1067_1920x0_80_0_0_add9640d9ed5262e41867992ed0a1299.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիրո մանոյան, հայ առաքելական եկեղեցի, սփյուռք, հայաստան
կիրո մանոյան, հայ առաքելական եկեղեցի, սփյուռք, հայաստան
Իշխանությունները վատ են զգում, որ կա համահայկական մի կառույց` ի դեմս եկեղեցու. Մանոյան
17:09 06.12.2025 (Թարմացված է: 17:12 06.12.2025) ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը հնարավոր չի համարում եկեղեցու պառակտումը և հակաթոռի ստեղծումը, թեև չի բացառում, որ նման փորձեր կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Այն, ինչ այսօր կատարվում է եկեղեցու դեմ, մաս է կազմում ՀՀ գործող իշխանությունների քաղաքական ուղեգծին` հարվածել մեր ազգային հարստությանը, ազգային արժեքներին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Արդյոք հայկական սփյուռքն այս հարցում միասնական կարծիք ունի՞ հարցին Մանոյանը պատասխանեց` նշելով, որ հնարավոր չէ ունենալ մեկ միասնական կարծիք, քանի որ սփյուռքը մեկ կառույց չէ, և կան տարբեր տեսակետներ։
«Դրանով հանդերձ սփյուռքը` որպես ամբողջություն, կարծում եմ` եկեղեցու դերը ավելի լավ է ճանաչում. ինքն իր գոյությունը պահպանել է մի քանի կառույցի շնորհիվ, որոնցից հիմնականը եկեղեցին է եղել։ Ուրեմն և անհանգիստ է սփյուռքը, որ նման վերաբերմունք կա Հայաստանյայց առաքելական եկեղեցու նկատմամբ»,– նշեց Մանոյանը։
Նրա խոսքով` իշխանությունները վատ են զգում, որ կա մի համահայկական կառույց` ի դեմս եկեղեցու, որը վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը։
Մանոյանը հնարավոր չի համարում եկեղեցու պառակտումը և հակաթոռի ստեղծումը, թեև չի բացառում, որ նման փորձեր կլինեն։
«Դա ծիծաղելի բան է, դա ոչինչ չի տա. իրական պառակտում թեմերի մեջ չի լինի կամ հակառակ կեցվածք չի որդեգրվի։ Խոսվում էի Միացյալ Նահանգների արևմտյան թեմի մասին և այն մասին, որ Հովնան արքեպիսկոպոսն է կաթողիկոսի` իշխանության թեկնածուն։ Հավանաբար դա է պատճառը, որ նա հրապարակային դեռ ոչինչ չի ասել, թեև իր անունը հայտնի ցուցակի մեջ կար, սակայն չէր ստորագրել։ Կարծես այդպիսով տեղ է թողնում հետ գալու»,– ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը։
Բացի այդ, նա հիշեցրեց, որ այս օրերին պիտի կայանա եպիսկոպոսաց ժողովը, որը շատ հարցերի պատասխան կտա, սակայն ակնհայտ է, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ ժողովից բացակայեն սկզբունքային կեցվածք ցուցաբերած բոլոր եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները։
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ մի քանի եպիսկոպոսներ
հայտարարություն են տարածել` դատապարտելով Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ կաթողիկոսի որոշումը, և
պահանջում են վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը։ Նույն օրը երեկոյան
նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց
ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։