Գուգարաց թեմն անվերապահորեն կանգնած է Մայր աթոռի և Գարեգին 2–րդի կողքին. հայտարարություն
12:36 06.12.2025 (Թարմացված է: 16:20 06.12.2025)

© Photo : Gougark Diocese
Բաժանորդագրվել
Հայտարարության տակ ստորագրել է թեմի 16 հոգևորական։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի քահանաներն իրենց աջակցությունն են հայտնել Մայր աթոռին և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին։ Այս մասին այսօր հայտարարություն են տարածել թեմի քահանաները։
«Մենք` Գուգարաց թեմի քահանաներս` թեմակալ առաջնորդ գերաշնորհ Հովնան եպիսկոպոսՀակոբյանի գլխավորությամբ, անվերապահ կանգնած ենք Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա միաբանության և հոգևորականության, ազգընտիր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողքին»,– ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են թեմի 16 հոգևորականներ։ Նրանք են`
1.
Տեր Օհան ավագ քահանա Լուսարարյան,2.
Տեր Վահան ավագ քահանա Ազարյան,3.
Տեր Տաճատ քահանա Բարսեղյան,4.
Տեր Ստեփանոս քահանա Մարգարյան,5.
Տեր Հեթում քահանա Թարվերդյան,6.
Տեր Մամբրե քահանա Ոսկանյան,7.
Տեր Միքայել քահանա Շաղոյան,8.
Տեր Մասիս քահանա Առաքելյան,9.
Տեր Արարատ քահանա Շահվերդյան,10.
Տեր Օվսե քահանա Հովհաննիսյան,11.
Տեր Վաղարշ քահանա Հակոբյան,12.
Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյան,13.
Տեր Լևոն քահանա Դավթյան,14.
Տեր Արտավազդ քահանա Սիմոնյան,15.
Տեր Ներսես քահանա Ղալայան,16.
Տեր Սողոմոն քահանա Ավետիսյան։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ մի քանի եպիսկոպոսներ հայտարարություն են տարածել` դատապարտելով Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ կաթողիկոսի որոշումը, և պահանջում են վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը։ Նույն օրը երեկոյան նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ: